Ալեքսանդր Կաբակով
Ալեքսանդր Կաբակով (1943—2020) — արձակագիր, սցենարիստ, լրագրող ու հրապարակախոս։ «Բոլշայա կնիգա», Ապոլոն Գրիգորևի անվան և մի շարք այլ մրցանակների դափնեկիր։
Ծնվել է Նովոսիբիրսկում, ավարտել է Դնեպրոպետրովսկի համալսարանի մեխանիկամաթեմատիկական ֆալուլտետը, աշխատել է ինժեներ։ Լրագրողական ուղին սկսել է «Գուդոկ» թերթում։ Մեծ աղմուկ հանած «Չվերադարձածը» վիպակ-հակաուտոպիան, որը լույս տեսավ 1989 թվականին, նրան դարձրեց վերակառուցման ժամանակաշրջանի ամենահայտնի հեղինակներից մեկը։ Աշխատել է «Московские новости» և «Комерсант» պարբերականներում, հայտնի է որպես սյունակագիր ու հրապարակախոս։
Կաբակովը հեղինակել է բազմաթիվ գրքեր, այդ թվում՝ «Ստեղծագործողը», «Ինքնակոչը», «Վերջին հերոսը», «Փախստականը», «Անուղղելի ոչինչ չկա», «Մոսկովյան հեքիաթներ»։
Կաբակովն աշխատել է հիմնականում ֆանտասմագորիայի և քաղաքային կենցաղագրության ժանրերով՝ զուգակցելով հրատապ թեմատիկան և նվիրվածությունը ռուս գրականության դասական ավանդույթներին։