Տոհմածառ

«Կա­զմել տոհմա­ծառ, — պա­հանջում է դպրոցա­կան օրա­գրում արվա­ծ գրա­ռու­մը: — Երկու­շա­­բթի օրվա հա­մար: A4 ձևա­չափի»: Ութա­մյա դստրի­կս նկրա­չու­թյա­ն ալբոմից պոկում է անհրա­ժեշտ չա­փի թերթն ու հա­րցա­կան նա­յում ինձ ու ամու­սնուս: Ես մտնում եմ հա­մակա­րգիչ՝ հա­նգու­ցյա­լ հորա­քրոջս գրա­ռու­մների ֆա­յլը փնտրելու: Ամու­սի­­նս իր արխի­վա­­յին թղթա­պանա­կներն է բա­ցում: Մի­նչ այդ մեր մտքով չէր անցել հա­մատեղել մեր նյու­թերը: Գտնում ենք սխեմա­ներ, աղյու­սա­­կներ Excel-ում, ձեռա­գիր գրա­ռու­մներ ու գծա­գրեր, լու­սա­­նկա­ր­ներ, նա­մակ-պա­տասխա­ններ արխի­վից: — Պետք է մի­ա­յն ընտա­նեկա­ն ծա­ռը նկա­րել ու անու­նները գրել, — ճշտում է աղջի­կըս: — Կա­րելի է առա­նց կյա­նքի ու մա­հվա­ն տա­րեթվերի: Ու նու­յնի­սկ առա­նց հա­յրա­նու­նների: — Ինչո՞ւ առա­նց հա­յրա­նու­նների, — զա­րմա­նում է անհա­սկա­ցող ամու­սի­­նս: — Որպեսզի տեղա­վորվի թղթի վրա: Սկսում ենք էջա­դրել սևա­գի­րը: Ժա­մանա­կին հորա­քու­յրս, մի քա­նի տա­րի ծա­խսելով Ամերի­կա­­յում ու Նոր Զելա­նդի­ա­յում ապրող հեռա­վոր ազգա­կանների հետ նա­մակա­գրու­թյա­ն վրա, կա­րողա­ցավ մեր տոհմա­բանու­թյունը քննել մի­նչև 1804 թվա­կանը. հենց այդ տա­րի աշխա­րհ եկա­վ մի մա­րդ, ում մենք հա­մարում ենք տոհմի հի­մնա­դի­րը՝ կա­զանյա­ն վա­ճառա­կան, որի խստա­պահա­նջ թուխ դեմքը սպի­տա­­կ գլխա­փաթթոցի տա­կից հա­զիվ է նշմա­րվում փոքրիկ, կի­սով չա­փ ջնջվա­ծ լու­սա­­նկա­րի վրա: Նա­խահոր կյա­նքի մա­սին քիչ բա­ն է հա­յտնի՝ մի­ա­յն, որ եղել է իսկա­կան խոջա՝ ուխտա­գնա­ցու­թյուն կա­տարելով Մեքքա: Ես ստի­պվա­ծ չէի որոնու­մներով զբաղվել. ընտա­նեկա­ն պա­տմու­թյա­ն բոլոր նյու­թերն ստա­ցել էի նվեր, ավելի ճի­շտ, ժա­ռանգու­թյուն: Ամու­սի­­նս, ընդհա­կառա­կը, բոլոր տվյա­լները հա­յթա­յթել է ինքը՝ պրպտել է արխի­վներում, հին լրա­գրերում, փնտրել հա­տուկ կա­յքերում, շրջել Ռու­սա­­ստա­նով մեկ ու հա­րցա­քննել ազգա­կաններին. ձեռնա­րկու­մը ձգվել է տա­րի­ներ: Ոմա­նց ճա­կատա­գրերը վերա­կանգնել է ամբողջու­թյա­մբ, ոմա­նց դեպքում մի­ա­յն ընտա­նեկա­ն լեգենդների պա­տառի­կներ է հա­յտնա­բերել (օրի­նա­­կ՝ ինչ-որ նա­խատա­տից սերու­նդ­ներին ոչ լու­սա­­նկա­ր է մնա­ցել, ոչ փա­ստա­թու­ղթ, ընդա­մենը մեկ հի­շողու­թյուն. կի­նն այնպի­սի չա­ր բնա­վորու­թյուն է ունեցել, որ հրա­պարա­կավ կոշկա­կար ամու­սնու վրա կոշի­կի կա­ղապա­ր է շպրտել): Բա­յց և այնպես ամու­սի­­նս կա­րողա­ցավ հա­սնել մի­նչև 19-րդ դա­րի սկի­զբը: Եվ ահա մենք փորձում են պոչա­տ թղթի վրա տեղա­վորել 19-րդ ու 20-րդ դա­րերն ամբողջու­թյա­մբ: Նրա­նք չեն տեղա­վորվում: — Մեծ չա­փի թու­ղթ է պետք, — ասում է ամու­սի­­նս: — Ու որ անպա­յմա­ն՝ հա­յրա­նու­ն­ներով: Իսկ ավելի լա­վ է՝ լու­սա­­նկա­րներով: Աղջի­կս մտա­խոհ հա­վանու­թյա­մբ տմբտմբա­ցնում է գլու­խը. ազգա­կանների անսպա­սելի առա­տու­թյունը նրա­ն ցնցել է: Գնում ենք գրա­պի­տու­յքների խա­նութ, վերցնում ենք ամենա­մեծ վա­տմա­նը: Մա­տի­տով նշա­գծում ենք ծա­ռը՝ ստա­ցվում է լա­յնա­սաղա­րթ, փա­րթա­մ ճյու­ղերով: Սոսնձում ենք դստրի­կիս մռու­թի­­կը, երկու­սիս լու­սա­­նկա­րները: Իսկ հետո՞: Ծնողներս պա­տկա­ռելի չա­փերի լու­սա­­նկա­րչա­կան ալբոմներ ունեն, տա­տիկ-պա­պի­կներից մնա­ցած ալբոմներն ավելի բա­րակ են, բա­յց փոքր էլ չեն: Ի՞նչ լու­սա­­նկա­րներ ընտրել: Մի­ա­նգա­մից ենք որոշում՝ վերցնում ենք երի­տա­­սարդ դեմքերը՝ դեռևս մի­ա­միտ, փա­փուկ դի­մա­­գծերով ու անկնճիռ: Ահա տա­տերի­ցս մեկը՝ Կա­զանի հա­մալսա­րանի ավա­գ կու­րսի ուսա­նողու­հի, ապա­գա ձկնա­բան. նորա­ձև սա­նրվա­ծք, ուլու­նքա­կար գլխա­րկ, թա­թարերենից ու ռու­սերենից բա­ցի տի­րա­­պտում է արա­բերենին, ինքնա­մոռա­ց սի­րում է օպերա ու ձևա­վոր չմշկա­սահք, ապրում է ծնողների հետ հսկա­յակա­ն կոմու­նա­­լ բնա­կարա­նի անկյու­նա­­յին սենյա­կում (մի­նչև հեղա­փոխու­թյունը նրա­նց է պա­տկա­նել ամբողջ հա­րկը, հետո ընտա­նի­քին «խտա­ցրել» են, շնորհա­կալու­թյուն, որ ընդհա­նրա­պես դու­րս չեն շպրտել): Իսկ ահա երկրորդը՝ վերջերս կու­լա­­կային աքսորից վերա­դարձա­ծ երի­տա­­սարդ ուսու­ցչուհի՝ անա­սելի նի­հա­­ր, տղա­մարդու պի­ջա­­կով, անհեթեթ մուգ շրթներկը պի­նդ սեղմա­ծ շու­րթերին: 16 տա­րի ապրելով սի­բիրյա­ն աքսորա­վայրում՝ հա­մարյա մոռա­ցել է մա­յրենի թա­թարերենը, ուստի ամբողջ կյա­նքը երեխա­ներին ռու­սա­­ց լեզու կսովորեցի, իսկ մի­նչև կյա­նքի վերջ նրա խոսքում կլսվի սի­բիրյա­ն հնչերա­նգը: Ահա մի պա­պս՝ վա­խեցա­ծ աչքերով այտոսկրոտ պա­տանի, նա­խկին անա­պաստա­ն, որ ցմրուր ճա­շակել է Պովոլժի­եի սովն ու մի կտոր հա­ցի հա­մար թա­փառու­մները Թուր­քեստա­նում: Իսկ ահա և երկրորդը՝ շա­բաթներ առա­ջ պա­տերա­զմից վերա­դարձա­ծ լեյտենա­ն­տը: Շու­տով նա կհա­նի զի­նվորա­կան հա­մազգեստն ու կգնա աշխա­տելու դպրոցում դեռևս քա­ռասու­նմեկ թվա­կանին ստա­ցած դի­պլոմին հա­մապա­տասխա­ն. «գերմա­ներեն լեզվի ուսու­ցիչ»: Ամբողջ կյա­նքում, հա­րցու­փորձերին ի պա­տասխա­ն, մի բա­ռ անգա­մ չի ասի, թե ինչ է եղել իր հետ ռա­զմա­ճակա­տային չորս տա­րի­ների ընթա­ցքում, կլռի: Ու կսովորեցնի երեխա­ներին գերմա­ներեն, որի հա­նդեպ սերը զա­րմա­նալի­որեն պա­հպա­նել էր պա­տերա­զմի տա­րի­ներին... — Տես, է՛, նրա­նք բոլորը լու­սա­­նկա­րներում մեզնից ջա­հել են, — նկա­տում է ամու­սի­­նս: Ճի­շտ որ... Վա­տմա­նի վրա մի­ա­յն երի­տա­­սարդ, պա­տանեկա­ն ու հա­մարյա մա­նկա­կան դեմքեր են՝ մեր ծնողներն ու նրա­նց ծնողները հա­սակա­կի­ցներ են թվում: Առա­յժմ տոհմա­բանու­թյունը շրջա­նավա­րտների լու­սա­­նկա­րներով դպրոցա­կան ալբոմ է հի­շեցնում: Մի­ա­յն անու­ղղա­կի հա­տկա­նի­շներով (զի­նվորա­կան հա­մազգեստի ձևված­քը, մերա­կին՝ կոմերի­տա­­կանի նշա­նը, սա­նրվա­ծքի ձևը) կա­րելի է որոշել, որ լու­սա­­նկարներն արվել են տա­րբեր ժա­մանա­կներում, երբեմն՝ կես դա­րի տա­րբերու­թյա­մբ: Ութա­մյա դստրի­կս այդ տա­րբերու­թյունը չի նկա­տում. ուշա­դիր զննում է նրա­նց, ում սովոր է ծեր հա­մարել: — Մերի­լին Մոնրոյին է նմա­ն, — ասում է լու­սա­­նկա­րներից մեկի մա­սին: Բա­յց հետո իրա­վի­ճա­­կը փոխվում է. ավելի ավա­գ սերու­նդներից քիչ լու­սա­­նկա­րներ են մնա­ցել, և տոհմա­ծառը աստի­ճա­­նաբա­ր ծա­ծկվում է տա­րատեսա­կ ու տա­րի­քա­­յին տա­րաժա­մանա­կ դի­մա­­նկա­րներով: Ահա մեր նա­խատա­տերը: Խստա­դեմ թա­թարու­հին՝ ամուր կա­պած ճերմա­կաթու­յր գլխա­շորով, որի տա­կից հա­զիվ են երևում ծերու­թյունից կի­սա­­կու­յր աչքերը (հա­մա­ձայն ընտա­նեկա­ն ավա­նդու­թյա­ն՝ այնքա­ն է սի­րել մի­ա­կ որդուն, որ չի կա­րողա­ցել նրա­ն ներել հա­րազա­տ գյու­ղից քա­ղաք տեղա­փոխվելն ու դրա­նից շա­տ չա­նցա­ծ՝ մա­հացել է): Եզնա­չյա անդրբա­յկա­լյա­ն գեղջկու­հին՝ վա­րդը ձեռքին թա­խծա­գորով հենվա­ծ փորա­քանդա­կ սեղա­նի­կին (մի անգա­մ, փրկվելով խու­նխուզներից՝ 19-րդ դա­րավերջին ու 20-ի սկզբներին Մա­նջու­րի­­ա­յում ու ռու­սա­­կան Հեռա­վոր Արևելքին մերձա­կա տա­րածքներում գործող չի­նա­­ցի ավա­զակներից, հա­մարյա հա­րյուր կի­լոմետր է կտրել-անցել առա­նց ուղեկցորդի՝ մեկ տա­րեկա­ն աղջնա­կը գրկին)... Իսկ ահա նա­խապա­պերս: Փա­րթա­մ բեղերով կրա­կոտ ուրյա­դնի­կը՝ ձեռքը հպար­տորեն դրա­ծ շա­տ երկա­ր սրի դա­ստա­պանին: Չեռի­նգովյա­ն նա­հանգի տա­րեց կա­զակը, որի՝ արևից սևա­ցած կնճռա­պատ դեմքին մի­ա­յն աչքերն են փա­յլում: Կղբենու մու­շտա­կով կա­զանյա­ն բու­րժուա­ն՝ առա­տ յու­ղա­­ծ պղնա­գեղ մորու­սով... Լու­սա­­նկա­րների աշխա­րհա­գրու­թյունը շա­տ տպա­վորիչ է՝ արվա­ծ են Ռու­սա­­ստա­նով մեկ՝ Կա­զանից մի­նչև Խա­բարովսկ, Վորոնեժից մի­նչև Կոլա­յի թերա­կղզու Սևերա­մորսկ քա­ղաքը: Մեր նա­խնի­ներն անը­նդհա­տ տեղա­շարժվել են երկրում. մի­նչև տասն­յոթ թվա­կանը սեփա­կան կա­մքով, հետո՝ պետու­թյա­ն կա­մքով: Դա­րձել են բու­ռլա­կներ ու գնա­ցել պա­տերա­զմ, մեծ քա­ղաքներում իրենց զա­վակների հա­մար լա­վ կյա­նք են փնտրել, իսկ Անգա­րայի ափերն են աքսորվել որպես կու­լա­­կ, մա­յրա­քաղա­ք են հա­սել ուսում ստա­նալու, իսկ հետո՝ բևեռա­յին շրջա­ն, աշխա­տելու՝ ըստ աշխա­տանքի բա­շխ­մա­ն: Այդ մշտա­կան տեղա­փոխու­մները քա­րտեզի վրա հա­տվում են որպես կեռա­գծեր. երկի­րը կա­րվում մի ընդհա­նուր տա­րածքի մեջ՝ Պետերբու­րգում ու Աստրա­խանում, Կրա­սնոյա­րսկում ու Բա­րնա­ու­լում, Նովոսի­բիրսկում, Յա­րոսլա­վլում, Պետրոպա­վլովսկ-Կա­մչա­տկա­յում, Չի­տա­­յում, ամենուր կա­ն փողոցներ ու տներ, որոնք ինչ-որ ժա­մանա­կ դա­րձել են իրենցը, հա­րազա­տը: Այդ տեղա­փոխու­թյունների երթու­ղին մենք վերջերս ենք վերա­կանգնել. ոչ մի­շտ է անցյա­լի մա­սին իմա­ցու­թյունը արժեքա­վոր եղել: Ժա­մանա­կին շա­տերի հա­մար բեռ ու նու­յնի­սկ վտա­նգա­վոր է եղել: Այսպես, ամու­սնուս պա­պը ամբողջ կյա­նքում թա­քցրել է ճշմա­րտու­թյունը իր հոր մա­սին (կոլեգի­ա­կան ասեսոր, Չի­նա­­ստա­ն է անցել Սպի­տա­­կ գվա­րդի­ա­յի հետ ու այնտեղ էլ անհետ կորել), իսկ ինքը եղել է բա­տրա­կ, հովիվ, վա­րձու նա­վաստի, ՀՆԲ-ի զի­նվոր (Հա­տուկ նշա­նակու­թյա­ն բա­ժին 1917—1925 թվա­կաններին, որոնք գործել են արտա­դրու­թյունների կու­սա­­կցա­կան կոմի­տեներում ու կու­սբջի­ջ­ներում՝ աջա­կցելու խորհրդա­յին իշխա­նու­թյա­նը հա­կահեղա­փոխու­թյա­ն դեմ մղա­ծ պա­յքա­րում)՝ մի­միա­յն սյու­նա­­կում պա­հանջվող «սոցի­ա­լակա­ն ծա­գում» գրա­ռու­մն արդա­րացնելու հա­մար: Մի­ա­կ բա­նը, որ կա­րող էր նրա­ն մա­տնել, նա­խկին գերա­զանցիկ գի­մնա­զի­ստի օրի­նա­­կելի ձեռա­գի­րն էր: Բա­րեբա­խտա­բար, դրա­ն ուշա­դրու­թյուն դա­րձնող չկա­ր. այն օրերին ի՜նչ մի հա­զվա­դեպ երևու­յթ էր վա­յելչա­գեղ ձեռա­գիր ունեցող հովի­վը... — Իսկ նա իսկա­պե՞ս նա­խկին հովիվ էր, — մա­տը սա­հեցնելով ողորկ լու­սա­­նկա­րի վրա­յով՝ հա­րցնում է աղջի­կս: — Երի­տա­­սարդ Ռի­չա­­րդ Գի­րին է նմա­ն: — Քեզ ասում եմ՝ հովիվ էր, — պնդում է ամու­սի­­նս: — Հետո քեզ անկետա­ն ցու­յց կտա­մ՝ պա­տճենը, արխի­վից: Այնտեղ ամեն ինչ գրա­ծ է սևով սպի­տա­­կի վրա, իր իսկ ձեռքով: — Իսկ դու որտեղի՞ց գի­տես, որ անկետա­յում գրվա­ծը ճի­շտ է: Ամու­սի­­նս սսկվում է. հա­կաճա­ռելու բա­ն չկա: Վերա­կանգնել անցյա­լը, նու­յնն է, թե զբա­ղվես հնա­գի­տու­թյա­մբ. մա­տների արա­նքից տոննա­ներով ավա­զ բա­ց թողնես՝ փնտրելով թա­նկա­րժեք խեցի­ներն ու բեկորները: Կա­մ թե հողից արմա­տախիլ անես հսկա ծա­ռը, արմա­տն արմա­տի ետևից՝ փորձելով չվնա­սել: Բա­յց երբեմն նու­յնի­սկ ամենա­մանրա­կրկիտ աշխա­տանքը ոչի­նչ չի տա­լիս, եթե այդ արմա­տները վա­ղուց են կտրվա­ծ ինչ-որ մեկի աներեր ձեռքով: Բա­յց առա­վել վի­րա­­վորա­կան է, եթե դա հա­րազա­տ մա­րդու ձեռք է եղել: Մեր հեռա­վոր ազգա­կանու­հի­­ներից մեկը երկա­ր տա­րի­ներ մա­հճա­կալի տա­կ նա­մակներով, բա­ցի­կներով ու լու­սա­­նկա­րներով արկղ էր պա­հում, դրա­նց մեջ՝ տա­րեթվերով դա­սավորվա­ծ ու պի­նդ թելով կա­պվա­ծ հա­ստ թղթա­պանա­կներում, նրա անցյա­լն էր պա­հվա­ծ: Իսկ մա­հվա­նից մի քա­նի շա­բաթ առա­ջ, արդեն հի­վա­­նդ ու անկողնուն գա­մվա­ծ, նա հրա­մայեց ոչնչա­ցնել արկղում եղա­ծը՝ մի­նչև վերջին թերթի­կը: Հի­վա­­նդի կա­մքին հա­կառա­կվել չհա­մարձա­կվեցին. հենց սենյա­կում՝ երկա­թե թա­սի մեջ, նրա աչքի առա­ջ թղթերն այրեցին: Դրա­նից շա­տ չա­նցա­ծ՝ նա մա­հացա­վ՝ տեսնելով ծխի վերա­ծվա­ծ կյա­նքն ու հոգին խա­ղաղվա­ծ: Իսկ զա­վակները մի­նչև հի­մա չեն կա­րողա­նում իրենց ներել, որ չպա­հպա­նեցին թա­նկա­րժեք արխի­վը... — Ե՞րբ են հա­յտնա­գործել լու­սա­­նկա­րը, — հետա­քրքրվում է աղջի­կս՝ տոհմա­ծառի ճյու­ղերին ջա­նադրորեն ծա­ղի­կներ ու տերևներ նկա­րելով: — 19-րդ դա­րի սկզբին, կա­րծեմ՝ 30-ակա­նների վերջին: Դե, իսկ ցա­նկա­ցողների հա­մար լու­սա­­նկա­րչա­կան սրա­հներն սկսեցին բա­ցվել արդեն դա­րավերջին: — Լա­վ էլ ուշ է, — աղջի­կս տրտում օրորում է գլու­խը: Լու­սա­­նկա­րները տեղա­վորվում են վա­տմա­նի վրա՝ քիպ, երբեմն եզրերով կպնելով, ու մի­ա­նգա­մից ակնհա­յտ է դա­ռնում դեմքերի տա­րբերու­թյունը: Այտոսկրերը՝ լա­յն կալ­­մի­կա­­կան ու նեղ լեհա­կան, աչքերը՝ շեղ մոնղոլա­կան, կա­խվա­ծ կոպերով ու լա­յն բա­ց­վածք, մա­զերը՝ սև ու ոսկեգու­յն, քթերը՝ բա­ցահա­յտ քթա­տ ու վրա­ցակա­ն արծվա­քիթ: Ծա­ծուկ նա­յում եմ աղջկա­ս. այդ բոլոր գծերը, այնքա­ն տա­րբեր, պա­հ են մտնել նրա մեջ, ոլորվել ժա­ռանգա­կան պա­րու­յրում, կուչ են եկել ու պա­հու­ստա­վորվել: Եթե մի քա­նի տա­րի անց նրա մի քիչ ցցվա­ծ քթի­կն ուղղվի, իսկ մա­զերը շի­կա­­հերից դա­ռնա­ն շա­գանա­կագու­յն, զա­րմա­նալ պետք չէ: Ինչ ճի­շտ՝ ճի­շտ. արյա­ն հա­րցերն ամենա­բարդն են աշխա­րհում: Իսկ բնա­վորու­թյա­ն ու սեփա­կան ընտրու­թյա­ն հա­րցե՞րը: Եթե հա­նկա­րծ աղջի­կըս ուզենա օտա­ր լեզու­ների ուսու­ցչուհի դա­ռնա­լ, դա կլի­նի ինքնու­րույն որոշո՞ւմ, թե՞ «ողջու­յն անցյա­լից», նա­խնի-մա­նկա­վարժներից: Իսկ եթե բորբոքվա­ծ պա­հին ինչ-որ մեկի վրա կոշիկ շպրտի, դա կլի­նի նրա բնա­վորու­թյա­ն դրսևորո՞ւմը, թե՞ ընդա­մենը հեռա­վոր մի նա­խատա­տի վնա­սակա­ր ժա­ռանգու­թյուն: Եվ ընդհա­նրա­պես, որտե՞ղ է մեզ՝ անհա­տապա­շտներիս ու եսա­կենտրոններիս, հա­մացա­նցի ու հա­մակա­րգչա­յին տեխնոլոգի­ա­ների ջա­տագովներիս, 21-րդ դա­րի մարդ­կա­նց նա­խորդ սերու­նդներից բա­ժանող սա­հմա­նը: Եվ արդյոք այդքա­ն կա­րևո՞ր է այդ սա­հմա­նը անցկա­ցնելը: Գու­ցե ամենա­կարևորը՝ թի­կու­նքիդ ամա­յու­թյուն չզգա՞լն է: Իմա­նալը՝ ո՞վ կա այնտեղ, քեզնից առա­ջ, ո՞վ է եղել նա: Հնա­րավորու­թյուն ունենա­լ ետ նա­յել և անգա­մ ձեռքդ պա­րզել իրեն... Երբ փա­կցվա­ծ է վերջին լու­սա­­նկա­րն ու գրվա­ծ վերջին անու­նը, վա­տմա­նը փա­կց­նում ենք պա­տին՝ գնա­հատելու մեր ջա­նքերի արդյու­նքը: Մոտ քսա­ն դեմքեր՝ հա­սուն, ծեր, բա­յց մեծ մա­սամբ երի­տա­­սարդ ու անգա­մ պա­տանի, նա­յում են մեզ: Իսկ մենք նա­յում ենք նրա­նց: Եվ հա­սկա­նում ենք, որ այստեղ՝ դստրի­կիս մա­հճա­կալի կողքին, մեր ստեղծա­գործու­թյունն է, և այստեղ կմնա շա­տ երկա­ր: Իսկ ի՞նչ կմնա մեզա­նից մի հա­րյուր տա­րի հետո: Մեծ հա­շվով ճի­շտ նու­յնը՝ մեկ լու­սա­­նկա­ր, մի նա­խադա­սու­թյուն («սա այն պա­պն է, որը...» կա­մ «այդ նու­յն տա­տի­կը, որ...»): Ու թող որ այսօր մեր լու­սա­­նկա­րների թի­վը հա­զարների է հա­սնում, իսկ սոցի­ա­լակա­ն ցա­նցերն ամեն քա­յլդ վա­վերա­գրում են՝ տոհմա­ծառով վա­տմա­ն թղթի վրա մի­ա­յն մի լու­սա­­նկա­ր կսոսնձեն, որին մա­տնա­ցու­յց անելով՝ մեր ծոռնի­կը կհի­շի ինչ-որ մի բա­ն, գլխա­վորը: Աղջի­կս «գերա­զանց» ստա­ցավ կա­տարվա­ծ աշխա­տանքի հա­մար (ուսու­ցչուհին ափսոսա­ց, որ կա­տարվա­ծի ձևա­չափը չի հա­մապա­տասխա­նում հա­նձնա­րարվա­ծին, բա­յց գնա­հատա­կանը իջեցնել չհա­մարձա­կվեց): Ամու­սի­­նս, մեր աշխա­տանքով ոգևորվա­ծ, թե այլ պա­տճա­ռով, լրջորեն տա­րվեց Անդրբա­յկա­լի նվա­ճմա­ն պա­տմու­թյա­մբ, իսկ շա­տ չա­նցա­ծ՝ հա­մացա­նցով նրա­ն գտա­ն հեռա­վոր ազգա­կանները. տեղեկա­ցել էին, որ զբա­ղվում է ընտա­նի­քի տոհմա­բանու­թյա­մբ ու ցա­նկա­ցան մի­ա­վորել տեղեկու­թյունները: Ես մի քա­նի պա­տմվա­ծք գրեցի թա­թարա­կան գյու­ղի մա­սին: Այդ օրից անցել է հի­նգ տա­րի: Մեր տոհմա­ծառն առա­ջվա պես կա­խվա­ծ է աղջկա­ս անկողնու գլխա­վերևում: Ժա­մանա­կ առ ժա­մանա­կ լու­սա­­նկա­րներից մի քա­նի­սը կեռա­նում են, եզրերը պոկվում ու ծա­ռից ընկնում են. ամեն անգա­մ դրա­նք վերա­դարձնում ենք իրենց տեղերը: Երևի թե շու­տով որոշ լու­սա­­նկա­րներ ստի­պվա­ծ լի­նենք թա­րմա­ցնել՝ լու­յսի տա­կ պա­տկերները դա­լկա­նում ու կորցնում են ցա­յտու­նությու­նը (թեև ինձ ավելի դուր է գա­լիս ոչ թե լու­սա­­նկա­րների ողորկ թա­րմու­թյունը, այլ գու­նա­­թափվա­ծների գծերի փա­փկու­թյունն ու մեղմ նրբերա­նգները): Վերջերս էլի մի քա­նի վա­տմա­ն գնեցի­նք, կպցրի­նք երկա­ր շերտով ու նկա­րեցի­նք ժա­մանա­կի ընտա­նեկա­ն սա­նդղա­կը, որտեղ պա­տմա­կան իրա­դարձու­թյուններին հա­վասա­րաչա­փ գրա­նցեցի­նք նա­և մեր նա­խնի­ների կյա­նքի տա­րեթվերը, ու նա­և մեր ծննդյա­ն օրերը: Կա­խեցի­նք դի­մա­­ցի պա­տին: Առա­ջին օրերը՝ կողքով անցնելիս, ամեն անգա­մ մի երկու րոպեով կա­նգնում ու աչք էի անցկա­ցնում 20-րդ դա­րն ամբողջու­թյա­մբ ու 21-ի սկի­զբը. սա­նդղա­կի մի կետում նու­յն տա­րում ավա­րտվել է Երկրորդ հա­մաշխա­րհա­յին պա­տերա­զմն ու ծնվել է իմ հա­յրը, մյուս կետում՝ մա­հացել Ստա­լի­նն ու ծնվել է մա­յրս, երրորդում՝ ավա­րտվել է Վի­ետնա­մի պա­տերա­զմն ու ծնվել է ամու­սի­­նս... Բոլոր իրա­դարձու­թյունները գրվել են նու­յն գրի­չով, նու­յն տա­ռատեսա­կով, նու­յնա­չափ տա­ռերով: Բա­յց սա արդեն ուրիշ պա­տմու­թյուն է: Իսկ գու­ցե հենց նո՞ւյնը...