Օլեգ Դոզմորով

Ծնվել է 1974թ. Սվերդլովսկում (այժմ՝ Եկատերինբուրգ): Ավարտել է Ուրալի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետն ու ասպիրանտուրան և ՄՊՀ լրագրության ֆակուլտետը: Աշխատել է բեռնակիր, պահակ, գրադարանավար, դասախոս, լրագրող, խմբագիր: Ղեկավարել է ՈւրՊՀ-ին կից գրական միավորումն ու «Ուրալ» ամսագրին կից «Լեբյադկին» ակումբը: Հինգ գրքի հեղինակ է. «Բացուտ», (1999), «Բանաստեղծություններ» (2001), «Ութնյակներ» (2004), «Նայել գետաձիուն» (2012), «Ուրալյան առոգանություն» (2019): «Ուրալ» ամսագրի, «Ռուսական մրցանակ», «Մոսկովյան հաշիվ» մրցանակների դափնեկիր է: Ապրում է Լոնդոնում:
Դոզմորովը ոչ միայն համարձակվում է բանաստեղծություններ գրել ռուս դասական պոեզիայի լուսանցքներում, այլև չի քաշվում այն օգտագործել որպես պալիմպսեստ: Նա կարողանում է պատրանք ստեղծել, որ ընկալման համար այդ համատեքստը բոլորովին պետք չէ ընթերցողին: