Արեւը, հսկա ոսպնյակ ասես...

* * *

Արեւը, հսկա ոսպնյակ ասես,
բեկվում է դելտայում Նեւսկյան։
Կյանքից առավել եմ սիրել ես քեզ,
Բայց, երեւի թե, մահից քիչ այնքան։

Ապավինել եմ, ասես Աստըծուն, դե Նա
զբաղված է, անզոր՝ չհապաղել,
Բայց սերն, ի՜նչ էլ լինի, գերազանցում է մահվանը,
Թեեւ, պատահել է, կյանքից պակաս է եղել։