Էդուարդ Լիմոնով

Էդու­ա­րդ Լի­մոնով (1943—2020) — արձա­կագիր, բա­նաստեղծ, հրա­պարա­կախոս, հա­սարա­կակա­ն գործիչ:
Ծնվել է Գորկու (Նի­ժեգորոդյա­ն) մա­րզի Ձերժի­նսկ քա­ղաքում, մա­նկու­թյունն անցել է Խար­կովում: Աշխա­տանքա­յին գործու­նեությու­նն սկսել է 17 տա­րեկա­նում՝ փոխելով մի շա­րք բա­նվորա­կան մա­սնա­գի­տու­թյուններ: Գրա­կանու­թյուն է մտել որպես բա­նաստեղծ, ժողովա­ծու­ները տպա­գրվել են «սա­մի­զդա­տով»: 1974 թ. արտա­գաղթել է, 1980-ին Ֆրա­ն­սի­ա­յում լու­յս է տեսել նրա առա­ջին վեպը՝ «Ես եմ, Էդի­չկա­ն», որը մեջա­զգա­յին ճա­նաչում բերեց հեղի­նա­­կին: 1990-ակա­նների սկզբին վերա­դարձել է Ռու­սա­­ստա­ն:
Լի­մոնովը երկու տա­սնյա­կ վեպերի ու վի­պա­­կների հեղի­նա­­կ է՝ «Նրա ծա­ռայի պա­տմու­թյունը», «Անհա­ջողա­կի օրա­գի­րը», «Պա­տանի Սա­վենկոն», «Մենք մեծ դա­րաշրջա­ն ենք ունեցել» և այլն: Հրա­տարա­կվել են պա­տմվա­ծքների ու բա­նաստեղծու­թյունների, բազմա­­թիվ էսսեների, հա­սարա­կակա­ն-քա­ղաքա­կան հոդվա­ծների ժողովա­ծու­ներ, հու­շա­­գրու­թյունների գրքեր: Նրա կրքոտ ու նու­րբ, ըմբոստ ոգով, հա­ճախ թու­յլա­տրելիի սա­հմա­ն­ները խա­խտող արձա­կը ոմա­նք հա­մարել են «դա­ժան ռեա­լի­զմ», իսկ մյու­սները՝ իր դա­րի բոլոր կրքերը, գա­յթա­կղու­թյուններն ու ցնցու­մները կի­զա­­կետա­ծ ռուս բա­նաստեղծի ինտելեկտու­ա­լ խոստովա­նու­թյուն:

Հեղինակի ստեղծագործություններ

1 ստեղծագործություն