Հիշում եմ, երեխա ժամանակ շոկոլադե ձի ունեի...
* * *
Հիշում եմ, երեխա ժամանակ շոկոլադե ձի ունեի,
հաղթանդամ, հավանաբար երեսուն սանտիմետր հասակով,
հին արդուկի քաշով, թեեւ, ինչպես հետո պարզվեց,
բոլորովին դատարկ էր: Այսինքն՝ դատարկամարմին:
Մորաքույրս ծննդյանս երրորդ օրն էր այն ինձ նվիրել,
Արտաքին առեւտրի նախարարությունում էր աշխատում
եւ այնտեղի բուֆետից էր գնել:
Ես ամբողջ հոգով, տենդագին ու կրքով սիրեցի ձիուկին,
չէի համարձակվում ուտել եւ մյուսներին էլ չէի թողնում
մտածել այդ մասին: Ձիուկը ընդամենը կես տարի
ապրեց ինձ հետ: Խեղճը քամահարվեց,
ծածկվեց մոխրագույն փոշով, իսկ հետո
կատուն նրան լուսամուտագոգից ցած գլորեց-
ենթադրում եմ դիտմամբ, խանդոտ էր մեր Մուրկա կատուն:
Մենք հավաքեցինք կտորները, լվացինք ու չորացրինք,
Ես լալիս էի անմխիթար, բայց բոլորի հետ կերա...
Համենայնդեպս տարօրինակ բան է՝ սերը.
Տարօրինակ մի բան: