Վասիլի Բելով
Վասիլի Բելով (1932—2012)՝ արձակագիր, հրապարակախոս։ ԽՍՀՄ Պետական մրցանակի (1981), ՌԴ Պետական մրցանակի և բազում այլ մրցանակների դափնեկիր։ Ծնվել է Վոլոգոդյան գավառի Խարովսկյան շրջանի Տիմոնիխա գյուղում։ Դպրոցից հետո աշխատել է հյուսն, մոտորիստ, էլեկտրամոնտյոր։ Աշխատել է գործարանում, հետո՝ շրջանային թերթում։ Ավարտել է Գորկու անվան գրական ինստիտուտը։ Ապրել է Վոլոգդայում։
«Գյուղական արձակի» առաջատարներից ու գաղափարախոսներից մեկն է, ռուսական Հյուսիսի հետազոտողն ու կենցաղագիրը։ «Ընտել գործ» և «Ատաղձագործական պատմվածքներ» վիպակները նրան միանգամից հայտնի դարձրին։ Բարձր գնահատվեցին նաև ռուսական հյուսիսային մշակույթի և կենցաղի հետազոտությունները՝ «Կերպ։
Ակնարկներ ժողովրդական գեղագիտության մասին» և «Ռուսական Հյուսիսի առօրյա կյանքը»։ «Նախօրեներ», «Մեծ բեկման տարի» և «Վեցերորդ ժամ» վեպերում պատմել է 20-րդ դարում ռուսական գյուղացիության ողբերգական ճակատագրի մասին։ Հանդես է եկել ի պաշտպանություն ռուսաց լեզվի՝ վերադառնալու համար դրա ժողովրդական ակունքներին։