Ով հյուսիսում է ապրում՝ չգիտի...

* * * Ով հյուսիսում է ապրում՝ չգիտի լիրիկան ինչ է իր տեսքով մաքուր, երբ տարեցին՝ գեղադեմ-մորուքով ու լամպասներով լայն տաբատի, աղջիկն, ընկրկած, մեկ էլ՝ գոտկատեղին կդնի սրակրունկով ոտքը՝ պայթյունային զորակցմամբ ջութակի եւ ակորդեոնի։ Հարավում ապրողը չի հասկանա, Ինչպես է խիստ ցրտին աղվեսենի գդակը բուրում Հյուսիսներում հանդիպած ընկերուհուդ, եւ սառցային այտի մաշկը ջահել, ալկոհոլն առած շնչառությունը,— երբ շուրջը ճյուղերն են կանգնում բիզ-բիզ՝ ավելի փրչոտելով գիշերադեմին։ Բայց սերը — չէ՞ որ այն միակն է այդպիսին, երկու բառով չես ասի դու նրա մասին, երրորդին չե՛ս բացի նրա հանգիստ թաքցրած զսպանակային եւ ազդման գաղտնիքը։ Մառանապետը նրա՝ զինվորը ծեր, բնաձեւ բազկաթոռում երերուն, մատներով կառչած բաշատակից՝ լուսամուտից նայում է քամուն, որ նոր ո՛ւժ է հավաքում մութ տերեւներում...