Մի աչքով Բեյրութին նետեցի հայացքս...
* * *
Մի աչքով Բեյրութին նետեցի հայացքս
ու մի ոտքով դեպի Բաղդադ ես քայլ արի,
Դամասկոսի կողմը մեկնեցի ձեռքերս,
հագա մայրամուտը հեռու Լիբանանի...
Երբ աչքերս փակ են, այն վառ է ավելի:
Մտա Երուսաղեմ աստղի ներքո նրա.
ծեր ճակատն ու ճերմակ քարերն համբուրեցի
ձիթապտղի փարթամ այգում Գեթսեմանյան,
Բուգենվիլում արնոտ, սուր համեմունքներում:
Դողն ու տապն զգում են շուրթերս մինչ հիմա:
Ռաբին հուդայական անապատում լոխում,
ապա ջուր տվեց ինձ տափաշշից անտիկ
եւ խաչակնքեց, որ հեղեղն ինձ շրջանցի,
հողմը չտապալի, դեւն հետքս չգտնի:
Խաչն այդ պահում է ինձ ոնց լույսը Թաբորի:
Ես ոնց պիտ հատուցեմ Արարչին անհունի՝
հայացքների, ժեստի ու Աթենքի համար,
Կարմիր ծովի համար, Պատմոսի, Բոսֆորի,
Ցար-գրադի համար ու նաեւ՝ Սոլունի...
Եվ ամեն անունը քաղցր է խաղողից:
Թեկուզ նրա՛ համար, որ փետուրը՝ ճակտիս,
Ջրվեժն արմունկներով վանելով ինձանից,
հնդիկներին «Հայր մերն» ասել սովորեցրի,
նրանք ի պատասխան՝ իրենց աղոթքը ինձ:
Ու սրտիս վրայով անցան մատիտով սուր:
Ու մինչ ալիքներին իմ նավերն են ճոճվում,
իսկ Թաբոր լեռան մոտ ջորին սպասում է ինձ,
ողջ գիշեր թանձրանում են ամպերն իմ վերեւում,
ծովային հողմն՝ աղբը քշում հոգիներից,—
էլ ո՛չ ոսոխ, ո՛չ գող ինձ ահ չեն ներշնչում:
Ու երբ գնամ անդարձ, ոնց հանդարտ քարավան,
Հերմոնն ու Եփրատը կգան իմ ետեւից,
անգամ ծեր հարբեցող, խելագար այն Նիլը,
Էվկսինյան Պոնտոսը, հողմեր՝ չորս կողմերից:
Կլվա Հորդանանն իմ բոլոր բծերը:
Աշխարհի կեսն ինձ հետ կտանեմ ես՝ թողած
այստեղ լոկ մի Նյու Յորք, Բակունչակ ու Դիկար,
չնչին մանրուք, օտար ավազուտ երերուն,
ու որտեղ պատահի՝ այնտեղ էլ կգնամ...
Քուռն աչքիս է զարկում,
քունքիս թակում Էլբան:
Ինձ հետ կլինի այն ամենն, ինչ սիրում եմ:
Ողջը կյանքի Տիրոջ առաջ ես կդնեմ.
— Նայիր՝ եւ՛ հողը քո եւ՛ ջրերը ինձ մոտ
պահպանել են համը, գույն ու բույրերն ամեն:
Քաղաքներն անվախճան տոնին միշտ պատրաստ են:
Ու, հրա՛շք, ողջն այստեղ իմն է, բայց... ո՛չ իմը:
Այդպես ամպերն են լուրթ երկնում փոխակերպվում,
երբ լողում, իրենց մեջ բեկում են լույսերը.
Մե՛րթ լեռ, մե՛րթ գետ, ամրոց է նրանցից հառնում:
Եվ նրանց ետեւից մանուկները ճչում,
վազում են ու ձեռքերն ուրախ թափահարում: