Ճկվում են ալ թխկիները ճեղքված հնձանը կապտում է...
* * *
Ճկվում են ալ թխկիները ճեղքված հնձանը կապտում է
Սպիտակ հաճարենիները ցրտահարված լույսով են լի
Այլեւս ոչինչ չկա... միայն դու... միայն լռությունն է
Միայն փքված մկանը ստվերա-մանուշակագույն լուսնի
Լորենի-լորենի պատուհանից քո սառը հոտն է դիակի,
Շամբուկ-շամբուկ քարացած մալաֆեյ ես բուրում
Այլ ուրիշ մեկը չկա... միայն խավար ... միայն քամի
Միայն ծառաբների ճռռոցներ... միայն դու...լռություն
Ես այնտեղ չեմ նայի, որտեղ քամին փտել է արմատի մեջ
Ուր լռությունն է կախվել, խոսք ու շնչառություն պահած
Ես կաղնե նավակի մեջ պառկած զանգուլակ կհնչեցնեմ
Եվ կլողամ ստվերների կողքով՝ վառարանի վրա թեքված...