Անդրեյ Ռուբանով
Անդրեյ Ռուբանով (ծնվ. 1969 թ.) — արձակագիր, կինոդրամատուրգ, լրագրող: «Ясная поляна» (2017) և «Ազգային բեսթսելլեր» (2019) մրցանակների դափնեկիր:
Ծնվել է Մոսկվայի մարզի Ուզունովո գյուղում: Սովորել է Մոսկվայի պետական համալսարանի (МГУ) լրագրության բաժնում: Աշխատել է վարորդ, շինարարության բանվոր, եղել ձեռներեց, ինչպես նաև ՌԴ ներկայացուցչի աշխատակազմի մամլո քարտուղար Չեչնիայում:
2005 թվականին լույս է տեսել գրողի երախայրիք «Տնկեցեք և կաճի» ինքնակենսագրական վեպը: Դրան հաջորդել են «Մեծ երազանք», «Կյանքը հաջողվեց», «Քլորոֆիլացում», «Կենդանի հողը» և «Յոդը», «Հոգեփոխը», «Հայրենասերը», «Ֆինիստ` պայծառ բազեն» և «Նախազգուշացում փոթորկից» (Վասիլի Ավերչենկոյի հեղինակակցությամբ), «Կարմիր փայտից մարդը», «Դաժան և մռայլ» և այլ գրքեր:
Ստեղծագործում է «Նոր ռեալիզմի» և ֆանտաստիկայի ժանրերով: Քննադատները նշում են նրա արձակի վրա Էդուարդ Լիմոնովի ակնհայտ ազդեցությունը: Ռուբանովի հերոսները տղամարդկային են, աչքի ընկնող և ապրում են մեծ կրքերով: Միաժամանակ նրա արձակը ինքնահեգնական է ու խոհական, հաճախ դա «որպես տղամարդ կայանալու» («հասունանալու)՝ մեծ փոփոխությունների ժամանակաշրջանի մարդու գիտակցության արտացոլման վեպ է: