Սերգեյ Կրուգլով
Ծնվել է 1966թ. Կրասնոյարսկում: Սովորել է Կրասնոյարսկի համալսարանի ժուռնալիստիկայի բաժնում: 1999 թվականին քահանայություն է ընդունել, ծառայել Մինուսինսկ քաղաքի Սպասկի տաճարում, Մոսկվայի Աստվածածնի Վերափոխման Սուրբ Հարության եկեղեցում։ Ժամանակակից ռուսական պոեզիայի մասին «Պոեզիա. բառերի շարժում» խորագրով շաբաթական հաղորդումներ է վարել «Радио Культура»-յի եթերում. Մի շարք ուղղափառ առցանց հրատարակությունների սյունակագիր է: Հեղինակ է բանաստեղծությունների տասներեք ժողովածուների, այդ թվում՝ «Օձի հեռացումը խաչից» (2003), «Հայելի» (2007), «Նվիրաբերում» (2008), «Ընդօրինակողը» (2008), «Ժողովրդական երգեր» (2010), «Ղազարոսյան գարուն» (2010), «Շաբաթ թագուհին» (2016), «Քնարերգություն» (2022)։ Գրում է նաև արձակ։ Բանաստեղծությունները թարգմանվել են եվրոպական և ասիական մի շարք լեզուներով, այդ թվում՝ անգլերեն, արաբերեն, իտալերեն, իսպաներեն, չինարեն և այլն: Անդրեյ Բելիի անվան (2008), «Մոսկովյան հաշիվ», «Anthologia» (2016) և այլ մրցանակների դափնեկիր է։ Ապրում է Մինուսինսկում:
Գրականագետ և քննադատ Բորիս Դուբինը նշել է. «Կրուգլովը սովորաբար խոսում է փոքրի, ինչը ավանդական հիերարխիայում նշանակում է ամենաթույլի, աննշանի անունից։ Նրա տեսակետն ավելի ցածր է, նույնիսկ շատ ավելի ցածր, քան աչքերի մակարդակը (այստեղից էլ՝ շրջապատի և սովորականի այսպիսի խոշորացված, մոտավոր պատկերները):