Հեռուստացույց մի նայիր: Խանութ մի գնա...

* * * Հեռուստացույց մի նայիր: Խանութ մի գնա: Հեռախոսը անջատիր: Ու մնա մենակ: Ամրոցում մթան: Վեր մի կենա անկողնուց: Հիվանդ ձեւացիր: Ձեւացիր համր ու խաղա դերը հարբածի: Գուցե ձեռք չտան: Ոտից գլուխ ծածկըվիր: Աչքերդ փակիր: Անշարժ պառկիր, ու թող որ միտքդ բարակի: Ու շունչդ՝ նույնը:— Մթում վախն է քրթմնջում նորից լսելի: Կյանքի վախն է, թե մահվան, որին լսելիս Միշտ զարմանում ես: