Ավազե ժամացույց
Թշնամի են հրեշտակներն ու սատանաները: Աղբյուրը չի հիշում:
Իմ ավազը կյանքի կոլբայից մահվան կոլբայի մեջ է հոսում:
Սեր եւ ատելություն, եւ արցունք, իմ զգացմունքները, իմ խոսքը,
Իմ ջերմությունը, իմ սառնությունը հոսում է, անվերջ է հոսքը:
Գռեհիկ հավաքույթում նստած, տեսնում եմ՝ այն դատապարտված է,
Ցավ է, որ ավազահատիկի հետ իմ օգոստոսն է հատակին ընկածը:
Եվ յուրաքանչյուր օր, ամեն գիշեր, ժամերը չեն զգում տառապանքը,
Իմ ժամադրությունները, պոեզիան եւ արձակը թռչում են դեպի հատակը:
Եվ դժվար է իմ կարոտով հավատալ կենտին զույգի որպես,
Որ մեկի իշխող ձեռքը նաեւ աշխարհը կշրջի ժամացույցի պես:
Իսկ հին անիմիզմում, որպեսզի ապրել, սիրել, պահել երազը
Մահվան կոլբայից՝ կյանքի կոլբա, կհոսի նորից ավազը:
Նորից մայրիկիս հետ կլինեմ, հոլի պես կպտտեմ անձայն...
Ու կհիշվի աղբյուրը, եւ հրեշտակները սատանա կդառնան: