Վալենտին Ռասպուտին
Վալենտին Ռասպուտին (1937—2015)՝ գրող, ակնարկագիր, հրապարակախոս, հասարակական գործիչ, ԽՍՀՄ Պետական (1977, 1987) և ՌԴ Պետական մրցանակի (2012), ՌԴ նախագահի մրցանակների դափնեկիր (2003), ինչպես նաև ՌԴ կառավարության և շատ այլ մրցանակների դափնեկիր։
Ծնվել է Իրկուտսկի շրջանի Ուստ Ուդա գյուղում, գյուղացիական ընտանիքում։ Իրկուտսկի պետական համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետն ավարտելուց հետո աշխատել է Իրկուտսկի և Կրասնոյարսկի թերթերում։ Պատմվածքների առաջին ժողովածուն լույս է տեսել 1967 թվականին, և Ռասպուտինի մասին միանգամից խոսեցին որպես «ճշմարիտ տաղանդի»։
Ռասպուտինին համարում էին «գյուղական արձակի» ամենանշանակալից ներկայացուցիչներից մեկը, բայց նա այդ բնորոշումից ավելին էր։ Նրա «Փող Մարիայի համար», «Վերջին խոնարհում», «Հյուղակ», «Հրաժեշտ Մատյորային», «Հրդեհ», «Իվանի աղջիկը, Իվանի մայրը» վիպակները, պատմվածքները, էսսեները դառնում էին ոչ միայն գեղարվեստական, այլ նաև հասարակական իրադարձություններ։ Ռասպուտինը դնում էր բարոյականության, խղճի, սիրո և կարեկցանքի ունակության, ժողովրդական հիշողության հարցերը։
Ռասպուտինի ստեղծագործությունը, որ զուգակցում է փիլիսոփայականությունը, նրբին պսիխոլոգիզմն ու հրապարակախոսական պաթոսը, դարձավ ամենաբարդ, խորունկ երևույթների, որոնք տեղի են ունենում ազգային գիտակցության մեջ դարերի սահմանագծին, արտացոլանքը։ Ռասպուտինին կոչում էին «...խղճի, ռուսական գործի մարդ, որն ամբողջովին իրեն նվիրաբերում էր ռուսական մշակութային ավանդույթի պահպանմանը» (Սերգեյ Պերևեզենցև)։