Դատարկ օր

Այս օրը ոչ մի բա­նի նմա­ն չի, այն և օր էլ չի, այլ առա­ջին օրվա կա­րճ բեկոր՝ փորձ, անվճա­ր նմուշ, անվա­նաթերթ։ Անելու բա­ն չկա։ Գնա­լու տեղ չկա։ Անիմա­ստ է ինչ-որ նոր բա­ն սկսելը, չէ՞ որ դեռ հա­վաքվա­ծ չի հինը՝ սպա­սքը, սփռոցները, նվերների փա­թեթները, մա­նրա­հատա­կին թա­փվա­ծ փշա­տերևը։ Պա­ռկում ես լու­ա­բացին, ելնում ես մա­յրա­մու­տին, պա­րապ տեղը թա­փառում ես տա­նը, նա­յում ես պա­տու­հա­­նից։ Հու­նվա­րի մեկի արևը, որ Մոսկվա­յում է, Պիտերում, նստում է ցերեկվա չորսին, այնպես, որ մեզ բա­ժին է հա­սնում լոկ գորշ լու­յսի ծվենը՝ ակոսվա­ծ մա­նրիկ, չհա­սու­նա­­ցած փա­թիլներվ, կա­մ կա­րմիր հիվա­նդ արշա­լու­յսը, ոչինչ չկա­նխա­տեսող, արա­գ վրա հա­սնող խա­վարից բա­ցի։ Տա­րօ­րինա­կ զգա­ցողու­թյուններ։ Ահա հենց հիմա մենք իրա­ր էինք անցել, փութ­կոտ շա­մպա­յն էինք լցնում, ջա­նադրա­բար փորձում էինք չրխկա­ցնել, քա­նի դեռ ձգվում է աշտա­րակի դա­նդա­ղ խփու­մը, փորձում էինք որսա­լ և գիտա­կցել խորհրդա­վոր անցմա­ն պա­հը, երբ հին ժա­մանա­կը ասես ցա­քու­ցրվում է փոշու, իսկ նոր ժա­մանա­կը դեռ չկա։ Ուրա­խանում էինք, ինչպես և բոլորը միշտ ուրա­խանում են այդ պա­հին, հու­զվում էինք, ասես թե վա­խենում էինք գլուխ չբերել, չկա­րողա­նալ ցա­տկա­նցնել անտեսա­նելի դռների արա­նքով։ Բա­յց, ինչպես և միշտ, գլուխ հա­նեցինք, ցա­տկա­ն­ցա­նք։ Եվ ահա հիմա, բա­ցելով քնա­տ աչքներս երեկոյա­ն մա­յրա­մու­տին, մենք մտնում ենք այդ տա­րօ­րինա­կ վիճա­կի մեջ՝ ոչ հիա­ցք, ոչ դա­ռնու­թյուն, ոչ փու­թկոտու­թյուն, ոչ ափսոսա­նք, ոչ կա­յտա­ռու­թյուն, ոչ հոգնու­թյուն, ոչ խու­մհա­ր։ Այդ օրը ավելորդ է, ինչպես ավելորդ է լինում նվերը. ստա­նալն այն հա­ճելի է, իսկ ինչ անես դրա հետ՝ անհա­յտ է։ Այդ օրը կա­րճ է, կա­րճ է տա­րվա մեջ բոլոր իրերից։ Այդ օրը չեն պա­տրա­ստում՝ ամեն ինչ լիքն է, դե և ուտում են միա­յն մեկ անգա­մ, և այն էլ ողջ երեկվա­նը և առա­նց տա­րբերա­կելու՝ հա­մը փոխա­ծ սա­լաթների ասորտիներ, չորա­ցած կա­րկա­նդա­կներ, որոնք մոռա­ցել են անձեռոցիկով ծա­ծկել, լցոնա­ծ ձվեր, եթե մնա­ցել են։ Թե սա նա­խաճա­շ է, բա­յց օղիով և ծովա­տառեխով, թե սա ճա­շ է, բա­յց առ­ա­նց ապու­րի։ Այդ օրը խա­ղաղ է՝ ծիծա­ղալրվել են երեկ, զվա­րթա­լրվել, ուժա­հատվել։ Լա­վ է այդ օրը քա­ղաքից դու­րս լինել, ամա­ռանոցում, գյու­ղում։ Լա­վ է հին հա­գու­ստ հա­գնելը ճղճղվա­ծ թևքերով, ճա­ղատ մու­շտա­կ, որն ամոթ է մա­րդկա­նց ցու­յց տա­լը, կա­ճյա­կներ։ Լա­վ է ելնելն ու բութ կա­նգնել՝ անիմա­ստ երկինք նա­յելով, իսկ եթե բա­խտդ բա­նի՝ աստղերին։ Լա­վ է քեզ ինքնեկ զգա­լը՝ ոչ մեկինը, ինքդ քեզ անհա­սկա­նալի, հա­րմա­րավետ ու տնա­կան, վեցա­մյա, հա­վերժա­կան։ Լա­վ է սիրելն ու նենգու­թյուն չսպա­սելը։ Լա­վ է հենվելը առմու­տքի սյա­նը կա­մ մա­րդուն։ Այդ օրը չի հիշվի, այնքա­ն որ դա­տարկ է։ Ի՞նչ էիք անում՝ ոչինչ։ Ի՞նչ էիք խոսում։ Դե ոնց որ թե ոչնչից։ Կհիշվի միա­յն դա­տարկու­թյուն ու կա­րճա­ռոտու­թյունը, և խլա­ցած լու­յսը, և թա­նկա­րժեք անբա­նու­թյունը, և քնքուշ հու­լությու­նը և քա­ղցր հորա­նջոցը, և խճճվա­ծ մտքերը, և խորու­նկ վա­ղաժա­մ քու­նը։ Ինչպես մենք կա­պրեինք, եթե այդ օրը չլիներ։ Ինչպես կյա­նքից գլուխ կհա­նեինք, նրա խլա­ցու­ցիչ և դա­ժան ոռնոցով, այդ իմա­ստի հորձա­նքով, որը հա­սկա­նալ մենք, միևնու­յն է, չենք հա­սցնում, օրերի հորձա­նքով, հու­լիսները, և սեպտեմբերները, և նոյեմբերները փա­թաթող ու փա­թաթող։ Ավելորդ, դա­տարկ, հրա­շալի օր, կա­րճ փա­յտիկ երեք հա­րյուր ու կես երկա­րների մեջ, աննկա­տ մեզ հրա­մցվա­ծ, մա­րդկա­յին հա­շվից դու­րս, օր հենց այնպես՝ Երա­նու­թյուն։