Հաղթանակի Օրը

Լուսամուտի գոգին կեսլիտրանոցն է
ու լուսամուտին՝ աստղի զրնգանք։
Նա մեդալները խնամքով կպցրեց
ու թախծում է անցած պատերազմն ու կյանքը։

Գորշալուրթ ծխում իր դեմ հառնում են
տղերքի դեմքերը ո՛չ հերոսացած։
Էհ, լավ էր այնտեղ, էլի՛ ուժ առնելով՝
հանաքներ անել ջահել-մեծացած։

Լավ է, որ շնչես թոքերիդ ծավալով,
բացահայտ չարի դեմ մարտնչես։
Նույնիսկ հրաշք մահը այնքանով է լավ,
եթե անցել մոտովդ՝ քեզ չի՛ դիպել,

եւ համարյա թե էլ չես ընկրկի,—
հոգիդ էդ ո՞նց է կոշտուկը պատել,—
ինչպես Աստըծուց մոռացված երկիր,
որը միայնակ լուսե ենթադատ է։

Հանուն որի — պիտ ելնել, ըմբոստ։
Առանց որի — էլ չունի ապրելն իմաստ։
Նա վստահելի է, ողջամիտ, իմաստուն,
ոնց մանուկ՝ անողոք բախտի ձեռքով սաստված։

Նույնիսկ ներկայիս գռեհիկ մսուրում,
որ սոսկալի է, քան դեպ սոցապ գրոհը։
Անսովոր երկրում, ուր ո՛չ ճակատագրով,
այլ ապրում ես ըմբռնումով եւ գոհ ես։

Այս տոնը տրված է առմիշտ եւ այստեղ,
իբրեւ քեզ թողություն — գործերի մեղսակից։
Ուրեմն չի՛ մարի աշխարհում Աստղը,
որ հովիվներին քարայր ուղեկցեց։