Դանդաղ թափվող տերեւների միապաղաղ շրշյունի տակ...
* * *
Դանդաղ թափվող տերեւների միապաղաղ շրշյունի տակ
Երրորդ հարկում ջութակն ինչ-որ բանի մասին էր նվագում,
Աշնան թափուր փողոցներով, հագուստով իր տարօրինակ,
Մի եզակի, բայց չընդունված բանաստեղծ էր լուռ թափառում:
Ինքնահավան մի պատանի ելավ հանկարծ նրա ճամփին,
Ընկերուհու հետ, ում գլխում քամիներ են դեռ լոկ խաղում:
Բանաստեղծը հիշեց, իսկույն մտքում պահեց այդ երկուսին,
Որ թաքցնի, պահի հետո իր տողերում, ոնց խոտերում:
Մի մեծ, հայտնի խանութ մտավ նա Տրուբնիկի փողոցում,
Ուր վաճառողուհի Լենան հեշտ կարդում է ըստ աչքերի:
Հետաքրքիր մի սյուժե էր կարծես արդեն ուրվագծվում՝
Բուժիչ բալզամ խորհրդավոր, ճերմակ՝ ինչ-որ նամակների:
Չոր խաշամը ոչ դիմում, ոչ խնդրագիր էր ներկայացրել,
Լոկ խշրտաց ոտքերի տակ, անգամ փորձում էր կատակել:
Բայց տխուր էր, թախծում էր շատ բանաստեղծը. նրան քիչ էր,
Որ թելը իր ճանապարհի եւ ո՛չ ոք չի կարող հատել:
Խաղալիքային ծակոցներ անիրական ինչ-որ վախի,
Իսկ ջութակը ժամ առաջ էր ստել այնպե՜ս երանելի:
Մոսկվան՝ պաղ, մռայլ, ինչպես որ գդակը Մոնոմախի,
Նոյեմբերյան մշուշի մեջ ծանր է, թաց ու ամայի: