Անդրեյ Բիտով
Անդրեյ Բիտով (1937—2018)՝ արձակագիր, սցենարիստ։ ՌԴ Պետական մրցանակի (1992, 1997), կառավարության մրցանակի (2014) դափնեկիր։
Ծնվել է Լենինգրադում, ճարտարապետի և իրավաբանի ընտանիքում։ Լենինգրադյան լեռնային ինստիտուտն ավարտելուց հետո աշխատել է որպես հորատման վարպետ։ Ավարտել է սցենարիստների և ռեժիսորների Բարձրագույն կուրսերը, սցենարներ է գրել։
«Հայաստանի դասերը», «Դեղագործական կղզին», «Մարդու օրերը» գրքերը, ինչպես և մյուսները նրան բերեցին ինտելեկտուալ արձակագրի և հիանալի ոճաբանի փառքը։ Բիտովի առաջին «Պուշկինի տունը» վեպը հրատարակվեց ԱՄՆ-ում, 1978 թվականին և նրան համաշխարհային ճանաչում բերեց. Բիտովի մասին սկսեցին խոսել որպես վառ ռուս մոդեռնիստի։ Դասավանդել է Գորկու անվան Գրական ինստիտուտում։ Շատ է հրատարակվել վերակառուցումից հետո։ «Թռչող Մոնախով», «Խենթերը», «Չգրվածի անխուսափելիությունը», «Կայսրությունը չորս չափումներում» քառահատորյակը և մյուսները արժանացան բազում ռուսական և միջազգային մրցանակների։