Լավ կլիներ բանաստեղծել...
* * *
Լավ կլիներ բանաստեղծել
բացառապես անհեթեթից,
անիմաստից ծիծաղելի
ու բառի փուչ հանքանյութից,
խոռոչներից, պարապուտից,
բեկորներից այն երջանիկ,
որ թռչում են լեզվից մի օր
խելառության ուրախ ժամին,—
որ նոթոտած Խարմսի ջգրու
տողն ապակին էլ չծակի,
որ լույսի պես կամ էլ քամու,
անցնի հեշտ ու հանկարծակի,
սահի վերջին շողի նման
ծծմբային ամպի տակից,
անցնի այդպես ու հեռանա,
ինչպես օզոնը քաղաքից:




