Նոյեմբեր է, սակայն լճակը մեր...

* * * Նոյեմբեր է, սակայն լճակը մեր Դեռ չի սառցակալել։ Կենդանի է ջուրը: Այստեղ արի, կանգնիր, որտեղ հարմար է քեզ: Կամ հենվիր ինձ վրա, մի՛ վախեցիր։ Եզրաշերտին ջրի Ցաքուցրիվ կանեմ խոնավ ու ծանրացած, Հողոտ կույտերն ընկած տերեւների, Ձեռքս կմխրճեմ խոր ավելի։ Եվ կհանեմ մի բուռ — խճաքարեր: Սա՝ քեզ երեք, Սա՝ չորս (Կաթիլները կանցնեն իմ մատների միջով, Եվ պղտորված ջուրը կխառնվի ջրին): Իսկ քարերն այս, հոգյակ: Երեքը՝ քեզ, Մեկն ինձ: Բայց չէ, սա էլ վերցրու։ Քեզ պետք կգա, վերցրո՛ւ:— Եվ հեռանում ես դու ինձնից թեթեւությամբ, դեպի անհունություն, Որտեղ յուրաքանչյուր քաշը գանձ է ասես: