Ընտանի կենդանիներ

Ես քնեցի կանաչ մի բլրակի վրա, Եվ արթնացա ձայնից հոնգուր-հոնգուր լացիս. Երազումս տեսա երկու բարիների, Պայծառ ու երջանիկ երկու արարածի: Երազում իմ ջահել օրերն էին հեռու, Եվ այդ երկուսի հետ ես տուն էի գնում, Մեկը սիրում էր իր կորած ապաստանը, Մեկն էլ դժբախտացած տիրոջն ապաստանի: Ես կնքեցի նրանց անուններով ոսկի, Հարբած գինիներից դատարկ-մատարկ խոսքի — Թող գայլ լինի սոված, ասենք, ստվերը շան, Բայց հո կատվի մռութն առյուծի է նման: Ես քնեցի կանաչ մի բլրակի վրա, Երբ արթնացա՝ շուրջս կյանքի ոչ մի նշան. Ոչ շուն, ոչ էլ կատու, միայն ես եմ, որբս, Եվ այս ճանապարհը մշուշի մեջ աշնան։ Եվ կարո՞ղ է միթե խելքը գլխին մեկը Այսքան հեռուներում կպած լինել պոչիս: Ոչ ոք կողքիս չկա, սառնություն է փչում նոյեմբերյան մեգը, Ու ես քարշ եմ գալիս, եւ մրսում եմ, ո՛չ տան — ճամփին օտարության: