Ոդիսեւս
(ԵՐԿԱՐ ՄԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՄԱՆՐ ԱՐԺԵԹՂԹԵՐՈՎ)
Ես ստոիկ չեմ, հաստատակամ չեմ՝ կրքի, վախի եւ ցավի մեջ:
Ես չէի ուզում պատերազմելու գնալ, ես խելագար էի ձեւանում,
բայց կռվի խելագարությունը գերազանցում էր աշխարհի խելագարությանը,
եւ ինչպես էլ փորձում էի հնձել՝ խելագար ձեւանալով,
եւ, լծելով ավանակին ու եզին, ցորնահատկի փոխարեն աղ ցանել,
սակայն պատերազմի բանագնացը հասկացավ հնարքն իմ ողորմելի՝
իմ հարազատ մանուկին գցելով գութանի շեղբի տակ,
եւ ստիպված էի լքել իմ կղզին, կնոջս ու երեխայիս,
վերցնել իմ սուրն ու իմ վահանը կախել նավակողից,
<.․․>
որպեզի պատերազմը շուտ ավարտեմ, տրոյացիների համար.
ձիափոխման տեղ սարքեցի ու նավի տախտակներից դատարկ ձի,
որի մեջ կես դյուժին զինվոր թաքնվեց, եւ տրոյացիները,
Կասանդրային չհավատալով, գտածոն պատերից քաշեցին ներս,
խեղճերը համարելով այն բարի նշան եւ Աստծո նվեր:
Նույն գիշերն էլ Տրոյան անհետացավ, ճակատագիրը չերկարեց:
<.․․>
Բայց պատերազմը չէր ուզում ինձ բաց թողնել, խորամանկությանս
համար վրեժխնդիր եղավ: Քսան տարի թափառեցի ծովերով՝
խծուծվելով նավակողերին. ծակ ու կարկատաններով,
առագաստների եւ վերջին հույսի պատառիկների հետ,
կորցնելով շաբաթների հաշիվը լեռների, ալիքների ու կորուստների մեջ,
պատերազմը թույլ չտվեց, որ նողկալին հայրենի տուն վերադառնա.
կախվել էի աշխարհից քթատակի փսլինքի պես,
<.․․>
եւ քանի որ ողջ էի մնացել, իսկ կինս ասեղնագործում էր,
ժամանակն ամեն ինչ հիշում էր, տարածությունն իրեն մոռացավ։
Ես ձգում էի տարածությունը, ինչպես գունաթափ առագաստը կձգեի,
որը պատռվում էր, թարախի պես հոսում մատներիս արանքից:
Բռունցքներիս մեջ էի սեղմում տարածությունը, նավաղեկի նման,
ինչը պոկվում էր ձեռքերիցս ու պտտվում էր, ու պտտվում՝
ալիքներից եւ օտար կղզիներից բացի ոչինչ չխոստանալով:
<.․․>
Բայց երբ վերջապես այդ պատերազմից վերադարձա,
Նա տան շեմին էր, շան պես դիմավորեց ինձ՝
Տրոյական ձիով լկտի փեսացուներ մատուցելով,
եւ նորից ստիպված էի սպանել, որ սոված ու ծարավ էակներին
պատերազմի անունից արյունոտ զոհաբերություն մատուցեմ:
Ի՞նչ է մարդը պատերազմի ուժի առաջ, եթե ոչ թշվառ ոգի: