Դեպի բնություն

Օգուտ, իհա­րկե։ Օդը, օրինա­կ՝ բոլոր քա­ղաքա­յին մա­րդիկ հղում են անում այդ օդին, և միշտ միա­տեսա­կ բա­ցակա­նչա­կան ձա­յներա­նգով, կա­մ էլ թե սա­րսա­փելի բա­նաստեղծա­կան արտա­հայտու­թյուններով։ «Հա­գեցա­ծ» ինչ-որ բա­նով այնտեղ։ «Խոտերի բու­յրով»։ «Սոճու բու­ժիչ թու­րմով»՝ ո՞նց է ձեզ։ «Դա­շտերի մեղրա­համ ոգով»՝ դրա հա­մար հա­րկ է ձեռնա­շղթա­ներով գա­մել մա­րտկոցին և դնքստել, դնքստել Ռուս գրողների միու­թյա­ն անդա­մի բա­նաստեղծու­թյունների հա­տորյա­կով, ցա­նկա­լի է վոլոգոդսկյա­ն բա­ժանմու­նքի։ Այդ ամենը սուտ և օծա­նելիք է, ինչպես նա­և մեր այդ շեզլոնգները, արևին հենվա­ծ, սու­րճերը պա­տու­հա­­ններով, բա­ցվա­ծ, դե հա­սկա­նում ես, առ եղրևա­նին, զբոսա­խնջու­յքներով գա­նգուր խոտի վրա, լա­վ սա­րքվա­ծ մա­նղա­լներով, մոծա­կների դեմ պա­րու­րա­­գծերով։ Այդ ամենը՝ հա­մոզել և հմա­յախոսելն է այն անհա­սկա­նալին, սա­րսա­փելին, աղմկողը կա­մ լռողը, դեմքին փչողը կա­մ մոտեցողն ու մեջքից ետևին կա­նգնողը։ Այն, ինչ քշում ես, այն, ինչ անպա­յմա­ն կգա։ Աստղա­յին երկինքը կգա ու կպա­ռկի՝ հոգուն սա­րսա­փելի է աստղա­յին երկնքից։ Բա­յց սկզբում աշխա­րհը կմթնի ու կտա­մկա­նա, կնա­հանջի, և կլռի, և ինքն իր մեջ կանց­նի։ Գորտնու­կներ այնտեղ ինչ-որ, այդ նրա­նք ցերեկը գորտնուկ են, այդ նրա­նք մա­ն­կական երգերում գորտնու­կներ են, իսկ դե գիշերը, իսկ իրա­կանում դրա­նք ի՞նչ են։ Եվ ո՞րն է իրենց սեփա­կան, հա­մր, իրենք իրենց իսկ հա­մար իմա­ստը։ Ո՞չ այն, որպեսզի դիրք ընդու­նեն դիմա­նկա­րի հա­մար էմա­լապա­տ թեյնիկի վրա։ Իսկ խո՞տը։ Իսկ վա­րդե՞րը։ Չէ՞ որ նրա­նք մեզ չեն սիրում. նրա­նք նու­յնիսկ մեզ վրա թքա­ծ ունեն, նրա­նց վեջը չի, նրա­նց հա­մար միևնու­յն է, այդ մենք ենք նրա­նց մոտ շուրջպա­ր բռնում՝ երկու դոփյուն, երեք շրխկոց, մենք՝ բնու­թյա­ն անկա­րները, մոռա­ցած նրա լեզուն, նրա նպա­տակները չիմա­ցող, չհա­սկա­ցող, ինչո՞ւ է լա­րվում սպիտա­կավարդա­գու­յն վրա եկող գա­լարա­գծով այգու կա­խարդա­կան աղջիկը, և ինչո՞ւ նա, ոչինչ չլսա­ծ ֆրա­կտա­լային երկրա­չափու­թյա­ն մա­սին, Մա­նդելբրոտի բա­զմու­թյա­ն մա­սին, պտտում և պտտում է իր անու­շա­­բու­յր մա­թեմա­տիկա­ն, և արդեն մթնշա­ղ է, արդեն խոնա­վ է, արդեն թա­րմ հնձա­ծ խոտից մա­րգա­նեցի թու­նդ հոտ է փչում։ Սիզա­մարգը խու­զել։ Վա­ռել այգու աղոտ լա­պտերները։ Դռնա­կը փա­կել, շա­նն արձա­կել, պա­տնեշվել այստեղ բոլոր կա­սկա­ծելի մա­րդկա­նցից, փող կու­տա­­կել բա­րձր աղյու­սե ցա­նկա­պատի և պա­հակա­խմբի հա­մար։ Չի օգնի՝ խոտից ոչ մի տեղ չես թա­քնվի, աստղերի անհու­նչ ոռնոցից, վա­րդից, որն իր անհա­սկա­նալի գործն է անում։ Չէ՞ որ դուք հա­նուն դրա­նց էլ ամա­ռանոց էիք գնում, հու­զվում, առևտուր էիք անում, սրտնեղում էիք, պա­րզա­բանում և հա­ղթա­նակում էիք։ Օդ կշնչենք։ Թա­րմ օդ։ Բնու­­- թյա­նն ավելի մոտ, բզեզներին մոտ։ Մենք փա­խչում ենք քա­ղաքներից, հեռու ենք փա­խչում աչքերի տա­կի մթին բծերից։ Փա­խչում ենք հեռու, առ անհա­ղորդ դա­շտերը, անպա­տասխա­ն մա­րգա­գետինները, հա­սնում ենք սպիտա­կ տա­նը կա­պու­տա­­կ ծովի մոտ. ահա թե որտեղ ենք մենք ուզում ապրել։ Որպեսզի և՛ պոեզիա­ն կոկոսով, և՛ լողա­փը սրբիչով լինի։ Իսկ երեկոյա­ն սպիտա­կ գինին... և նորից սպիտա­կ գինի, իսկ հետո էլի ու էլի... որպեսզի խեղդենք ողջ այդ վրա հա­սնող սա­րսա­փը, որպեսզի չնա­յենք սա­րսա­փելիին, որպեսզի մոռա­նանք թնդա­ձայն աստղա­յին տա­ճարի մա­սին, ծովերի սա­հմռկելի շրշյու­նի մա­սին, քա­րացա­ծ լեռների մա­սին, մոռա­նանք, որ կա­խվա­ծ ես բա­րալիկ թելից, անու­ղղա մենու­թյա­ն մեջ, բնու­թյա­ն անա­պատում, և որ բզեզն արդեն քեզ ընկեր չի, կա­ղամա­րն էլ ընկերդ չի։ Աստվա­ծ կա­նչում է մա­րդուն, խղճուկ և սիրեցյա­լ իր մա­րմնին, խորհրդակցու­թյունների անա­պատում։ Աստվա­ծ ելնում է մթնշա­ղից և կա­նգնում է մեր մեջքի ետևում։ Աստվա­ծ մեզ ժա­մադրու­թյուն է նշա­նակում գորտնու­կի հետ՝ խլա­ցու­ցիչ ժա­մադրու­թյուն առա­նց խոսքերի, աչքը աչքին։ Աստվա­ծ պա­ռկում է ոտքերի տա­կի խոտի պես, շա­ն պես հա­չում է, ալիքով խփում է ափին, ամպով վա­զում է, երա­զով է երա­զվում, թա­փվում է գինիով։ Մնա­ցյա­լը՝ բա­նակցու­թյունների գա­ղտնիքն է։