Համլետ
Գենադի Այգիին
Բեմերը շուռ եկան թակարդի՝ մկան,
եւ վարագույրը ուր որ է կիջնի...
Ապշեցնում է խոսքն իր — հմուտ, դիվական,—
լոկ բերանն իր բացի՝ կսառչի դահլիճը,
որպեսզի բկի կառուցվածքը նայեն,
որպեսզի իր հաջորդ սո՛ւտը ասի...
Սմքած միտքը բերեց մոդալ բային
եւ մեղապարտաց ցուցակը կսկսի։
Նա թրջում է բուկը հենց խառնուրդո՛վ այն,
ինչը թույնով թրծեց պողպատյա շեղբերը։
Արվեստն ի՞նչ բան է — մահամարտ միայն։
Ինչպես եւ սերը։ Առավել ամուր, քան սերը։
Բեմերը շուռ եկան թակարդի՝ մկան,
եւ վարագույրը ուր որ է կիջնի...
Ապշեցնում է խոսքն իր — հմուտ, դիվական,—
լոկ բերանն իր բացի՝ կսառչի դահլիճը,
որպեսզի բկի կառուցվածքը նայեն,
որպեսզի իր հաջորդ սո՛ւտը ասի...
Սմքած միտքը բերեց մոդալ բային
եւ մեղապարտաց ցուցակը կսկսի։
Նա թրջում է բուկը հենց խառնուրդո՛վ այն,
ինչը թույնով թրծեց պողպատյա շեղբերը։
Արվեստն ի՞նչ բան է — մահամարտ միայն։
Ինչպես եւ սերը։ Առավել ամուր, քան սերը։





