Դու տեսնո՞ւմ ես՝ ոնց է ոսկե իշամեղուն...
* * *
Դու տեսնո՞ւմ ես՝ ոնց է ոսկե իշամեղուն
Գարունը ողողում ղողանջներով զվարթ:
Աղջիկները երկինք ու սեր են երազում,
Տղաներն ուզում են կռիվ ու պատերազմ:
Քայլում ենք միասին մենք աշխարհով հիմա,
Գնում կյանքի անտես հողմ-անձրեւի միջով:
Անունս կգրեմ ես ապակու վրա՝
Հանց շարունակությունն անսահման իմ սիրո:
Քո ձեռքերի վրա՝ տարիներ անհամար,
Երազներ կան անթիվ՝ խորքում քո աչքերի:
Նվիրիր ինձ դու քո ուրվագիծը չքնաղ,
Ու մոռացումը տուր ավելորդ բառերի:
Մեղուները այգում զբոսնեցին երկար՝
Անվերջ սպասման մեջ լավագույն լուրերի:
Ես կգողանամ քեզ, կխլեմ հավիտյան
Անցյալի քո հայտնի ու անհայտ կրքերից:
Եվ երբ սավառնելով այս աշխարհի վրա՝
Միասին տարածենք, բացենք թեւերը մեր,
Դու կհասկանաս, որ զուր չենք ապրել բնավ,
Եվ զուր չենք ապրելու մենք աշխարհում այս դեռ։
Դու տեսնո՞ւմ ես՝ ոնց է ոսկե իշամեղուն
Գարունը ողողում ղողանջներով զվարթ:
Աղջիկները երկինք ու սեր են երազում,
Տղաներն ուզում են կռիվ ու պատերազմ:
Քայլում ենք միասին մենք աշխարհով հիմա,
Գնում կյանքի անտես հողմ-անձրեւի միջով:
Անունս կգրեմ ես ապակու վրա՝
Հանց շարունակությունն անսահման իմ սիրո:
Քո ձեռքերի վրա՝ տարիներ անհամար,
Երազներ կան անթիվ՝ խորքում քո աչքերի:
Նվիրիր ինձ դու քո ուրվագիծը չքնաղ,
Ու մոռացումը տուր ավելորդ բառերի:
Մեղուները այգում զբոսնեցին երկար՝
Անվերջ սպասման մեջ լավագույն լուրերի:
Ես կգողանամ քեզ, կխլեմ հավիտյան
Անցյալի քո հայտնի ու անհայտ կրքերից:
Եվ երբ սավառնելով այս աշխարհի վրա՝
Միասին տարածենք, բացենք թեւերը մեր,
Դու կհասկանաս, որ զուր չենք ապրել բնավ,
Եվ զուր չենք ապրելու մենք աշխարհում այս դեռ։




