Ձմեռ

Կտաքացնեմ չեֆիրը, պաքսիմատը մանրելով՝
Կհոտոտեմ մեղրը հնամաշ նկարից:
Ու սպիտակ կատուն Հունվար անունով,
Ինձ մի մուկ կբերի մութ նկուղից:

Կձգեմ տաբատս եւ պատրույգը կուղղեմ,
Պրիմուսը կփայլի ու լույս կտա դեռ:
Կփշրեմ պաքսիմատը, չեֆիրը կտաքացնեմ
Եվ կասեմ իմ սիրելիին. «Ձմեռ»:

Նա ձյունաջուրը լուռ կհավաքի,
Ոնց լուսինն օդում՝ կհալվի ձյունը,
Եվ իր գլխի ոսկեգույնով կփակի
Ազատված պատուհանի հունը:

Սիրելիս կերգի, ոնց վերջերս, եւ կանցնի,
Շերեփի մեջ կխեղդի թախիծը հիմար,
Թեյը կտաքացնի, պաքսիմատը կմանրացնի
Եվ կպատասխանի ինձ. «Փետրվար»:

«Լսիր, փոքր իմ, ձյունը հալում է տանիքին...»։
Ես հանգիստ կպատասխանեմ. «Ախ, դեռ...»,
Բայց բերված մկնիկը կսառչի սեղանին,
Եվ նորից կշնչեմ. «Ձմեռ»:

Իսկ նա կաթսայի պատերը կքերի,
Կրկին կհալեցնի առատ ձյունը,
Եվ իր ոսկե ծամերով կծածկի
Չարի դարավոր կայսրությունը:

Ես թութուն կծխեմ ու Սիբիր կերգեմ,
Ինքս ինձանից գոհ բավականին...
Չեֆիրը կտաքացնեմ, պաքսիմատը կփշրեմ
Եվ... «Ափսոս» կասեմ իմ սիրելիին: