Վերջին էլեգիա

             Quid mihi vobiscum est, infelix cura, libelli...
                                                     Ovid, Tristia, II, 1

             (Մի՞թե հիմա հոգսս դուք եք, բանաստեղծություններն ու չարաբաստիկ գրքերն են)
                                                     Օվիդիուս

Դե ինչ, մնաս բարով իմ խեղճ գրքույկ, թողնում եմ քեզ
     որ խշխշացնես էջերդ, փչես ու
մաքրվես՝ ինչպես թոքերը կամ ինչպես բայանի մորթախավը,
     որբս եղբայրների ու քույրերի մեջ, ինչպես դու, դառը
որբեր, խշխշացող տերեւներ Լետայի այս ափին,
     պուրակում թխկենու եւ կաղամախու:

Երկար եմ լողալու դեպի այդ ափը ճռնչացող մակույկով,
     քանի չեմ մոռացել՝ ինչպես էին քեզ անվանում,
եւ քո եղբայրներին ու քույրերին, հարազատներին ու որդեգիրներին,
     քանի չեմ թռել նավակից, սեւ արծաթով սիրտս ցողած,
եւ չեմ ասել. մի խշխշացեք, անիծյալ գրքեր,
     ես երբեք ձեզ չեմ գրել:

Իսկ դու՝ դու մի տխրիր եւ մի լացիր, եւ վատ մի մտածիր:
     Մոռացիր ինձ՝ դողալով մշտավերջալույս պուրակում
դողացող քույրերիդ ու եղբայրներիդ մեջ— դառը որբեր՝ ոնց դու...
     ...Բայց շուտով, շուտով ձմեռը կգա, տերեւները կթափվեն,
Եվ նրանց տամուկ շեղջի մեջ կաղմկեն նապաստակներն ու աղվեսները,
     եւ ամեն ինչ կծածկվի ճերմակով: