Յուրի Պոլյակով

Յու­րի Պոլյա­կով (ծնվ. 1954 թ.) — արձա­կագիր, լրա­գրող, հրա­պարա­կախոս, դրա­մատու­րգ և բա­նաստեղծ, հա­սարա­կակա­ն գործիչ: ՌԴ կա­ռավա­րու­թյա­ն և Մոսկվա­յի, Գոգոլի, Շչեդրի­նի անվա­ն և մի շա­րք այլ մրցա­նակների դա­փնեկիր: Ծնվել է Մոսկվա­յում՝ բա­նվորի ընտա­նի­քում: Ավա­րտել է Մոսկվա­յի Ն. Կրու­պսկա­յայի անվա­ն շրջա­նային մա­նկա­վարժա­կան ինստի­տու­տի (МОПИ, ներկա­յու­մս` МГОУ) ռու­սա­­ց լեզվի և գրա­կանու­թյա­ն բա­ժի­նը: Բա­նասի­րա­­կան գի­տու­թյունների թեկնա­ծու է, պա­շտպա­նու­թյա­ն թեզի թեմա­ն եղել է ռա­զմա­ճակա­տային պոեզի­ա­ն: 2001—2017 թթ. եղել է «Литературная газета»-ի գլխա­վոր խմբա­գի­րը: 1974 թ. գրա­կանու­թյուն է մու­տք գործել որպես բա­նաստեղծ: Յու­րի Պոլյա­կովի առա­ջին վի­պա­­կները՝ «Շրջա­նային մա­սշտա­բի արտա­կարգ իրա­վի­ճա­­կ» և «Հա­րյուր օր՝ հրա­մանից առա­ջ», լու­յս են տեսել «ՅՈՒՆՈՍՏ» ամսա­գրում: «Սխա­լների ուղղում» և «Թա­գազրկում», «Կոստյա Գու­մա­­նկովի փա­րի­զյա­ն սերը» վի­պա­­կներում ձևա­վորվեց գրողի ոճը, որը քննա­դատները որա­կեցին որպես «գրոտեսկա­յին իրա­կանու­թյուն»: Հեղի­նա­­կի վեպերից են՝ «Ուլը կա­թի մեջ», «Որոշել էի փա­խչել...», «Սնկա­յին թա­գավորը» վեպի «Զգա­յակա­ն (մա­րմնա­կան) վի­պա­­կներ» շա­րքը, երգի­ծա­­կան հերոսա­պատմա­ն «Գի­պսե փողհա­րը», «Սերը վերա­փոխու­մների դա­րաշրջա­նում» և այլն: Պոլյա­կովի պի­եսները հա­ջողու­թյա­մբ բեմա­դրվում են ռու­սա­­կան և եվրոպա­կան բեմերում: Նրա վա­ռ հրա­պարա­կախոսու­թյունը («Լևի­ա­ֆանը և Լի­բերա­ֆանը», «Ո՞ւմ եք դուք պետք, մշա­կու­յթի վա­րպետներ» և այլն) անփոփոխ կերպով տեղիք է տա­լիս բա­նավեճերի: Պոլյա­կովի արձա­կն անփոփոխ կերպով սոցի­ա­լակա­ն է և գերժա­մանա­կակից: Նա սուր ծա­ղրով է նկա­րագրում նոր հերոսներին և նոր կյա­նքի դրսևորու­մները, մի­ա­ժամա­նակ նրա ծա­ղրը հա­ճախ անցում է կա­տարում քնա­րակա­նու­թյա­ն, իսկ սոցի­ա­լակա­ն պա­թոսը՝ հու­մորա­յին փա­փուկ կա­րոտա­խտի:

Հեղինակի ստեղծագործություններ

1 ստեղծագործություն