Աննա Արենշտեյնի նկարին «Forever Ձվածեղ»
Կիսամշուշի մեջ կիսընկղմված,
հորիզոնից դուրս մղվելով,
սրճեփը մոտենում է սեղանին,
նույն պահին սեղանին է կանգնած
բռնակը՝ աջ, քիթը՝ ձախ,
ամբողջ հոգով մեջտեղում: Գոյա-
բանորեն ներկա է հիմնովին,
այստեղ եւ հիմա, հայտնվելով մեզ
ոնց ինքնին առարկա, ներսում
մի՞թե սուրճ, իսկության ֆենոմեն,
այսինքն, մեզ գերված իրականություն,
էություն՝ զգացողություններում մեր:
Բայց միաժամանակ նա մետա-
ֆիզիկորեն դեռ մոտերքում է,
(թե՞ հեռվում) եւ ոչ հիմա, այլ նախկինում,
հինգ րոպեով, տասը րոպեով, դարերով,
խորհրդանիշ է, հիերոգլիֆ, նշան: Ձեռք,
երբ նշան է տալիս մեզ, որ ավելի հեռու է,
քան սրճեփի նշանը կոշտ: Նրա մասին
մենք ոչինչ չգիտենք, ավելի շուտ
չգիտենք նրա մասին ինչքան չգիտենք,
այդ պատճառով է սրճեփը ձեւացնում,
որ սեղանի ամենաեզրին է կանգնած,
թեեւ նույն պահին այլ կողմում է նաեւ:
Աղամանը նույնպես երկդիմի է, այն—
քան, որ այնտեղ եւ այստեղ է— հենց դա է
իր ներսի աղը ողջ: Եվ միայն թավան է
ընդամենը առարկա թվում մեզ
այնքան, որ չի փակում ձվածեղի
մեզ երեւացող աչքերը , բայց թե ինչպես է
իրականում գործերի վիճակը,
թավան մերկացած է մինչ հատակ,
ինչը թաքցնել է փորձում ձվածեղը
որպես ինքնին առարկա: Նրան երրորդ աչք է պետք,
բայց հենց երրորդը տրված չէ նրան:
Աչքերում խենթության հուրն է դողում,
խենթություն՝ առանց սկիզբ ու վերջ,
մանավանդ որ ասես Հոր Ստվերը
ահեղ խորհրդանշանի պես է նրա վրա,
վիրավորելով իրենով նրա հայացքը խենթ—
պատառաքաղի թափանցիկ ուրվական՝ նշան,
որ ուշ է Ճակատագրից թաքնվելու համար:
«Լինե՞լ, թե՞ չլինել»— այրվում է նրա աչքերում,
բայց այդ հարցն այլեւս այդպես չի դրված:
ինչը հասու չէ խեղճին, ով շատ է սարսափած,
որ ահա արդեն հեռավոր խորխորատից
խորհրդավոր ձեռքը կձգվի
պատառաքաղը դեպի:
Օ՛, սարսափ, սոսկում, զարհուրանք:
հորիզոնից դուրս մղվելով,
սրճեփը մոտենում է սեղանին,
նույն պահին սեղանին է կանգնած
բռնակը՝ աջ, քիթը՝ ձախ,
ամբողջ հոգով մեջտեղում: Գոյա-
բանորեն ներկա է հիմնովին,
այստեղ եւ հիմա, հայտնվելով մեզ
ոնց ինքնին առարկա, ներսում
մի՞թե սուրճ, իսկության ֆենոմեն,
այսինքն, մեզ գերված իրականություն,
էություն՝ զգացողություններում մեր:
Բայց միաժամանակ նա մետա-
ֆիզիկորեն դեռ մոտերքում է,
(թե՞ հեռվում) եւ ոչ հիմա, այլ նախկինում,
հինգ րոպեով, տասը րոպեով, դարերով,
խորհրդանիշ է, հիերոգլիֆ, նշան: Ձեռք,
երբ նշան է տալիս մեզ, որ ավելի հեռու է,
քան սրճեփի նշանը կոշտ: Նրա մասին
մենք ոչինչ չգիտենք, ավելի շուտ
չգիտենք նրա մասին ինչքան չգիտենք,
այդ պատճառով է սրճեփը ձեւացնում,
որ սեղանի ամենաեզրին է կանգնած,
թեեւ նույն պահին այլ կողմում է նաեւ:
Աղամանը նույնպես երկդիմի է, այն—
քան, որ այնտեղ եւ այստեղ է— հենց դա է
իր ներսի աղը ողջ: Եվ միայն թավան է
ընդամենը առարկա թվում մեզ
այնքան, որ չի փակում ձվածեղի
մեզ երեւացող աչքերը , բայց թե ինչպես է
իրականում գործերի վիճակը,
թավան մերկացած է մինչ հատակ,
ինչը թաքցնել է փորձում ձվածեղը
որպես ինքնին առարկա: Նրան երրորդ աչք է պետք,
բայց հենց երրորդը տրված չէ նրան:
Աչքերում խենթության հուրն է դողում,
խենթություն՝ առանց սկիզբ ու վերջ,
մանավանդ որ ասես Հոր Ստվերը
ահեղ խորհրդանշանի պես է նրա վրա,
վիրավորելով իրենով նրա հայացքը խենթ—
պատառաքաղի թափանցիկ ուրվական՝ նշան,
որ ուշ է Ճակատագրից թաքնվելու համար:
«Լինե՞լ, թե՞ չլինել»— այրվում է նրա աչքերում,
բայց այդ հարցն այլեւս այդպես չի դրված:
ինչը հասու չէ խեղճին, ով շատ է սարսափած,
որ ահա արդեն հեռավոր խորխորատից
խորհրդավոր ձեռքը կձգվի
պատառաքաղը դեպի:
Օ՛, սարսափ, սոսկում, զարհուրանք:




