Ալեքսեյ Իվանով

Ալեքսեյ Իվա­նով (ծնվ. 1969 թ.) — գրող։ «Большая книга» (2006), «Ясная Поляна» (2006), ՌԴ կա­ռավա­րու­թյա­ն (2017) և մի շա­րք այլ մրցա­նակների դա­փնեկիր։
Ծնվել է Գորկի­ում (Նի­ժնի Նովգորոդ)՝ նա­վաշի­նա­­րարների ընտա­նի­քում, դպրոցն ավա­րտել է Պերմում։ Սովորել է Ուրա­լի պետա­կան հա­մալսա­րանի ժու­ռնա­լի­ստիկա­յի և արվեստի պա­տմու­թյա­ն ֆա­կու­լտետներում։ Աշխա­տել է ուսու­ցիչ, հսկիչ, զբոսա­վար։
Առա­ջին իսկ գի­րքը՝ «Պա­րմա­յի սի­րտը» պա­տմա­կան վեպը (2003), քննա­դատներին ստի­պեց խոսել Իվա­նովի մա­սին՝ որպես լեզվա­մտա­ծողու­թյա­մբ ու թեմա­յով վա­ռ, ինքնա­տիպ հեղի­նա­­կի։ «Հա­նրա­կացա­րան արյա­ն վրա», «Աշխա­րհա­գրա­գետը խմելով մսխեց երկրա­գուն­դը», «Խռովու­թյա­ն ոսկին», «Վա­տ եղա­նակ» և մյուս վեպերը մեծ ճա­նաչում ստա­ցան ընթերցողների կողմից: Նա նա­և մշա­կու­թա­­յին հետա­զոտու­թյունների ժա­նրով գրել է մի շա­րք գրքեր Ուրա­լի մա­սին՝ «Ռու­սա­­ստա­նի ողնա­շարը», «Հա­նքա­րդյու­նա­­բերա­կան քա­ղաքա­կրթու­թյուն», «Յոբու­րգ», «Եղա­ն» և այլն:
Իվա­նովը հա­մատեղում է ռու­սա­­կան դա­սակա­ն արձա­կի ավա­նդու­յթը զա­նգվա­ծային մշա­կու­յթի ձևերի հետ։ Նրա տեքստերում ռեա­լի­զմը մի­ա­հյու­սվում է մի­ստիցի­զմի, իսկ իրա­դարձու­թյունների դի­նա­­մի­զմն ու սրու­թյունը՝ բնա­պատկերա­յին և դի­մա­­նկա­րային նրբա­գեղ նկա­րագրու­թյունների հետ։