The Dark Side of Love
Հիշելով հեռավոր օրվա անհույս սերը,
հարգանքի վերջին տուրքը տալով նրա հիշատակին,
միայն հիշում եմ ինչպես է տանջել, սպանել ինձ
անհնարինությունը, նրան տիրելու անիմաստությունը,
տիրել այնպիսինին, որի մարմինը, հույզերն ու միտքը
կբողբոջեն առանց ինձ՝ դառնալով իմ դողն ու հառաչը,
որպեսզի դառնան իմ շնչառությունը, հայացքը, անունը,
որպեսզի իմ ներսի անկումը փոխվի խոյանքի,
տառապանքն այդ մնացել է, մնացածը անհետացել,
մնացել է անկեղծության ամենավատ գիտակցումը,
որ քո մեջ է կլանել ողջ այդ կյանքն ու ջերմությունը,
գեթ պատիժ լիներ, կյանքի մասնատում, սպանություն,
ինչ ասել է անհնար սեր, սահմռկեցուցիչ, սարսափելի,
լոկ դրա համար է մեզ տրված նահատակությամբ տառապել՝
պիրկ գրկախառնություններում, գալիք բաժանումից առաջ
սիրուց դողացնելով, ասես մղձավանջ երազի թաթերի մեջ: