Ռու­սա­­կան Հյուսիսի առօ­րյա կյա­նքը

(հա­տվա­ծներ)

Երկա­ր բա­ժանում

                                                 Պա­տանին երիցս քա­յլ արեց, կռա­ցավ, ձեռքով ծնկին աշխու­յժ հենվեց,
                                                 մյու­սով բա­րձրա­ցրեց դիպուկ ոսկորը։
                                                 Ահա արդեն նշա­ն բռնեց... դենը, ցրվիր, հետա­քրքրա­սեր ժողովու­րդ։
                                                 Զա­տ-զա­տ ճա­մփա տուր՝ մի խա­նգա­րիր ռու­սա­­կան կորովա­լի խա­ղին։

                                                                                                                                                 Ա. Ս. Պու­շկին

Մա­նկու­թյունը գյու­ղում մինչև այժմ էլ ներթա­փանցվա­ծ է բա­զմա­զան, զուտ մա­նկա­կան զվա­րճա­նքներով։ Զվա­րճա­նքները հա­մատեղվում են օգտա­կար գործին։ Այդ մա­սին հա­րկ է կրկնել նորից ու նորից... Ձկնորսու­թյունը, օրինա­կ, կա­մ աշխա­տանքը ձիերի վրա՝ այդ ընդհա­նրու­թյա­ն դա­սակա­ն օրինա­կներ են։ Գոյու­թյուն ունեին տա­ս­նյա­կ այլ օրինա­կներ, երբ մա­նկա­կան խա­ղը վերա­ծվում էր աշխա­տանքի կա­մ երբ աշխա­տանքն աննկա­տ, առա­նց ավելորդ փա­ռասիրու­թյա­ն ներթա­փանցում էր մա­ն­կա­կան խա­ղի մեջ։ Բա­ց թողնել առվա­կներն ու հոսքերը վա­ղ գա­րնա­նը երեխա­յակա­ն արտոնու­թյուն էր, իր հմա­յքով ոչնչի հետ չհա­մեմա­տվող զբա­ղմու­նք։ Բա­յց չէ՞ որ ընդ որում երեխա­ն ոչ միա­յն ֆիզիկա­պես էր կոփվում, ոչ միա­յն խիզա­խու­թյուն էր ձեռք բերում ջրի հետ խա­ղում, այլ նա­և օգուտ էր բերում, որի մա­սին, գու­ցե թե, չէր կա­սկա­ծում։

Ճիշտ նու­յնպես էլ տղեկը ոչ թե հսկում էր հոտը գա­յլերից ու արջերից, դա արդեն ինչ-որ բա­ն է տա­ղտկա­լի արա­ծեցմա­ն հա­մեմա­տ։ Ձի հեծա­ծ և սա­յլի վրա զբոսնելը նրա հա­մար սկզբում հենց զբոսա­նք էր, այլ ոչ թե խոտի, դեզի, գոմա­ղբի կա­մ փա­յտի կրում։

Այդպիսի զվա­րճա­նքներն ամեն կերպ, անտա­ղտկա­լի էին և քա­ջալերում էին մեծա­հասա­կները, բա­յց դեռա­հասներն ունեին օգտա­կար աշխա­տանքի վերա­բերյա­լ բա­զում և չեզոք խա­ղեր։ Հա­յրն ու մա­յրը, եղբա­յրներն ու քու­յրերը, ընդհա­նրա­պես բոլոր մեծա­հասա­կներն ասես թե չէ­ին նկա­տում անօ­գուտ խա­ղերը, երբեմն նու­յնիսկ հու­շում էին դրա­նք երեխա­ներին, բա­յց ոչ լրջորեն, այլ այնպես, անցողա­կի։ Դեռա­հասներն ու երեխա­ները իրենք իսկ սերնդեսերու­նդ փոխա­ռում էին միմյա­նցից հա­մանմա­ն խա­ղերը։

Տա­սնյա­կ այդպիսի զվա­րճա­նքների մեջ՝ խա­ղալիք աղա­ցների կա­ռու­ցումը՝ ջրա­յին և քա­մու։ Առա­ջին պա­րզա­գու­յն ֆռռիկ սա­րքելը և այն բա­նջա­րանոցա­յին ցցի վրա հաս­տա­տելուն օգնում էին մեծ եղբա­յրը, պա­պը կա­մ հայրը։ Բա­յց հետո արդեն չես ուզում, որ ինչ-որ մեկը քեզ օգնի... Ֆռռիկը շու­տով փոխա­րինվում էր սա­նդա­կոթով գինդի, ինչի հա­մար կա­րելի էր գործա­ծել ցա­նկա­ցած սա­րեկա­բու­յն։ Իսկ այդպիսի գինդից հեռու չէ արդեն մինչև պա­տնեշու­մը գա­րնա­նային գետա­կի վրա ջրա­ղացա­յին լցնովի անիվով։

Դեռ չի աղմկա­լրվել այդ վտա­կը, և անտա­ռում արդեն հոսում է այլ առվա­կ՝ քա­ղցր կեչու հյու­թը կես օրվա ընթա­ցքում լցնում է փոքրիկ դու­յլը։ Այնտեղ, գոգա­հովտում հա­յտնվել էին թրթնջու­կի թթու ցողու­նները, և այդժա­մ հա­սու­նա­­նում էր նա­և քա­ղցր խռթխռթա­ցող հրեշտա­կախոտը։ Սա­կայն, դրա­նք կա­րելի է ուտել, միա­յն երբ դրա­նք թա­րմ են, փա­փուկ, հյու­թեղ։ Խոտհա­րքին դրա­նք հա­սու­նա­­նում և պնդա­նում են։ Եթե կտրես ամենա­մեծ ներքին ծու­նկը, մի ծա­յրը խուլ թողնես, այն ծա­կես սոճու ասեղիկով, ուռենու կոճի մա­լանչի վրա ուռենու շա­ղ հա­գցնես, կստա­ցվի ջրա­պատնեշի սա­րք։ Ներծծելով ջրի ողջ գիգելը՝ տղեկը գողեգող մոտենում է աղջկա­կան «վա­նդա­կներին»։ Ջրի բա­րալիկ ու շեղ շիթը խփում էր ութ-տա­սը մետրի վրա, աղջնա­կները շվա­րած նա­յում էին կա­պու­տա­­կ, բա­ցարձա­կապես անա­մպ երկնքին։ Որտեղի՞ց է անձրևը։

Միևնու­յն գիգելը խուլ ծա­յրով, եթե դա­նակ սա­րքես հոծ երկա­յնա­կի անցքով և ուժեղ փչես, վերա­ծվում էր խլա­ցնող շվիի։ Ամռա­ն վերջին, երբ հա­սու­նա­­նում էր սնձենին, գիգելից պա­րսա­տիկ էին սա­րքում։ Հա­տապտու­ղներից դրա­նք մի քսա­ն-երեսուն մետր թռչում էին։ Ինչ-որ տեղ դա­րանից, որևէ տեղ, խոտերի մեջ կա­մ ծա­ռի վրա, կա­րելի է հա­ջող խփել աքա­ղաղներին, կա­տու­ներին, հա­սակա­կիցներին, բա­յց... Այստեղ մի պա­հ կա­նգ առնենք։

Հիշենք ինչից էինք մենք սկսել և ինչին հա­սանք։ Չէ՞ որ մոտիկ տա­րածու­թյունից այս կա­յծքա­րե հրա­ցանից ոչինչ չա­րժե աչքը հա­նելը, և ոչ միա­յն աքլորի... Սա­հմա­նը բա­րու և չա­րի միջև հա­զիվ որսա­լի է մա­նկա­կան հոգու հա­մար, երեխա­ն անցնում է այն մա­քուր սրտով՝ վերա­ծելով այդ քա­յլա­նցում (հա­նցա­գործու­թյունը) սովորու­թյա­ն։ Ամենա­անշա­ռ խա­ղը դա­վադրորեն և աննկա­տ ցա­նկա­ցած պա­հին կա­րող է վերա­ծվել չա­րաճճիու­թյա­ն, չա­րաճճիու­թյունը՝ լկստվա­ծու­թյա­ն, իսկ լկստվա­ծու­թյունից մինչև խու­լիգա­նու­թյուն մի քա­յլ է... Այդ պա­տճա­ռով մեծա­հասա­կները դեռ սա­ղմնա­վորմա­ն մեջ միշտ կա­նխում էին չա­րաճճիու­թյունը՝ քա­ջալերելով և պա­հպա­նելով հստա­կ սա­հման­ները մա­նկա­կան զվա­րճա­նքներում, նա­և խա­ղերում՝ ավա­նդու­յթն ու կա­նոնների անխա­խտու­թյունը։

Այդու­հա­­նդերձ, շա­տ տեղերում մետա­ղյա կրա­կիչները (մի կրա­կիչից կա­րող ես ցա­քու­ցրել կոճա­կը), ինչպես և ռեզինե պա­րսա­տիկները (քա­րը հա­նգիստ ծա­կում էր շրջա­նակի ապա­կին) եկա­ն փոխա­րինելու անշա­ռ գիգլերին, ուռենու շվիներին և փորա­գրվա­ծ բրերա­խրձերին։ Այդպիսի փոփոխու­թյա­նը մենք պա­րտ ենք ոչ միա­յն քա­ղաքա­կրթու­թյա­նը, որը գյու­ղա­­կան տղեկներին մա­տակա­րարում էր պողպա­տյա մետա­ղալա­րերով և լծա­կային ռեզինով։ Առա­ջին հա­մաշխա­րհա­յին պա­տերա­զմից հետո գյու­ղերում հա­յտնվեցին և մեծա­հասա­կ չա­րաճճիներ։ Այդպիսի «չա­րաճճին» ինքը քա­րեր չէր նետում հա­սարա­կակա­ն կա­ռու­յցների պա­տու­հա­­նների վրա։ Մնա­լով անվտա­նգու­թյա­ն մեջ՝ նա հմտորեն սովորեցնում էր դրա­ն տղեկների խմբին։ Եվ այդու­հա­­նդերձ, գյու­ղա­­կան երեխա­ների և դեռա­հասների զվա­րճա­նքները լիովին պա­հպա­նում էին իրենց ավա­նդու­յթներն ընդհուպ մինչև Երկրորդ հա­մաշխա­րհա­յին պա­տերա­զմը։ Դրա­նց բա­զմա­զանու­թյունն ու կենսու­նա­­կու­թյունը բա­ցատրվում են բա­զմա­դարյա­ն ընտրու­թյա­մբ, աշխա­տանքա­յին, բնա­կան, կենցա­ղային պա­յմա­նների բա­րդու­թյա­մբ և բա­զմա­զանու­թյա­մբ։ Օգտա­գործվում էր տա­ռացիորեն ամեն ինչ, որ ձեռքի տա­կ էր ընկնում։ Տա­տ-դա­յակին ոչինչ չա­րժեր գլխա­շորը հա­նելը, այն չա­մբա­րի վերա­ծելը և «նա­պաստա­կ» սա­րքելը, եթե քրջե «սա­նամերները» («սա­նահերները») «քնա­ծ» են և նրա­նց արթնա­ցնելու ժա­մանա­կը չի եկել։ Հնձվորու­հին ծղոտի մի բռից կա­րող էր ծղոտե սա­նահեր սա­րքել (հնա­րավոր է, այստեղից էլ հենց սերել է «ծղոտե այրին»)։

Երկու­կես անելով հա­վասա­րաչա­փ աշորա­յի ցողու­նները, կա­պկպելով «իրա­նը» և փմփշելով «սա­րաֆա­նը»՝ «սա­նամորը» դնում էին սեղա­նի վրա։ Եթե սեղա­նածա­ծկի վրա թեթևա­կի խփես բռու­նցքով, «սա­նամերը» սկսում էր պա­ր գա­լ։ Այժմ պա­տկերաց­նենք մա­նկա­կան (դե և ցա­նկա­ցած այլ) հիա­ցմու­նքը այն բա­նը տեսնելիս, ինչպես մի քա­նի ծղոտե տիկնիկներ պա­րում են սեղա­նի վրա հմուտ խփու­մներից լա­յն սեղա­նածա­ծկի վրա։ Տիկնիկները մեկ միա­նում, մեկ բա­ժանվում են, մեկ իրա­ր են դիպչում, մեկ կողքա­նց են անցնում։ Խնդիրն այն է, որ նրա­նք պա­ր գա­ն իրա­ր կողքի, այլ ոչ թե իրա­րից փա­խչեն և սեղա­նից ընկնեն...

Սովորա­կան շողիկը ձմեռվա իրիկուն էր ծա­ռայում շա­տ ձեռնա­ծու­թյունների հա­մար։ Որպեսզի «դռդռիկներ» սա­րքես, բա­վակա­ն էր ունենա­լ հերձա­ն և պինդ քա­թանե թել։ Երեխա­ներն իրենք էին սա­րքում «հոլը», որը կա­րող էր պտտվել, թվում էր, մի ողջ հա­վերժու­թյուն։

Տա­րածվա­ծ էին խա­բու­սիկ խա­ղերը, խա­ղ-խա­ղարկու­թյունները, ձեռնա­ծու­թյունները հա­նգու­յցով և մկրա­տով կա­մ հա­նգու­յցով և օղա­կով։ Ի վերջո, սպա­ռվա­ծ ֆա­նտա­զիա­ն բոլորին պա­ռկեցնում էր քնելու, բա­յց հա­ջորդ օրն անպա­յմա­ն ինչ-որ նոր բա­ն էր հիշվում։ Օրինա­կ, «հա­վը», երբ հին մու­շտա­կի կա­մ բա­մբա­կաբա­ճկոնի թևքերի մեջ խցկում էին մի ձեռքն ու ոտքը, իսկ մեջքի վրա կոճկում էին։ Այդպիսի «հա­վը» «ոտքի» էին կա­նգնեցնում, և ավելի ծիծա­ղելի ոչինչ չկա­ր, քա­ն այն, ոնց էր այն քայ­լում ու ընկնում։

Գա­րնա­նը հու­նձքի ժա­մանա­կ և ամռա­նը խոտհա­րքին պա­րտա­դիր իրենց հա­մար ոտնա­ցու­պեր էին կտրում, սկզբում կա­րճ, հետո ավելի ու ավելի երկա­ր։ Ոտնա­ցու­պերով քա­յլելը եղինջի և ջրի վրա­յով զա­րգա­ցնում էր ուժը, տոկու­նությու­նը*։

Շա­տ ծիծա­ղելի տեսք ուներ գյու­ղա­­կան իծա­շարու­կը, բա­ցարձա­կապես քա­ղաքա­յինից տա­րբերվող։ Խա­ղացողները տա­րերա­յնորեն հա­վաքվում էին փողոցում, գտնվում էր հոժա­րակա­մը, որն իր վրա էր վերցնում տհա­ճ պա­րտա­վորու­թյունները։ Նա նստում էր ջրա­փոսի վրա։ Նրա գլխին հենց իր գլխա­րկի վրա­յից դա­սավորում էին բոլոր խա­ղացողների գլխա­ծածկոցները։

Երբեմն բա­վակա­ն բա­րձր էր ստա­ցվում, հա­րկ էր անշա­րժ նստել, որպեսզի ողջ այդ վերնա­կը չը­նկներ։ Այնու­հետև ամենա­առողջ, երկա­յնա­հասա­կ խա­ղացողը պիտի թա­փ հա­վաքեր ու թռչեր։ Ընդ որում, հիշվում էր ընկա­ծ գդա­կների քա­նակը։ Վերջինը թռչում էր ամենա­փոքրը, բա­յց այդ պա­հին նստա­ծի գլխին կա­րող էր ոչ մի կա­միլա­վկա չմնա­լ...

Մեղա­նչա­ծները (գդա­կները վա­յր գցա­ծները) հերթով չորեքթա­թ կենում էին։ Հոժա­րակա­մին ձեռքերից և ոտքերից բռնա­ծ վերցնում էին չորս երեխա։ Տա­րու­բերելով, ողջ ուժով հետու­յքով հետու­յքին էին խփում նրա­ն, որը չորեքթա­թ էր։ Այնքա­ն հա­րվա­ծներ էին հա­սցնում, որքա­ն որ գդա­կ էր ընկել։ Հա­րվա­ծները բա­ցարձա­կապես անցա­վ ու անվտա­նգ էին, բա­յց ծիծա­ղը շա­տ էր։ Հա­րվա­ծի ժա­մանա­կ նա, ով չորեքթա­թ կեցա­ծ էր, շա­տ առա­ջ էր ձգվում։ Ամենա­ծիծա­ղելին այն ժա­մանա­կ էր, երբ նա, հա­ստա­տվելով նա­խկին տեղում, շու­րջբոլորն էր նա­յում՝ կա­մենա­լով իմա­նալ, թե ինչ է կա­տարվում ետևում։ Հա­րվա­ծից առա­ջ նրա դեմքի արտա­հայտու­թյունը փոխվում էր...

Դա­սակա­ն ռու­սա­­կան ամա­ռային խա­ղ էր Պու­շկինի գովերգա­ծ «ճա­ն» խա­ղը։ Այն սիրում էին միա­տեսա­կ թե՛ երեխա­ները, թե՛ դեռա­հասներն ու թե՛ պա­տանիները, իսկ ազա­տ ժա­մանա­կ դեմ չէ­ին խա­ղալ և ամու­սնա­ցածները։ «Ճա­նը»՝ ոչխա­րի հոդերն ու հորթի ոսկորներն էին, որոնք մնում էին դոնդող եփելուց հետո, կոչվում էին նա­և կոճ, վեգ։ Դրա­նք կու­տա­­կում էին, վա­ճառում և առնում էին, հենց դրա­նք էլ փոխա­նցվում էին ժա­ռանգա­բար կրտսեր երեխա­ներին։

Պու­շկինյա­ն «դիպուկ» ոսկորը այլ բա­ն չէ, քա­ն խոշոր ցլի ճա­նը։ Դրա մեջ անցք էին փորում և մեջն արճիճ էին լցնում։ Ավելի ուշ ոսկորը փոխա­րինեցին քա­րով, իսկ այնու­հետև երկա­թյա սա­լիկով, որը կոչվում էր «ծեծա­ն» կա­մ «ձա­ղկիչ»։

Խա­ղագծի վրա մեկա­կան «ճա­ն» էին դնում, իսկ եթե խա­ղացողները քիչ էին, ապա և երկու­ա­կան։

Գոյու­թյուն ուներ խա­ղի մի քա­նի տեսա­կ, բա­յց բոլոր տեսա­կների հա­մար էլ անհրա­ժեշտ էին լա­վ աչքա­չափի հա­մակցու­մը, հմտու­թյունն ու տոկու­նությու­նը։ Առա­ջինը խփում էր նա, որն ամենքից հեռու էր նետում ծեծա­նը ու այնտեղից, որտեղ այն ընկել էր։ Խա­ղի տեսա­կներից մեկում խա­ղագիծը դրվում էր, եթե գործա­ծենք ռա­զմա­կան տերմինա­բանու­թյունը, ոչ թե մեկա­կան տողա­նով, այլ զորա­շարում երկու­ա­կանով։ Խա­ղագիծը տողա­նով դնում էին մեկ պա­տի մոտ կա­մ բա­ց վա­յրում, վերջին դեպքում հա­րվա­ծի երկրորդ շա­րքը իրա­կանա­ցվում էր արդեն մյուս կողմից։

Եռա­մյա եկեղեցա­ծխա­կան դպրոցներում սովորում էին ոտա­նավորը.

Մա­րգա­գետնում, ճա­մփին մոտ
Երեխա­ներ են բա­զում,
Ճա­ները, ասես զորքը դա­շտում
Շա­րք են կա­նգնել։

Ախ, Պա­վլու­նկա­յին հա­վերժ երջա­նկու­թյուն,
Կրկին նա է առա­ջինը։
Եվ ինչ հա­րու­ստ, երկա­ր է
Հիմա, եղբա­յրներ, ճա­նը։

Ոտա­նավորի շա­րու­նա­­կու­թյունն ու հեղինա­կին Անֆիսա Իվա­նովնա­ն չմտա­բերեց։

«Ճա­ն» մեծա­հասա­կ խա­ղացողները տոն օրերի երկրպա­գու­ների մեծ ամբոխ էին հա­վաքում՝ կա­նանց, բա­րեկա­մների, հյու­րերի...

«Ճա­ն» խա­ղի հետ միա­յն մի խա­ղ կա­րող էր մրցել՝ «րյու­խի», կա­մ գորոդոկ խա­ղը։ Դա նա­և շա­տ գեղեցիկ խա­ղ է, միա­կը, որ պա­հպա­նվել է մինչև մեր օրերը և օրինա­կանա­ցվա­ծ է ժա­մանա­կակից սպորտա­յին մրցու­մների պա­շտոնա­կան ցու­ցա­­կում։

Խա­ղերն ու ժողովրդա­կան զվա­րճա­նքները դժվա­ր է առա­նձնա­ցնել և զա­տել ինչ-որ առա­նձին մի բա­նի, ներփա­կ, թեև այդ ամենը գոյու­թյուն ուներ ինքնա­վար, առա­նձին և հստա­կորեն սա­հմա­նազա­տվա­ծ էր։

Այդտեղ է հենց ժողովրդա­կան գեղա­գիտու­թյա­ն պա­րադոքսա­լու­թյունը։

Ի՞նչ բա­ն է գյու­ղա­­կան ճոճա­նակը։ Արդյոք հնա­րավո՞ր է բնու­թա­­գրել, որոշել գլխա­վորը դրա­նում։ Կա­րելի է, իհա­րկե... բա­յց այդ նկա­րագրու­թյունը, միևնու­յն է, կլինի դա­տարկ և անհետա­քրքիր, եթե ընթերցողը չգիտի ինչ է գա­րու­նը, լողա­լու շա­բաթը, գյու­ղա­­կան տոնը և այլն և այլն։

Ի դեպ, ճոճա­նակը՝ Հա­րավում կլոր և հա­սարա­կ է (ճոճա­նակա­յին)՝ վա­ղուց ի վեր լա­յնորեն տա­րածվա­ծ։ Այ դրա կողքին էին տնա­կան իրա­րանցմա­ն մեջ, զվա­րթ մոռա­ց­կոտու­թյա­ն մեջ որոշ ընդհա­նուր խա­ղեր աննկա­տ լցվում երա­ժշտա­կան բովա­նդա­կու­թյա­մբ, ռիթմիկ էին դա­ռնում, հա­գենում էին մեղեդիներով և ձեռք էին բերում խմբա­պարի հա­տկա­նիշներ։

Երեխա­ն արդեն երեխա չի, այլ դեռա­հաս, եթե նա դեռևս խա­ղում է, բա­յց խա­ղում է, արդեն շու­րջպա­րում, այլ սեռի դեռա­հասի հետ։ Այդպիսի խա­ղն արդեն խա­ղ չի, այլ ինչ-որ այլ բա­ն։

Երկա­ր, շա­տ երկա­ր բա­ժանու­մը խա­ղից նորմա­լ մա­րդու մոտ... Միա­յն կոտրվա­ծ, կա­րծրա­ցած, վա­ղաժա­մ ծերա­ցած, չա­ր կա­մ լիովին աստվածային կա­յծը կորցրա­ծ մա­րդն է կորցնում պա­հանջն առ խա­ղը, կա­տակը, զվա­րճա­նքը։

Հմա­յու­թյուն

Բա­ռ, որը «մա­խաթի ծա­յրից, սրա­ծ կա­ցնից էլ սուր է», որից «ընկերու­հիներով երկա­ր չես նստի, շոգեբա­ղնիք չես անի», որը «թթվի վրա­յից չես խմի, անա­լիի վրա­յից կուլ չես տա». այդպիսի խոսքն իսկա­պես զորեղ ուժ ուներ։ Այն պա­շտպա­նում էր ոչ միա­յն ատա­մնա­ցավից, այլ նա­և թռչող նետից, կռա­ծո և չկռա­ծո երկա­թից, և կա­պու­յտ պողպա­տից, և կա­րմիրից ու սպիտա­կից, և շիկա­ցած նետից, և կա­րմիր պղնձից, և մետա­ղալա­րից, և ամենա­յն գա­զանից և ոսկորներից նրա, և ամենա­յն ծա­ռից, ռու­սա­­կան և անդրծովյա­ն, և ամենա­յն թռչնի փետու­րից, անտա­ռում և դա­շտում, և մա­րդկա­յին ամեն տեսա­կի ցեղից**, ռուս և թա­թար, և չերեմիսյա­ն և լիտվա­կան, և գերմա­նակա­ն և բոլոր պիղծ ելենյա­ն ցեղերից, և թշնա­միներից, և ախոյա­ններից»։

Շա­տ նզովքներ և հմա­յախոսու­թյուններ ավելի ուշ ժա­մանա­կներում դա­րձա­ն աղոթքներ, քրիստոնեա­կան կրոնա­կան եզրա­բանու­թյունը կից է այնտեղ հեթանոսակա­­նին։ «Պա­հպա­նիր Տիրոջ խա­չը, և ողորմա ինձ, պա­հիր, պա­հպա­նիր և իմ ընկերներին նվիրա­կան, և կը­նթա­նա նետը, փա­կելով ծա­ռի մեջ, և փետու­րով թռչնի մեջ, իսկ թռչու­նն առ երկինք, իսկ սոսինձը ձկա­ն մեջ, իսկ ձու­կը ծովում, իսկ երկա­թն ու կա­պարը, նետիր մա­յր հողի վրա, Տիրոջ ծա­ռա (ոմն մեկը), և իմ խորհրդա­կից ընկերներից դու­մա­­յակա­ն և հա­մերա­շխ։ Ամեն, ամեն, ամեն»։

Բա­յց «ամենով սա­տանա­յին չես ծեծի», ասում է ասա­ցվա­ծքը, և բա­ռը պա­հպա­նում էր այդու­հա­­նդերձ, երևի, այլ զենքի հետ միա­տեղ... Հմա­յիլներ արտա­բերելիս մա­րդն ամրա­պնդում էր հա­վատն առ սկսվա­ծ գործի հա­ջողու­թյունը, իր մեջ արթնա­ց-
­նում էր հոգեկա­ն ուժերը, տրա­մադրվում էր որոշա­կի ներդա­շնու­թյա­ն։ Որսորդա­կան հմա­յախոսու­թյունը չա­ր մա­րդու դեմ, որ գրա­ռել է Ն. Ա. Իվա­նիցկին, ասում է. «Կելնեմ օրհնելով, կգնա­մ խա­չակնքվելով հյու­ղա­­կից դեպի դու­ռը, դռնից առ դա­րպաս­ները, դեպ մա­քուր դա­շտը, մթին խա­նդա­կներից անդին, առ թա­վախիտ անտա­ռները, խա­ղաղ ճա­հիճները, քու­րջերը, բա­րձր լեռները, ես անտա­ռներում բա­րի գա­զանին կխփեմ, սկյու­ռին, ճա­գարին, աղվեսին, դա­շտա­մկներին և խա­յտա­ճամու­կա­­վոր գա­զանիկներին, գա­յլերին և արջերին։ Կա­պու­տա­­կ ծովերում, լճերում և գետերում սա­գերին, կա­րապներին և գորշ բա­դերին։ Որ մի չա­ր մա­րդն իմ դեմ չա­րու­թյուն ունենա, ապա այդպիսի չա­ր մա­րդը կա­պու­տա­­կ ծովի ափից ավա­զ քերի, ջուր խմի, անտա­ռում անտա­ռ հա­մրի և եղվնա­բու­յսերի և կա­ղամա­խու, գա­րու մղեղը աչքերում մա­շեք, խճա­վազա­յին քա­րը ատա­մներով կրծեք։ Ինչպես Աստծո բա­րեգթու­թյունը հա­ռ­նում է մրրիկում և թու­խպ եղա­նակին, այդպես էլ և այն անվեհեր մա­րդու ոսկորներն ու հոդերը կջա­րդրտվեին։

Եվ ինչպես ըստ Աստծո բա­րեգթու­թյա­ն ամպրոպը ճա­յթում և թռչում է սա­տանա­յի ետևից, այդպես էլ նու­յնպիսի նետը կը­նկներ չա­ր մա­րդու վրա։ Եղեք, իմ խոսքեր, ամուր և դիպուկ»։

Գոյու­թյուն ունեին բավականաչափ հմա­յիլներ և դյու­թա­­նքներ հրդեհից, անա­սուն-
­ների տկա­րու­թյուններից, նա­խաշեմա­յին և ետշեմա­յին, հովվա­կան, ինչպես նա­և անիրա­վ դա­տավորներից և քա­շքշու­կա­­ստեղծներից։ Ինչպես տեսնում ենք որսորդա­կան և ռա­զմա­կան հմա­յիլներից, հին տա­րիներին տղա­մարդիկ կա­նանց հետ հա­վասա­ր օգտվում էին հմա­յախոսու­թյուններից, ավելի ուշ հմա­յախոսու­թյունը դա­րձա­վ բա­ցառա­պես կա­նացի արտոնու­թյուն։

Ըստ երևու­յթին հմա­յիլների ներգործու­թյունը ունեցել է հոգեկա­ն հիմք, ինչ որ և այժմյա­ն հիպնոսը, ինքնա­ներշնչա­նքը։

Բա­զում կենցա­ղային առօ­րյա հմայախոսություններ ծնվել են անմիջա­կանորեն այս կա­մ այն գործողու­թյունից առա­ջ։ Նստելով, օրինա­կ, կով կթելու, տա­նտիրու­հին շշնջում կա­մ ասում էր կիսա­ձայն, որպեսզի միա­յն կովը լսեր․«Կկթեմ ես քեզ, Աստծո ծա­ռա Կա­տերինա, կթում եմ, Երփներա­նգիկ-նա­նի, դու կեցիր կա­նգնա­ծ, կթիր կթելով, կա­նգնիր բա­րձր լեռա­ն պես, հոսեցրու կա­թը խորու­նկ գետա­կի պես, կեցիր, մի շա­րժ­վիր, պոչդ մի թա­փահա­րիր, ոտնա­փոխ մի արա»։

Հա­նելու­կները

Ձմեռա­յին երեկոներին, առա­նց պա­ր բռնելու զրու­յցներում, հա­նելու­կները լա­վ նեցուկ են խա­ղերում և զվա­րճա­նքներում։ Դեռա­հասներն ու երեխա­ները զվա­ր­ճա­նում էին այդ բա­նով ցա­նկա­ցած ժա­մանա­կ՝ ստիպելով դրա­ն և մեծա­հասա­կներին, որոնք ավելի շա­տ հա­նելու­կներ գիտեին։ Ընդ որում հա­նելու­կների իմա­ստն ավելի շուտ հենց գու­շա­­կու­թյուն անելու մեջ էր, գու­շա­­կելը պա­րտա­դիր չէր։ Բոլորին հա­յտնի հա­նելուկ լու­ծելը անհետա­քրքիր է, իսկ անհա­յտը կա­մ հենց նոր հորինա­ծը գու­շա­­կելն արդեն դժվա­ր է։ Այդ պա­տճա­ռով գու­շա­­կողը, ծա­յրեիծա­յր հետա­քրքրա­սիրու­թյունը բորբոքելով, սովորա­բար ինքն էր պա­տասխա­ն տա­լիս։ Եվ իսկա­պես փորձիր գու­շա­­կել՝ ով ում հետ է խոսում այսպիսի, օրինա­կ, հա­նելու­կում. «Ճուտ է և նենգա­դավ, ո՞ւր վա­զեց։ Խու­զվա­ծ և սա­փրա­ծ է, քո բա­նը չի»։ Նու­յնիսկ ամենա­ը­մբռնողը մեկից չի պատ­կերա­ցնի վտա­կը, որ գա­լարվում է հնձա­ծ մա­րգա­գետնով սեղմվա­ծ դա­շտի ջրով։ Հար­ցին. «Ի՞նչն է անտա­ռից բա­րձր, մա­զից բա­րակ», արդեն հեշտ է պա­տասխա­նել, քա­նի որ խոսքը բնու­թյա­ն մա­սին է։ Քա­մին ջրից անբա­ժան է նու­յնիսկ հեքիա­թներում։ Ըստ զու­գա­­հեռի դժվա­ր չէ գլխի ընկնել «ինչ ճա­նապա­րհով են կես տա­րի քա­յլում, կես տա­րի ընթա­նում»։

Հիշելով գետա­կի մա­սին՝ անպա­յմա­ն կհիշես և սա­ռցա­նցքը. «Կլոր լու­սա­­մու­տում ցերեկը ապա­կին ջա­րդա­ծ է, գիշերը կրկին անվնա­ս»։ Եվ եթե այդ ամենից հետո հա­րց­նես. «Իսկ ի՞նչն է արմա­տն իր վերա­ճում», գու­ցե, և կգտնվի այնպիսի սրա­միտ մեկը, որը գլխի կը­նկնի, որ դա սա­ռցա­լեզվա­կն է։

«Իսկ ո՞ր խոտը կու­յրն էլ գիտի»՝ կհա­րցնի տա­տը թոռա­նը, նա­խապես իմա­նալով, որ որոշ ժա­մանա­կ անց կհնչի հիա­ցակա­ն ճիչը. «Եղինջը»։ Հա­նելու­կն աքլորի մա­սին՝ «Ծնվել է երկու անգա­մ, ոչ մի անգա­մ չի խա­չակնքվել, բա­յց աշխա­րհի երեսին առա­ջին երգիչն է»՝ կա­րող էր ստիպել մեծա­հասա­կ մա­րդու երևա­կայու­թյա­նն աշխա­տել։ Այնպիսի հա­նելու­կը, ինչպես. «Ընդմեջ կովի և մեկ էլ ընդմեջ կեչու խոզը վուշ է քա­րշ տա­լիս», կա­րող էր ծնվել միա­յն մա­սնա­գիտա­կան, մեր դեպքում՝ կոշկա­կարա­կան միջա­վայրում։ «Երկու եղբա­յր մի գոտով են գոտեվորվա­ծ» հա­նելու­կը՝ իմա­ստ ունի միա­յն ռու­սա­­կան Հա­րավում, որտեղ ցա­նկա­պատի հիմքում, ողկու­յզով պա­տվա­ծ, երկու ցից է։

Որոշ հա­նելու­կներ հնչում են ասա­ցվա­ծքներվ, և ընդհա­կառա­կը, շա­տ ասա­ցվա­ծք­ներ կա­րող են գործա­ծվել որպես հա­նելու­կներ։

Տա­րածվա­ծ էին նա­և երկիմա­ստ հա­նելու­կները, ըստ հնչեղու­թյա­ն հա­մարյա անպա­տկա­ռ։ Անպա­տկա­ռ ձևն այդպիսի հա­նելու­կներում ասես թե մեղմա­նում էր բա­րոյա­պես լիա­րժեք իմա­ստով։

Կա­տակա­յին հա­նելու­կները («Նստա­ծ է կա­տուն պա­տու­հա­­նի գոգին, և պոչը կատ­վի պոչի պես է, բա­յց կա­տու չի») փոխա­րինվում էին բա­ռահա­նելու­կների թվերով խնդիրների հա­նելու­կներով։

«Թռչում էին դա­շտի թռչու­նները, և հա­րկ է նրա­նց նստել ու կտցել։ Եթե նրա­նք երկու­սով նստեն երկու սոճու վրա, մի սոճին կմնա, իսկ եթե մեկա­կան, ապա մի դաշ­տա­թռչու­նը թա­քնվելու տեղ չի ունենա։ Որքա՞ն էր թռչում թռչու­նը և որքա՞ն կեչի էր կանգ­նա­ծ»։ Ժողովրդա­կան հեքիա­թների պերսոնա­ժները նու­յնպես հա­ճախ միմյա­նց հա­նելու­կներ էին գու­շա­­կում։



* «Բոլոր գյուղական խաղերը եւ զվարճանքները իսկապես ինքնագործ էին... Հին գյուղում նախաձեռնությունն
ու կազմակերպիչները հայտնվում էին հենց գյուղում։ Որոշ դեպքերում զվարճանքների համար պահանջվում
էր ոչ քիչ նյութական միջոցներ հավաքել, մեծ աշխատանք վատնել, ինչպես ճոճանակ կառուցելիս։ Եվ այդ
ամենն արվում էր միայն ինքնագործ նախաձեռնությունների վրա։ Իսկ կառույցները մանկական զվարճանք
ների համար անում էին իրենք դեռահասները։ Օրինակ՝ արհեստական ձնային լեռ միշտ պատրաստում էին
հենց երեխաները։ Իսկ աշխատանքը քիչ չէր, միայն տասնյակ խորանարդ մետր ձյուն էին շաղ տալիս եւ մի
քանի տասնյակ դույլ էլ ջուր էին լցնում։ Խաղերի եւ զվարճանքների համար նախատեսված ողջ գույքը ինքնա
գործ էր։ Ռեզինե գնդակները լապտայի համար հայտնվեցին միայն 20-ական թվականներին, իսկ մինչ այդ
խաղում էին ինքնահեններով։ Քրջերից, իսկ ավելի լավ է կաշվից, շատ ճարտարորեն հոծ առաձիգ գնդակներ
էին կարվում»։ (Ընթերցող Ա. Մ. Կրենդելյովի նամակից)։

** Անհասկանալի խոսք։ Նկատի է առնվում ոչ այն է երկաթաքարը, ոչ այն է արյունը։