Ռոման Սենչին
Ռոման Սենչին (ծնվ. 1971 թ.) — արձակագիր, գրաքննադատ: ՌԴ կառավարության (2012) և «Մեծ գիրք» (2015) մրցանակների դափնեկիր:
Ծնվել է Կիզիլում (Տիվա): Սովորել է Լենինգրադում՝ շինարարական ուսումնարանում: Մինուսինսկում աշխատել է թատրոնում մոնտաժող, պահակապետ, դռնապան, փողոց մաքրող, բեռնակիր:
Պատմվածքներ է տպագրել Կիզիլի, Աբականի և Մինուսինսկի լրագրերում:
Ավարտել է Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտը:
Մոսկովյան առաջին հրապարակումը եղել է «Օրն առանց թվի» շարքը («Զնամյա», 1997): Սենչինը գրել է «Նուբուկ», «Սև սանդուղքի վրա», «Սառույցը ոտքերի տակ», «Տեղեկատվություն», «Անձրևը Փարիզում», «Ջրհեղեղի գոտի», «Ելտիշևները» վեպերը, բազմաթիվ պատմվածքներ և վիպակներ, հրապարակախոսական և քննադատական հոդվածներ:
Քննադատները Սենչինին համարում են «մռայլ իրատես»: Նրան հատուկ է «Ճակատագրական պատումի ներկարումը ռուսական բարձրակարգ գրական ավանդույթներին» (Լ. Պիրոգով): «Իրական ճշմարտությունը», «փաստագրությունը», հնարանքի փաստաթղթայնացումը հաճախ ստիպում են նրա արձակն ընդունել որպես ժամանակակից Ռուսաստանի ուղղակի վկայագրություն-վավերացում: