Հրեշտակը
Նա վաղուց արդեն չկա փոքրիկ հարավային քաղաքում, և ոչ ոք այլևս չի ապրում օքրայագույն տանը Կորգա գետակի ետևում, բայց երբ Անիսիմ Իվանովիչին վրա է հասնում միջօրյա նինջը և աշտարակների ստվերներն ու պատուհանի ետևի պատերը կորցնում են ստվերի կտրուկությունն ու ուրվագծերը, ապա նա տեսնում է միջահասակ կանացի մի կերպարանք ձյունից մաքրված ծառուղիում, տեսնում է շողշողուն զվարթ աչքերը, լսում է նրա ձայնը, կամացուկ, բայց շատ հստակ, և առմուտքի մոտ թխթխկում են թեթև կոշիկները, խշխշում է ձյունը թափ տվող ավելը, նա մտնում է բարկ տաքացրած սենյակը, հանվում է, ծիծաղելով և ոչ մի րոպե չլռելով, թեյ է խմում, կանացիորեն ցածր կռանալով դեպի գավաթը, կրծոտում իր սիրած աղի չորաբլիթները, իսկ հետո նորից գալիս է ավտոբուսը, դրանից ելնում են հորանջող, ճամփից թալկացած էքսկուրսանտները, և նա ելնում է ափսոսանքի ժպիտով՝ տանելով նրանց ծառուղիով շեփոր փչող հրեշտակի տեսքով բարձր դարպասավեր հողմացույցով աշտարակի միջով։
Նա ինչ-որ բան է խոսում՝ ձեռքով ցույց տալով այդ հրեշտակին, և նույնիսկ հեռվից տեսնում է Անիսիմ Իվանովիչը գոլորշու քուլաները, որ դուրս են թռչում բերանից և եղյամով նստում են խարտյաշ վարսերի խոպոպների վրա, բայց այնտեղի տղամարդիկ և կանայք ոչ մի կապ չունեն ոչ նրա, ոչ էլ հրեշտակի հետ, նրանք խոսում են իրար մեջ, նա ուզում է դուրս թռչել տնից և մի լավ նրանց թափ տալ, որպես
վատ դաստիարակված երեխաների, բայց փոքրիկ կինն ու նրան շրջապատող մար-
դիկ անհետանում են ձյան մշուշաքողում, և որքան դեռ ժամանակ կանցնի, մինչև որ նա կրկին կվերադառնա, կսկսի ձեռքերը տաքացնել բաց խուփի մոտ և արագասահ մթնշաղում աչքերը կշողան՝ նայելով հրին, ինչպես դրան կարողանում են նայել միայն կանայք։
Անիսիմ Իվանովիչ, ասում էր նա ծոր տալով, դե ինչ հրաշք անուն ունեք դուք, աղավնյակս։ Եվ դուք ինքներդ էլ այնքան հրաշագեղ եք։
Նա կարմրում, հազում էր, իսկ նա նայում էր նրա շվարած, գոհունակ աչքերին այնպիսի պարզասրտությամբ, որ եթե նույնիսկ նրա մոտ միտք էր ծագում, որ չարաճճուհին իրեն ձեռք է առնում, ապա, միևնույն է, չէր սրտնեղում, և նա լսում էր ինչպես է նա հիանում եկեղեցիների գմբեթներով, կանաչ մայրամուտներով, խիստ աշտարակներով, նեղլիկ պատուհանիկ-հրակնատներով հաստ պատերով, և ամեն ինչ դուրս է շփում նրա վրա, ասես երեխա։ Բայց շուտով, շատ շուտով գալիս էր մթնշաղը, և նա հեռանում էր մթին դատարկ փողոցով դեպի գետի ետևի ծառայողական տնակը և, նրա ետևից նայելով, նա պատկերացնում էր՝ ինչպես այդ երիտասարդ գեղեցիկ կինը, համալսարանն ավարտած, ջուր կկրի, փայտ կջարդի, վառարան կտաքացնի, ընթրիք կպատրաստի, իսկ հետո ողջ երեկո կնստի միայնակ՝ ունկ դնելով ամեն մի շրշյունի և քամու ոռնոցին խողովակի մեջ։
Նա կգնա, նա անպատճառ կգնա, պնդում էր նա, կգնա, ինչպես գնում էին բոլորը, որոնք որ ապրում էին մինչև նա, բայց անցավ մի երկու ամիս, անցավ ձմեռը, և նա ոչ մի տեղ չէր գնում, ավելի զվարթ էին շողում աչքերը, ձայնն ավելի զրնգուն էր դառնում գարնանային հալոցքի պես եկեղեցական ծածկերի տակ։ Ժամերով նա մագլցում էր պահեստները, զննում էր սրբապատկերները և հնամենի գրքերը, կահկարասին, կանչում էր նրան, ինչ-որ բան էր հարցնում, ինքն էլ բացատրում, գրառում էր, լուսանկարում էր, և նրա աչքերում այնպիսի երջանկություն էր, որ խոժոռ ու անմարդամոտ պահակը, որի համար նախկինում միևնույն էր, թե ինչ է ինքը պահպանում, հանկարծ ինքը սկսեց հետաքրքրվել՝ սկզբում ամաչելով այդ հետաքրքրասիրությունից, իսկ հետո, նրանից քաջալերվելով, սկսեց դատողություններ անել։
— Ահա ասում ես դու, Լյուբով Ֆյոդորովնա, որ սուրբ Իգնատին Աստծո արդարակյացն էր և որ նրան տեսիլք էր հայտնվել՝ գնա իբր Կրոզերո և այնտեղ կացարան կառուցիր։ Իսկ ես էսպես եմ մտածում, որ Իգնատին այդ պարզապես խելքը գլխին մուժիկ է։ Ձանձրացրին նրան այնտեղի մոսկովյան ճղճիմությունները, դե նա էլ անտառները գնաց։ Իսկ հենց հասավ մեր լճին, բռնեց առաջին սաղմոնը, փորձեց այն, էդպես էլ մնաց այնտեղ ապրելու։ Իսկ ինչ վերաբերում է տարատեսակ տեսիլքներին կամ նշաններին, դա կամ մարդիկ հետո հորինեցին, կամ նա հորինեց, որպեսզի ոչ մեկը նրան այդտեղից չքշեր։
Նա քրքջաց ուսերի վրա ցաքուցրիվ մազերը թափահարելով, զրնգուն, աղջկավարի.
— Օ՜յ, Անիսիմ Իվանովիչ, դուք ոչ թե թանգարանում պիտի պահակություն անեիք, այլ աթեիզմի գծով դասախոսություններ կարդայիք։ Բոլոր պրոֆեսորներին ձեր գրպանը կդնեիք։
— Դու ինձ, աղջիկ աթեիստ մի հայհոյիր,— բարկացավ նա,— դե ինչ է՝ ես քեզ համար, ինչ-որ շո՞ւն եմ։— Լռեց, բայց երկար լռելուն համբերությունը չէր բավում, և աչքերը նրա այնքան քնքուշ էին նայում, որ նորից բորբոքվեց։— Իսկ դու ի՞նչ ես կարծում։ Վանականները նույնպես տղամարդ են եղել։ Ես քեզ էսպես կասեմ՝ կանայք նրանց զզվացրին, ահա և նրանք էլ առանձին ապրեցին։ Իրենց տնտեսությունը կարգեցին, ձուկ էին բռնում, նրանք այգիներ ունեին, դե էդ մեր վայրերում։ Իսկ հիմա՞։— Նա ձեռքը թափահարեց, խոժոռվեց, և նա էլ տխրեց ու սկսեց բողոքել տնօրենից, որը ոչ մի բանի հետ կապ չուներ, ֆոնդերը ցաքուցրված են, ամենաարժեքավորը տարվել է Մոսկվա ու Լենինգրադ։
Անիսիմ Իվանովիչը կարեկցաբար լսում էր և ի մխթարություն ասաց.
— Նախկին պետը սրանից էլ գեշ էր։ Նրա օրոք մինչև պատերազմը սրբապատկերները հատակին երեսնիվայր ընկած էին, իսկ մարդկանց ստիպում էին դրանց վրայով քայլել։ Հիմա գոնե էդպիսի այլանդակություն չկա։
Քաղաքավանը կեցած էր ճամփեզրին, էքսկուրսիաներ հազվադեպ էին լինում, և թեպետ վաղուց վերանորոգելու ժամանակն էր, վերանորոգումը հետաձգում էին՝ իրար ետևից փակելով խարխլված եկեղեցիները, և ամենքն ընտելացել էին դրան՝ ավելի քիչ ցուցադրումներ՝ ավելի քիչ աշխատանք, միայն Լյուբով Ֆյոդորովնան սկսեց վրդովվել.
— Դե դուք ինձ բացատրեք, ինչու մենք, հարստագույն երկիրը, երկինք հազարավոր հռթիռներ ենք արձակում, գործարաններ, կայարաններ ենք սարքում և չենք կարողանում մի քանի տասնյակ հազար գտնել թանգարանի վերանորոգման համար, որն անգին է և որը, թե անհետանա, ոչնչով չես փոխարինի։ Հասկանո՞ւմ եք, ոչնչով։
— Թող, Լյուբով Ֆյոդորովնա,— առարկեց նա հաստատակամ,— դե էլ ի՞նչ տիեզերք։ Վաթսունմեկին հենց Գագարինին արձակեցին՝ ղեկավարությունը եկավ էստեղ, ուրեմն ուզում էին կենտրոնական տաճարը քանդել։ Ասում են՝ Աստված չկա, հիմա գիտությունն է ապացուցել, իսկ ձեր եկեղեցին չափազանց բարձր է, քաղաքում ամենից բարձրն է և մարդկանց շփոթեցնում է։ Էնպես որ աշխատավորները պահանջում են, ստորագրություններ հավաքեցին, ճիվաղները,— նա բարկացկոտ թքեց,— մի բան փրկեց էն ժամանակ՝ պայթուցիկները չբավականացրին։ Ոչ մեկը մեզ ձեռք չի տալիս, և փառք Աստծո։
— Դե դուք այդ ի՞նչ հիմարություններ եք ասում,— բորբոքվեց նա։— Դե այդ ո՞վ հիմա թույլ կտա հուշարձան պայթեցնել։
— Դե չպայթեցնեն, ուրեմն ուրիշ մի գարշանք կհորինեն։
— Դե չէ և չէ,— ասաց նա վճռական,— ես կգնամ շրջան և կհասնեմ իմ ուզածին։
Եվ իսկապես գնաց, իսկ երբ վերադարձավ, ապա նրա գրգռված, բարկացկոտ դեմքից երևում էր, որ ուղևորությունն ավարտվել էր, ինչպես որ սպասում էր պահակը, ոչնչով։ Նա չսկսեց հարցուփորձել, սակայն մյուս օրը նա ինքը հուզված ասաց.
— Ինձ չի զարմացնում այս նողկանքի գռեհկությունը։— Եվ նա ցնցվեց՝ անքան որ նրա ձայնին անհարիր էին այդ կոպիտ խոսքերը։ — Դուք ճիշտ եք, նրանից օգնություն չի լինի։ Բայց դե մարդիկ, սովորական մարդիկ, դե ինչո՞ւ են նրանք այդպես հանգիստ ամեն ինչին նայում։ Ում էլ որ ես դիմում էի, խնդրում էի գալ գոնե աղբը հավաքելու՝ լռում ու ծիծաղում են։ Իսկ չէ՞ որ քաղաքը հայտնվել է շնորհիվ վանքի՝ բայց հարցրու, տեղաբնակներից ով է գոնե մի անգամ եղել թանգարանում՝ ես ինքս ողջ այս ընթացքում ոչ մեկին չեմ տեսել։ Այստեղ գալիս են հազարավոր կիլոմետրերից, իսկ նրանք, որ հենց պատերի տակ են ապրում, չեն ուզում իմանալ, որ մի տասը տարուց այս պատերը, գուցե թե, կփլվեն։
Անիսիմ Իվանովիչը լռեց, բայց ինքն իրեն մտածեց, որ դրանում ոչ մի սարսափելի բան չկա։ Մարդիկ, դե, մարդիկ են, նրանց հուզում է այն, ինչին նրանք ամեն օր բախվում են, այն բանին, որ խանութները դատարկ են, ճանապարհները քանդված են, հիվանդանոցը խարխլվում է, իսկ վանքը՝ օտար է, այն գոյություն ունի նրանց համար, ով կարմիր ավտուբուսով կգա ու կգնա, իսկ խանութներից միայն գրախանութ է մտնում։ Եվ եթե վաղը վանքը չլինի, ապա ոչ մեկը, երևի, չի էլ հուզվի, դե և հենց իրեն այդ թանգարանից ի՞նչ ուրախություն։ Բայց փոքրիկ կրքոտ կինը հուզում էր նրան, ստիպում էր ամեն ինչին նայել իր աչքերվ և պահակի մեջ խուլ կարոտ էր ծնում։ Իրեն որևէ ավելորդ ապրումներով չծանրաբեռնած, ամեն ինչին հլու, իսկ վերջին տարիներին և անտարբեր՝ Անիսիմ Իվանովիչը հանկարծ սկսեց մտածել այն մասին, որ իր կյանքը համարյա թե ապրված է, և անհեթեթ է ապրված՝ առողջությունը նա կործանել էր դեռ ջահել օրերին փայտամթերումներում, ուր փախչում էր՝ փրկվելով կոլխոզից. կինը, ողջ կյանքում ծանր հիվանդ, մի քանի տարի առաջ վերջապես տանջվեց պրծավ, երեխաներ Աստված նրանց չտվեց, և ոչինչ, բացի այս պահատնակից, նրան չմնաց և նրանից հետո էլ չի մնա։
Այդ մտքերը պահակի մտքով նախկինում էլ էին անցնում, նա միշտ դրանցից վախենում էր, բայց կարողանում էր խուսափել, գինով թաղում էր, բայց հիմա նրան տանջում էր հարցը՝ ինչպես այդպես ստացվեց և ում էր դա պետք, եթե այդքան ուժ է վատնվել, այդքան ջարդվեցին իրենք, եթե պատերազմում հաղթեցին, իսկ կյանքն ավելի վատ ու այլանդակ դարձավ, և ամենասարսափելին՝ մարդիկ դադարեցին մարդ լինել, վայրենացան, անխղճացան։ Եվ դրանից իրեն էլ տաղտկալի էր դառնում, չարությունը կոկորդին էր կանգնում, բայց օտար, չգիտես թե որ հեռվից եկած կինը, պատահաբար իր մեջ այդ մտքերն արթնացնող, տարօրինակ կերպով և թեթևություն էր բերում, և եթե նա հիմա գնար, նա այդ կորուստը շատ ավելի ծանր կտաներ, քան այն ժամանակվա փախուստը ընդարձակ հայրական տնից դեպի ճահճոտ անտառը։
Նա քիչ էր նրան իր մասին պատմում՝ մտածելով, որ իր կյանքում նրա համար հետաքրքիր որևէ բան չի կարող լինել, բայց նույնիսկ այնժամ, երբ, քամու տակ ձայնը փչացնելով, նա ողջ երեկո լռում էր և փոքրիկ կումերով խոտերից թեյ էր խմում, նրան թվում էր, որ մեն միայն նրա ներկայությունն այս սենյակում մխիթարում է իրեն և մեղմացնում է բազմամյա ցավը, և դրա հետ միաժամանակ գալիս էին տագնապն ու հոգածությունը նրա համար, այնպես՝ եթե նա իր աղջիկը լիներ չկազմակերպված կանացի ճակատագրով։ Բայց որքան քիչ էր պատմում նա նրան իր մասին, այդպես լռում էր և նա, և ոչինչ Անիսիմ Իվանովիչը նրա մասին չգիտեր և չէր կարողանում հասկանալ՝ ինչու խելացի, հետաքրքիր կինն իր լավագույն տարիներին հեռանում է միայնակ տնից այդքան հեռու։ Տեղաբնակներից ոչ մեկի հետ նա չէր շփվում, չէր լինում ոչ պարահրապարակներում, ոչ կինոյում, և Անիսիմ Իվանովիչը, որ ինքն էլ չէր առանձնանում սրտագրավ գործերում, որոշեց, որ բանը լոկ անվճռականությունն էր։ Իսկ ուշադրություն իր հանդեպ նա գրավում էր, և մի անգամ նրա հետ խոսքի բռնվեց եկվոր կնոջ մասին նրա ձկնորսության ընկերը, որի որդին բանակից էր վերադարձել։
— Նա քո արխարովցուն զույգ չի,— չոր ասաց Անիսիմ Իվանովիչը, և խոսակցությունը դրանով էլ ավարտվեց, բայց հաջորդ օրը, նրան ձկնապուր հյուրասիրելով, նա ասես անցողակի, կարկամելով և խճճվելով բառերում, խոսեց այդ տղայի մասին։ Նա լսում էր լուռ, ձկնապուրն էր ուտում, և խանդավառված նրա հեզությամբ՝ պահակը ավելի աշխույժ խոսեց այն իմաստով, որ տղան, իհարկե, համալսարաններ չի ավարտել, բայց ավազակաբարո չի, դե և վատ չի վաստակում։ Նա գլուխը բարձրացրեց և կամացուկ ասաց․
— Ինձ հետ այլևս այդ թեմայի շուրջ մի խոսեք, խնդրում եմ ձեզ։
Ելավ ու գնաց դռան մոտ, և ամեն ինչ նվվաց-քարացավ ծերունու ներսում, թվաց, որ նա այլևս իր մոտ թեյ խմելու չի գա, և միայն սառը կբարևի, կողքով անցնելիս, նայելով օտար աչքերով և խոսելով օտար ձայնով, և նա չգիտեր, ինչ աներ, ինչպես շտկեր իր վրիպումը, բայց նա ասես ողորմաց նրան և շրջվեց.
— Դուք կարծում եք ես դժբա՞խտ եմ, ա՞յո։ Ես այստեղ ազատ եմ, հասկանո՞ւմ եք։ Ես ապրում եմ այնպես, ինչպես ուզում եմ, անում եմ այն, ինչ ինձ դուր է գալիս, և ինձ համար թանկ են այս վանքը, լիճը, դուք, իմ փոքրիկ տնակը գետի ետևում, այս հին գրքերը, արխիվները, նույնիսկ բութ էքսկուրսանտները, որոնց երբեմն հաջողվում է բացատրել թեկուզ և մի փշուր, և նրանք էլ ինձ համար վատ չեն։ Իսկ երբ տաղտկալի է լինում, հիշո՞ւմ եք դարպասավերի հրեշտակին։ Ես այդժամ նայում եմ նրան և մտածում եմ՝ ահա դրել են նրան այնտեղ բյուրավոր տարիներ առաջ, և նայում է նա փողով իր մեր անխոհեմ վատ կյանքին, նա հողմածեծվում է, անձրևն է շրմփում, ձյունը, քամին, արևը, իսկ նա, միևնույն է, քանի դեռ իր ժամը չի եկել ամպրոպաձայն փողհարել իր վերջին սարսափելի երգը, կամացուկ փչում է։ Դե ինչո՞ւ եք դուք այդպես խղճալի նայում։ Ավելի լավ է ինձ ձեզ հետ ձկնորսության վերցրեք, ես ձեզ, Աստված վկա, չեմ խանգարի։
Նա կարծում էր, որ ձկնորսության մասին նա ասաց հենց այնպես, բայց մի շաբաթից նրանք գնացին։ Սկզբում նա իրեն շատ զուսպ էր պահում, լռում ու նայում էր, ինչպես է նա գլուխ հանում իր սարքերից, իսկ հետո զվարթացավ, ծիծաղում էր, հանելով լեզվակներն ու պերկեսներին, և որքան նրա մեջ ճկունություն ու նրբագեղություն կար, որ նրան թվաց, թե կարծես թե նա նման է անհիշելի ժամանակներից հրաշ-
քով փրկված գեղեցիկ և ուժեղ սաղմոնի, մենավոր իր դարն ապրող, և ի՞նչ անի այդ թան-
կարժեք ձուկը, դատարկված լճում։ Եվ երբ նա պառկել էր ճերմակ գիշերով խարույկի մոտ, ճյուղերի վրա, թեթև ծածկված, նրա հոգին տանջվում էր քաղցր տառապանքով, և կրկին պահակն իրեն երեխա էր զգում գալիք կյանքի խորհրդի առջև, դեռևս անհստակ կանչող և երջանկություն խոստացող։
Իսկ նա, պարզվում է, քնած էլ չէր, նայում էր խարույկի ցնորական, երերուն հրին և հանկարծ խոսեց.
— Ահա դուք ասացիք, որ վանականները միևնույն մուժիկներն էին։ Ճիշտ է, և ձուկ էին նրանք բռնում, և կով էին արածեցնում, և նրանց այգիներն էին ծաղկում, բայց դա կարևորը չի։ Նրանց վրա, աղավնյակս իմ, աշխարհն էր կանգնած։ Այդ միայն գրքերում են գրում, որ ամեն ինչ ինքնաբերաբար է արվում և տեղի ունենում։ Դե հաստատ է, չէ՝ ամեն բան ինչ-որ բանի վրա կանգնած է։ Ահա պատկերացրեք, հիմա գիշեր է, բոլորը քնած են, և միայն վանականներն են արթուն, աղոթում են ողջ եղբայրությամբ աշխարհի համար և իրենց վրա են վերցնում նրա ծանրությունը։ Չէ՞ որ այն բանի համար չէին անտառ գնում, որպեսզի աշխարհից փրկվեին, այլ որպեսզի աշխարհը փրկեին։
Աստված, ինչպես էր նա սիրում նրա ձայնը, բայց և այն չէր նրա համար կարևոր, ինչ էր նա ասում, այլ այն, որ փայլփլում էին նրա աչքերը, ինչպես էր նա նստում, հարմարավետ իր տակ քաշելով ոտքերը փոքրիկ հարմարավետ կոշիկներով, և ինչ հրաշալի էր հոգում, չէր հավատում, որ այդ ամենն իր հետ էր կատարվում։ Այդժամ էլ և բերանից թռցրեց պահակը, որ ահա հենց նա էլ իր ողջ կյանքի հրեշտակն է, և նա ծիծաղեց, վախեցրեց անտառը ժամանակից շուտ, այնպես որ ճչաց գիշերային թռչունը և ճարճատյունով թավուտ նետվեց եղջերուն ջրարբից։ Նա թեքվեց նրա վրա, ձեռքերով գլուխը բռնեց, սեղմեց իրեն, համբուրեց չսափրած այտն ու շշնջաց.
— Ախ, լինեիք դուք, աղավնյակս, մի երեսուն տարի ջահել, Աստված վկա, ես ձեզ ինձ հետ կամուսնացնեի։
Ասաց ու դեն թռավ թփերի ետևը, և լսեց Անիսիմ Իվանովիչը, ինչպես ճղփաց ջուրը։ Ինչպես նա լողաց քնատ Կորզերի վրայով, և լավ է, որ նրա վրա չնայեց, կարմրած և արտասվաչափ նրա ջերմությունից շնչահատ։
«Սիրեցյալ, սիրեցյալս իմ»,— շշնջաց նա և հիմա շշնջում էր ձյունածածկ պահատանը՝ չլսելով օտար ձայները և չտեսնելով օտար դեմքերը։ Նրանից բացի, նա ոչ մեկը չուներ, և ապրում էին նրանք այդպես, ասես վանականն ու միանձնուհին վերջին լքված կացարանում, և միմյանց չէին կարող ձանձրացնել։ Գալիս էին տուրիստական խմբերը, և նա պատմում էր նրանց հեքիաթն արդարակյաց Իգնատիի մասին, վաղեմի ժամանակներում բնակված խցում, իսկ հետո գալիս էր պահակատուն եռացած ինքնաեռի մոտ և առ անփոփոխ աղ դրած չորաբլիթները. ձմռանը ձյունից մաքրում էին ճանապարհները, աշնանը հավաքում էին տերևները, իսկ երկար ամառային գիշերները քայլում էին բլուրներով և քաղաքավանի ծայրամասերում՝ քանի տարի էր այստեղ ապրել պահակը, իսկ այդ բլուրների վրա երբեք չէր բարձրացել։
Այնտեղից չէին երևում ամայացման հետքերը, փայտե քաղաքավանը սեղմվում էր վանքի վիթխարի պատերի մոտ, դրանց մոտ կացարան փնտրելով անվերջանալի տայգայից, բայց այդպես էր լոկ հեռվից, և չէիր կամենում վերադառնալ առ կեղտը, հար-
բած հայհոյանքը, գունաթափ լոզունգներն ու պլակատները։ Եվ ավելի ու ավելի էր քանդվում վանքը, ասես բոլոր այդ տարիներին նրան հյուծում էր անտեսանելի հիվան-
դությունը և հիմա ի դերև է ելնում։ Քանդվել էին աշտարակն ու գմբեթը եկեղեցիներից մեկի, վտանգավոր էր դարձել պատերի վրայով և պատերի տակ քայլելը, և Անիսիմ Իվանովիչը սարսափում էր, բայց ոչ թե վանքի համար, այլ ժամերի ետևից անմխիթար թափառող և ճաքերն ու կոտրվածքները լուսանկարող կնոջ համար։
Նա նամակներ էր գրում, լուսանկարներ էր ուղարկում, հետո ողջ արձակուրդին գնաց Մոսկվա, իսկ երբ վերադարձավ, ապա առաջին պահին նա մոլորվեց՝ այնքան հոգնած և անառողջ թվաց պահակին նրա դեմքը։ Նա ցավով տեսավ որքան է նա ծերացել, մաշկը թորշոմել է և աչքերի շուրջը կնճիռներ են հայտնվել, և մտածեց, որ նա ինքն էլ քանդվում է, ինչպես այս դժբախտ վանքը, ոչ մեկից չգնահատված և ոչ մեկին պիտանի։
— Ձեզ էստեղից հեռանալ է պետք։ Ընդհանրապես հեռանալ,— ասաց նա սրտապնդվելով և ինքն իր մեջ ինչ-որ բան ճնշելով, և նա այս անգամ չսկսեց առարկել և իրենից վանել, այլ միայն դառնորեն քմծիծաղեց։
— Դե հիմա ես ո՞ւր գնամ։ Այնտեղ ես, Անիսիմ Իվանովիչ, ոչինչ չունեմ, և ոչ մեկն ինձ այնտեղ չի սպասում։ Գուցե և զուր ես այստեղ եկա և այս ամենը սկսեցի, բայց դե գնալու տեղ ես չունեմ։ Ափսոս է լոկ, որ ինձ մոտ ոչինչ չստացվեց՝ ես չէ՞ որ հայրապետություն էլ գնացի, և այնտեղ նույնպես՝ մենք, սիրելիս, ձեր վանքի համար միջոցներ չունենք։ Այնպես որ, ասում եմ, թող կո՞րչի։ Իսկ նրանք լոկ ձեռքերն են տարածում։ Բայց ես գիտե՞ք ինչ եմ մտածում՝ թող որ մենք երկուսս ենք, բայց գոնե ինչ-որ բան մենք կկարողանանք անել, դե աղբը հավաքենք, պատերը սվաղենք՝ գլխավորը չէ՞ որ սկսելն է, ճիշտ չէ՞։ Իսկ դուք ինձ չե՞ք լքի։
Նա գլխով արեց, և ավելի թեթևացավ։ Սկսեցին գործից խոսել։ Հաջորդ օրը թանգարանի դահլիճներից մեկում խնայատուփ հաստատեցին, և նա էքսկուրսանտներին խնդրում էր տալ՝ ով ինչքան կարող է վերանորոգման համար, և չէին հրաժարվում։ Բայց եկավ թաղայինը, հետաքրքրվեց զոհաբերություններով և փողերն անօրինական ազդարարեց։ Նա պատասխանում էր նրա հարցերին քմծիծաղկոտ, շրթները կծելով, և Անիսիմ Իվանովիչը համարյա թե վատացավ, երբ նողկալի, կուշտ ռամիկը, որը ողջ շրջանից կաշառք էր վերցնում, ակնարկեց այն, որ փողերն այդ նա, գուցե թե, իր գրպանն է դնում։ Սակայն խնայատուփի հետ կապված պատմությունը հռչակում ստացավ և փոխեց ավանաքաղաքի բնակիչների վերաբերմունքը էքսկուրսավարի հանդեպ։ Մի անգամ եկան կանայք և շփոթված հարցրին Ֆյոդորովնային՝ արդյոք պետք չի մի բանով օգնել, ուղարկեցին գործիքներով տղամարդկանց, խղճացին այդքան տարիներ մենավոր մարտնչողին։ Բայց եկան նրանք մեկ թե երկու անգամ, և այլևս չէին գալիս, իսկ մուժիկները համաձայնվում էին միայն օղու համար օգնել, բոլորը մինչև կոկորդ թաղված էին իրենց հոգսերի մեջ, դե և ինչ աշխատանք է դա՝ պատերը սվաղել, երբ ամեն ինչ ամրացնել է պետք, հումք է պետք, տեխնիկա, ձեռքերով դե ի՞նչ կանես։
Այդպես էլ նրանք մնացին երկուսով, դե և թող այդպես էլ լիներ, թող որ ոչինչ չփոխվեր՝ չէ՞ որ ամեն ինչ մեկեն չէր քանդվի, իրենց դարին կբավեր, կապրեին ու կապրեին իրենց համար, սակայն փոփոխությունները, որոնց մասին ծուլորեն և անվստահ խոսում էին քաղաքավանում մի քանի տարի, անիծելով իշխանություններին օղու կտրոնների համար, հասան և արջային անկյունին։
— Լսել եք,— ասաց մի անգամ Անիսիմ Իվանովիչը,— մեր չարագործին քշե՞լ են։
— Դե ինչ,— անտարբեր արձագանքեց նա,— ուրիշին կուղարկեն, այդ բարիքը նրանց բավականացնում է։
— Դե չէ, դե նրան ասում են, ամառանոցից է հրաժարվել, մեքենան ինքն է վարում, դե ամեն ինչ մարդկանց ներկայությամբ։
— Դե, նրան օտար փառապսակները հանգիստ չեն տալիս,— քմծիծաղեց նա։
Խոսեցին ու մոռացան, սակայն մի երկու ամիս անց նոր ղեկավարությունը հայտնվեց քաղաքավանում և ճաշից հետո շրջվեց դեպի թանգարանը։
Ինչպես որ կար կեղտաբծերով կամբինեզոնով, Լյուբով Ֆյոդորովնան իջավ սանդուղքից և լուռ սևեռուն սկսեց զննել հյուրերին։ Թափորից ինչ-որ տեղից՝ կողքից առաջ եկավ անձրևանոցով տարեց, փքվածավուն մի մարդ և ընդգծված զվարթությամբ խոսեց.
— Դե տանտիրուհի, տարածքներդ ցույց տուր։
— Միխալ Միխալիչ, էս ձեզ ի՞նչ պատահեց հիմա, Դուք հո չե՞ք հիվանդացել,— հոնքերը բարձրացնելով ասաց նա։ Այսքան տարի անցնում էիք կողքանց, և մեկ առ քեզ՝ ցույց տուր։
Բոլորը հանդիմանանքով նայեցին նրան, լոկ միջահասակ, պարթևակազմ մի տղամարդ, հասարակ վերարկու ու գդակ հագած, հետաքրքրասիրությամբ նայեց.
— Լյուբով Ֆյոդորովնա, սիրալիր եղեք։
— Գնանք, եթե ձեզ համար ձանձրալի չէ,— ուսերը թոթվեց նա։
Եվ նրանց տարավ վանքի մոտ, բայց ոչ այնպես, ինչպես հիմա էքսկուրսիաներն էր տանում, պատերից հեռու, տարավ այնտեղ, որտեղ քարերը թափվում էին։ Իսկ երբ մտան եկեղեցի, Անիսիմ Իվանովիչը ինքը կողպեքը բացեց, և ընդհանրապես սահմռկելի եղավ՝ քամին է վնգում, խոնավությունը, ծակ գմբեթի տակ ագռավները և սարսափելի կիսախավարում լուսավորվող երեսը։ Իսկ նա, ասես ոչինչ չէր էլ եղել, սկսեց բարձրանալ հնախարխուլ, քանդվող սանդուղքով վերնասրահ և, հանկարծ շրջվելով, խոժոռվեց.
— Գդակները։
— Կներեք, ի՞նչ։
— Գդակները հարկ է հանել, երբ Աստծո տաճար եք մտնում։ — Եվ այն է՝ պահակի՞ն լսվեց, թե՞ իսկապես ատամների արանքից հավելեց.— Անհավատներ։
— Կներեք,— ասաց պնդակազմը, գդակը հանելով, և նրա ետևից բոլորը, դժգոհ փնչացնելով, կիսաճաղատները մերկացրին։
Նա տանում էր նրանց մինչև մթնելը, բոլոր ճաքերն ու անցքերը ցույց էր տալիս, օրորվող նրանց սրահներն էր բարձրացնում, ասես փորձում էր՝ կծու, անխիղճ, նա չէր էլ կասկածում, թե ինչու էր այդ ամենը։ Չէ՞ որ նրանք վաղուց հոգնել էին, ոչինչ չէին լսում, մրսել, կեղտոտվել էին, բայց այնպես էին դաստիարակված, որ քանի դեռ այն ամրակազմը սապոգներով հրաման չտար, դե ուրեմն քայլիր, թեպետ և նա իրենց տղաների տարիքին էր։ Իսկ նա էլ անընդհատ հարցեր էր տալիս, ոչ թե ծերունու, սակայն, ավելի շատ այն մասին, որքան խումբ է ամիսը գալիս, ինչքան շահույթ է դրանից լինում, որքան քաղաքին, որքան թանգարանին է հասնում և թե որքան է էքսկուրսբյուրոն վերցնում, խոժոռվում էր, ինչ-որ բաներ էր հաշվում, իսկ հետո շրջվեց դեպի ծանր շնչող ուղեկիցների կողմը՝ նրանք այդժամ կանգնած էին ժամատան վերին հարկաշարքում, որտեղից երևում էր ողջ տայգան և վիթխարի Կրոզերը, կղզիները, կտրտված ափերը, խոտհարքները, անտառոտ բլուրները, և զրնգուն ասաց.
— Ահա ձեզ և փողերը, ոտքերի տակ են ընկած։ Այստեղ դրանք բոլորին կբավականաց-
նեն։
Եվ շրջվեց դեպի նա՝ քնքշորեն մեղմ հարցնելով։
— Ձեզ որքա՞ն են վճարում, Լյուբով Ֆյոդորովնա։
— Հարյուր քսան,— չոր արձագանքեց նա,— իսկ դուք ձեզ ինչքա՞ն եք նշանակել։ Հինգ հարյո՞ւր, հազա՞ր։
— Զուր եք դուք այդպես,— պատասխանեց նա խաղաղաբար,— ես միայն փող եմ կորցրել։— Եվ ի հրաժեշտ.— Լյուբով Ֆյոդորովնա, ես ձեզ հաստատակամորեն վստահեցնում եմ՝ կօգնեմ։ Ամենը կվերականգնենք։
— Է՜հ,— ձեռքը թափահարեց նա,— ես ձեզ ոչ մեկիդ էլ չեմ հավատում։
— Ես, կարծում եք, հավատո՞ւմ եմ,— քմծիծաղեց նա։ — Դե լավ, ձեր գործն է, իսկ եկեղեցով կզբաղվեմ առաջին հերթին։
Եվ գնաց՝ ճամփին տախտակը բարձրացնելով, այն կողմ տարավ, նրա ետևից բոլորը ձգվեցին, խուսափելով նայել սվաղով կեղտակոլոլ կոմբինեզոնով կնոջը։
— Ահա և ամեն ինչ կարգի եկավ,— ասաց Անիսիմ Իվանովիչն անվտահ,— սա տեր է, սրա մոտ ոչինչ չի կորչի։ Նա նախկինում կոլխոզի նախագահ է եղել, մարդիկ իրենից հենց էնպես չէին գնում։
— Նրա աչքերը լավը չեն, ագահ են,— արձագանքեց նա չկամենալով, և վատ կանխազգացումից պահակի սիրտը կծկվեց, նույնիսկ թեյ այդ օրը չխմեցին՝ նա լուռ զգեստափոխվեց և գնաց իր մոտ՝ հազիվ գլուխ տալով Անիսիմ Իվանովիչին։
Սակայն մայիսից դեպի թանգարան ձգվեցին աղյուսով, ցեմենտով մեքենաները, անտառով, եկավ վերանորոգողների բրիգադը, բերեցին հավաքովի տնակները և դրանք դրեցին լճի ափին, իսկ քաղաքավանում սկսեցին խոսել, որ հիմա ճանապարհն էլ կսարքեն, նոր հյուրանոց կկառուցեն, դե ոնց թե հիվանդանոցի համար էլ փող տան, և նա այդ ամառ կրկին պատանի և ուժերով լի եղավ, չէր քայլում, այլ թռչում էր, ամեն տեղ հասնելով ու օգնելով, ձայնը դարձյալ զրնգուն էր, ինչպես ութ տարի առաջ, բայց մոտալուտ դժբախտության վաղեմի զգացողությունը պահակին չէր լքում։ Նրա հոգին տոչորվում էր անելանելիությամբ, և նա չգիտեր, թե ինչ պատասխաներ նրա կարեկից հարցումներին, իսկ հետո տագնապալի թռչող օրերից մեկում նա մտավ պահակատուն, դե և այդպես կանգ առավ՝ հենվելով դռանը.
— Աստված իմ, ինչ ամոթ է,— արտաբերեց նա՝ ափերը սեղմելով կարմիր այտերին։
— Ի՞նչ է պատահել։
— Ինչ ամոթ է, ամոթ,— լոկ պնդում էր նա, իսկ հետ ձեռքերը դեմքից հեռացրեց, և պաղ նայեց նրան, բյուրապատիկ ավելի պաղ, քան երբ նա խցկվել էր նրան պսակելու, արտաբերեց.— Իսկ դուք ոչինչ չգիտե՞ք։ Նրանք այն ծախեցին։
— Ինչպե՞ս ծախեցին,— չհասկացավ նա։
Նա ոչինչ չպատասխանեց, հեռացավ պատուհանի մոտ։ Անիսիմ Իվանովիչը նույնպես լռում էր՝ ոչնչի մասին չմտածելով և միայն ողջ մարմնով զգալով սարսափելի լռությունն ու դատարկությունը շուրջբոլորը, և այդժամ դուռը թեթևակի թակեցին, իսկ այնուհետև, պատասխանի չսպասելով, մտավ այն տղամարդը՝ գդակով և սապոգներով, միայն թե նրա աչքերը վստահ չէին, ինչպես այն ժամանակ, այլ անհանգիստ։
— Լյուբով Ֆյոդորովնա,— կանչեց նա կամացուկ։
Նա չարձագանքեց, և այդժամ նա սկսեց խոսել, արդարանալով, շատ արագ, որ ուրիշ ելք չկար, որ դա վանքը փրկելու միակ միջոցն էր, և որ ավելի լավ է այդպես, քան սպասելը, մինչև որ փլվի, շրջանը արժույթ կստանա, դրա մասին նա պայմանավորվել է, նրան կվերցնեն ամենաբարձր վարձատրվող աշխատանքի։ Հետզհետե նրա ձայնին վերադառնում էր վստահությունը, ասես խոսում էր՝ դիմելով մարդկանց զանգվածին։ Նա շրջվեց, և պահակը տեսավ արցունքներով ու վիրավորվածությամբ լի նրա աչքերը։ Այդժամ դեռ չհասկանալով ինչ և ինչու է նա անում, Անիսիմ Իվանովիչը ելավ և, բառ իսկ չասելով, հրեց անկոչ հյուրին պահակատնից դուրս։
— Զուր դուք նրա հետ այդպես,— ասաց նա ցրված,— չէ՞ որ նա ուզում է, ինչպես որ լավ է։ Միևնույն է, միայն թե ես այստեղ այլևս չեմ կարող։
Եվ նա հանկարծ ամաչեց, ասես նա ինքն էր մեղավորը, որ չկարողացավ պահպանել ճերմակ եկեղեցիները և հին պատերը, չպահպանեց իր անգին, միակ սաղմոնին, լող տվեց նա նրանից Աստված գիտե թե ուր, հենց նույն երեկոյան գնաց, մի կարգին հրաժեշտ իսկ չտալով, և այդ ժամանակից ի վեր և ոչ մի լուր չկար նրանից՝ որտե՞ղ է նա, ինչպե՞ս, ի՞նչ եղավ նրան։ Նա մնաց մենակ, և միայն լսվում էր ճշտակատար ճերմակահեր բանվորների օտար խոսքը։ Մի մխիթարանք կար նրան՝ մի քանի օր անց քաղաքի վրա մոլեգնեց քամին, դե և այնքան սարսափելի, որ ծերուկները չէին հիշում։ Այն պոկում էր տների կտուրները, դեսուդեն էր նետում գերաններն ու ծառերն էր գլորում, և լուսադեմին Անիսիմ Իվանովիչը տեսավ, որ գահավիժեց վերից գետնին փողհարող հրեշտակը և, գողունի աչք ածելով, գցեց ծերուկն այն ուսին և տարավ իր մոտ, որպեսզի լսեր գիշերները նրա կամացուկ, քնքուշ երգը։