Հանգիստ թող հանգը, գրիր արձակ...

* * * Հանգիստ թող հանգը, գրիր արձակ: Պոետները շատ են, արձակ գրողը՝ քիչ: Արձակում պատկերիր վարդ ու սոխակ — ծաղիկն ու թռչունը սազում են արձակին: Պոետաց կարգը բանակային է, մի գնա այնտեղ, ի՛նչ ընկերություն: Մաղձախտի համար արձակագիրը ունի անհաշիվ հնար ու արցունք: Արձակագիրներն ազնիվ են խոսում, տոն է ծուլության՝ միայնության մեջ, պոետներինը՝ վեճ ու պարտասում, ու ներգանգային ճնշում է անվերջ: