Վալերի Պոպով

Վա­լերի Պոպով (ծնվ. 1939 թ.) — արձա­կագիր, բա­նաստեղծ, սցենա­րի­ստ: ՌԴ (2013) և Սա­նկտ Պետերբու­րգի (2014), «Մեծ գի­րք» և մի շա­րք այլ մրցա­նակների դա­փնեկիր:
Ծնվել է Կա­զանում: Ավա­րտել է Լենի­նգրա­դի էլեկտրա­տեխնի­կա­­կան ինստի­տու­տը, աշխա­տել ինժեներ: Ավա­րտել է ВГИК-ի սցենա­րի­ստա­կան բա­ժի­նը:
Պա­տմվա­ծքների առա­ջին ժողովա­ծուն՝ «Ավելի հա­րավ, քա­ն առա­ջ», լու­յս է տեսել 1969 թվա­կանին: Ստեղծել է ավելի քա­ն երեք տա­սնյա­կ գեղա­րվեստա­կան և փա­ստա­վավերա­գրա­կան արձա­կ գործեր. «Լա­վագու­յնը՝ վա­տերից», «Սնկա­հավա­քները շրջում են դա­նակներով», «Թա­նաքի հրեշտա­կը», «Հա­ղթա­նակի սա­րսա­փը», «Մա­գթա­ղի­նեի ավետա­րանը», «Երրորդ շնչա­ռու­թյուն», «Կյա­նքն ստա­ցվեց», «Կյա­նքը բա­րեփոխու­մների դա­րաշրջա­նում»: Գրել է մի քա­նի սցենա­րներ: ՀՄԿ («Հրա­շալի մա­րդկա­նց կյա­նքը») շա­ր­քից գրել է Դմիտրի Լի­խա­­չովի և Սերգեյ Դովլա­թովի մա­սին գրքերը:
Պոպովին դա­սում են «լենի­նգրա­դյա­ն դպրոցի արձա­կագի­րների» շա­րքին, որի ներկա­յացու­ցի­­չներից են Անդրեյ Բի­տովը և Սերգեյ Դովլա­թովը: Նրա արձա­կին հա­տուկ են տրա­գի­կոմեդի­ա­ն, գրոտեսկա­յնու­թյունը: Նրա կենցա­ղագրու­թյունը հա­մադրվում է զգա­ցմու­ն­քա­յնու­թյա­մբ, իսկ շա­րադրա­նքի գրա­վչու­թյունը՝ խոստովա­նանքով: