Հանգիստ թող հանգը, գրիր արձակ...
* * *
Հանգիստ թող հանգը, գրիր արձակ:
Պոետները շատ են, արձակ գրողը՝ քիչ:
Արձակում պատկերիր վարդ ու սոխակ —
ծաղիկն ու թռչունը սազում են արձակին:
Պոետաց կարգը բանակային է,
մի գնա այնտեղ, ի՛նչ ընկերություն:
Մաղձախտի համար արձակագիրը
ունի անհաշիվ հնար ու արցունք:
Արձակագիրներն ազնիվ են խոսում,
տոն է ծուլության՝ միայնության մեջ,
պոետներինը՝ վեճ ու պարտասում,
ու ներգանգային ճնշում է անվերջ:





