Փշուրիկներ
Խեժափիճի
Ի՜նչ արտասովոր ծառ է։ Ինչքան նայում ես, փշատերև է, փշատերև, կասկած չկա՛։ Ուրեմն նույն ընտանիքի՞ց է։ Արի ու տես, որ ոչ։ Վրա է հասնում աշունը, կողքի սաղարթավորները սկսում են մերկանալ, ասես մահանում են։ Այդժամ ցավակցելո՞վ՝ ձեզ մենակ չեմ թողնի, իսկ իմոնք առանց ինձ էլ հանգիստ կկանգնեն-կմնան, ինքն էլ տերևաթափվում է։ Եվ ի՜նչ միախումբ ու տոնական՝ արևակայծ ցոլքերով։
Ասել թե սրտով, միջուկով թո՞ւյլ է։ Դարձյալ ոչ. նրա փայտի հյուսվածքն ամրագույնն է աշխարհում, ու ամեն կացնի բանը չէ, լողարկման չի տրվում և ջրում մնալիս ոչ թե փտում, այլ ավելի է ամրանում՝ հավասարվելով հավերժական քարին։
Իսկ երբ կրկին ամենամյա անսպասելի շնորհի պես վերադառնա մեղմ ու քնքուշ տաքությունը (ուրեմն մի տարի էլ մեզ տրվեց, կարելի է նորից կանաչել), մետաքսե փշերով կմիանա յուրայիններին։
Այդպիսի մարդիկ էլ լինում են։
Կայծակը
Գրքերում էի միայն կարդացել, ինքս երբեք չէի տեսել, թե ինչպես է կայծակը ճեղքում ծառերը։
Եվ ահա տեսա։ Մոլեգնող ամպերի միջից օրը ցերեկով մեկեն կուրացրեց կայծակնային փայլն ու ոսկեգույն լույսով վառեց մեր պատուհանները, ու անմիջապես, մեկ վայրկյան իսկ շունչ չտալով, որոտի հուժկու ձայնը. տնից երկու-երեք հարյուր քայլի վրա, գուցե ավելի՞ հեռու։
Ամպրոպը վերջացավ։ Այդպես էլ կա` մոտիկ է, անտառի մեր հատվածում։ Բարձրա-
բերձ սոճիներից կայծակն ընտրել էր նույնիսկ ոչ ամենաբարձր լորենին, ինչի՞ համար։ Ու վերևից՝ կատարից մի փոքր ներքև, խփել է բունն ի վար՝ ճեղքելով դրա շնչող ու ինքնավստահ էությունը։ Արդեն ուժակոտոր՝ չի հասել ներքև. սահել-վրիպե՞լ է, պարպվե՞լ է... Հողն է միայն տակնուվրա եղել այրված կողճարմատի մոտ, մեկ էլ հիսուն մետր շառավղով սփռված է խոշոր ծեղը։
Երկփեղկված բնի մի մասը՝ կեսբոյ, թեքվել-հենվել է անմեղ հարևանների ճյուղերին։ Իսկ մյուսը, որ կանգուն մնաց ևս մեկ օր... ի՞նչ ուժի շնորհիվ, ախր ամբողջությամբ պատառոտված էր, ծածկված մեծ անցքերով։ Հետո ինքն էլ խոնարհվեց-հենվեց մեկ այլ բարձրաձիգ քրոջ հյուրընկալ խեչակին։
Մեզանում էլ այդպես է. եթե մեկիս վրա է հասնում պատիժ-խղճի հարվածը, ապա կրակոցի պես խոցում է ամբողջ էությունդ ու ապրածդ ամբողջ կյանքը։ Ոմանք դրանից հետո ոտքի վրա են մնում, ոմանք՝ ոչ։
Ուգլիչի զանգը
Մեզանից ո՞վ չի լսել այդ զանգի մասին՝ տարաշխարհիկ մի պատժով զրկված լեզվակից ու մեկ ունկից, որպեսզի այլևս երբեք իրեն զանգ չհամարի, ավելին՝ մտրակներով ծեծված ու աքսորված երկու հազար վերստ՝ Տոբոլսկ, բեռնասայլով, ու այդ անվերջ թվացող ամբողջ, ամբողջ ճանապարհին ոչ թե ձիերն էին տանում նզովյալ բեռը, այլ քարշ էին տալիս ուգլիչցիները՝ պատժված հավելումն այն երկու հարյուր համաքաղաքացիների, որ արդեն մահապատժի էին ենթարկվելցարի մարդկանց (մանուկ ցարորդուն սպանողներին) պատառ-պատառ անելու համար, և նրանց, ում լեզուն կտրել էին, որ յուրովի չբացատրեին քաղաքում տեղի ունեցածը։
Սիբիրով վերադառնալիս Տոբոլսկի կրեմլում ես տեսա վտարանդու դատարկ հետքը մեկուսի մատուռում, որտեղ մինչև վերադարձի թույլտվություն շնորհվելը նա կրել էր իր երեքհարյուրամյա պատժաժամկետը։ Եվ ահա արդեն Ուգլիչում եմ՝ ցարորդու սպանության վայրում կառուցված Դմիտրիի տաճարում։ Եվ զանգը, թեև քսան փութ է կշռում, բայց ընդամենը կես մարդաբոյ է, իր պատվավոր տեղում է։ Նրա բրոնզը խամրել է կրած տառապանքից։ Լեզվակն անշարժ կախված է։ Ինձ առաջարկում են խփել։
Խփում եմ, մեկ անգամ։ Եվ ի՜նչ դյութիչ խուլ ձայն է տարածվում տաճարում, որքա՜ն բազմանշանակ է խորքային հնչերանգների այդ միաձուլումը՝ ուղղված մեզ՝ անխոհեմաբար փութացող ու պղտոր հոգիներիս։ Ընդամենը մեկ զարկ, բայց տևում է կես րոպե, ձգվում-հասնում լիարժեք րոպեի՝ դանդաղ, շատ դանդաղ վեհորեն մարելով ու մինչև իսպառ լռելը՝ չկորցնելով սքանչելի բազմաձայնությունը։ Մետաղների գաղտնիքները հայտնի էին մեր նախնիներին։
Ցարորդուն խողխողելու լուրն ստանալուն պես մայր եկեղեցու ժամհարը նետվել էր զանգակատուն՝ հեռատեսորեն ներսից կողպելով դուռը, ու մինչ թշնամիք փորձում էին կոտրել այն, անդադար խփելով տագնապ էր ազդարարում հենց այս զանգով։ Սարսափեց ու ողբաց Ուգլիչի ժողովուրդը. այդ զանգն ազդադարում էր ընդհանուր տագնապը Ռուսիո համար։
Այդ որոտաձայն զանգերն էին՝ Մեծ փորձանքի ճիչը, որ նախագուշակեցին Առաջին Խռովքը։ Ահա ինձ էլ բաժին հասավ զարկել այդ տառապյալ զանգը հիմա՝ շարունակվող ու մխացող Երրորդ Խռովքի ժամանակներում։ Եվ ինչպես խուսափեմ համեմատությունից. ժողովրդի մարգարեական տագնապն ընդամենը տհաճ ու աննշան խոչընդոտ է գահին ու անհաղորդ բոյարշչինային, լինի դա չորս հարյուր տարի առաջ, թե հիմա։
Զանգակատունը
Եթե ուզում եք մեկ համընդգրկուն հայացքով տեսնել այն Ռուսաստանը, որի մեծ մասըն արդեն թողել են ջրի տակ, բաց չթողնեք Կալյազինի զանգակատունը տեսնելու հնարավորությունը։
Այն կանգնած էր եկեղեցուն կից, լիառատ առևտրական քաղաքի թոհուբոհում, վաճառախանութների հարևանությամբ, ու դեպի զանգակատան հրապարակն էին իջնում վաճառականների երկհարկանի առանձնատների փողոցները։ Եվ ոչ մի գրբաց չկանխագուշակեց այն ժամանակ, որ և՛ թաթարների, և՛ լեհերի դաժան ավերածությունները վերապրած այս հին քաղաքը իր գոյության 8-րդ դարում խևավարք տիրակալների տգետ կամքով երկու երրորդով ջրահեղձ կարվի Վոլգայում։ Երկրորդ ամբարտակը կարող էր ամբողջը փրկել, բայց ժլատություն արին բոլշևիկները։ (Ի՜նչ եմ ասում՝ Մոլուգան ամբողջությամբ ջրի տակ է): Այսօր էլ, թե կանգնես ափապռնկին, երևակայությանդ ամբողջ ուժն անգամ անկարող է ցեխաջրից ամբարձել այդ լլկված, տասներկու սաժեն խորքում լքված Կիտեժը կամ Ատլանտիդան։
Ջրախեղդ արված քաղաքից մնացել է, սակայն, սլացիկ զանգակատունը։ Տաճարը պայթեցրել կամ աղյուս առ աղյուս թալանել են հանուն մեր ապագայի, իսկ զանգակատունը, չգիտես ինչու, չհասցրին քանդել, ընդհանրապես ձեռք չտվին, անձեռնմխելի՞ համարեցին։ Եվ ահա վեր է խոյանում ջրից ամրագույն շարվածքով, սպիտակ աղյուսից դեպի վեր նեղացող վեց հարկաշարքով (մեկ ու կես հարկաշարքը ջրի տակ է), կանգնած է ձիգ, սլացիկ՝ հնգաթռիչք միջանցիկ սանդղաշարով, իսկ հետո շարունակվում է սոխագլուխ գմբեթով ու դեպի երկինքը ձգվող ծայրաձողով, որի վրա ինչ-որ
հրաշքով պահպանվել է խաչը։ Վոլգայի մեծ շոգենավերից (որ հեռվից նայելիս ավելի ցածր են թվում, քան զանգակատունը) եկող կես հարկաշարք բարձրությամբ ալիքները
բախվում են սպիտակ պատերին, և տախտակամածերից արդեն հիսուն տարի է, նայում են սովետական ուղևորները։
Թափառում ես դեռ պահպանված տխուր, վիրավոր փողոցներով, որտեղ արդեն կիսափուլ կանգնած են հապճեպ վերաբնակեցվածների տները։ Շինծու գետափին Կալյազինի կնանիք, հավատարիմ հնուց եկող հավատին, որ Վոլգայի ջուրը նուրբ ու մաքուր է, սպիտակեղեն են պարզաջրում։ Կիսասառած, մեջքը կոտրած, բայց մինչև վերջ չսպանված քաղաք՝ երբեմնի ընտիր շենքերի չնչին մնացորդներով։ Բայց այս բարձիթողութան մեջ անգամ այստեղ լքված, խաբված մարդիկ այլ ընտրություն չունեն, քան ապրելը։ Եվ այստե՛ղ ապրելը։
Եվ նրանց համար է, այս հրաշքը տեսած բոլորի համար է, որ կանգնած է զանգակատունը։ Որպես մեր հույսի մարմնավորում։ Որպես աղոթք. ո՛չ, թույլ չի տա Տերը ջրահեղձ անել ամբողջ Ռուսիան...
Ծերացում
Որքան է գրվել մահվան սարսափի մասին, բայց և որքան բնական օղակ է այն, եթե բռնի չէ։
Հիշում եմ ճամբարում մի հույն բանաստեղծի՝ արդեն մահամերձ, մինչդեռ երեսունը նոր էր բոլորել։ Եվ մահվան վախի նշույլ անգամ չկար նրա մեղմ-տխուր ժպիտում։ Ես ապշել էի։ Իսկ նա, թե՝ «Մահանալուց առաջ մենք հոգեպես նախապատրաստվում, հասունանում ենք մահվան համար։ Ու այլևս ոչինչ սարսափելի չէ»։
Ընդամենը մեկ տարի անց՝ երեսունչորս տարեկանում, սեփական մաշկիս վրա զգացի այդ ամենը։ Ամսեամիս, շաբթեշաբաթ մոտենալով մահվանս, ընտելանալով՝ պատրաստակամությանս, հնազանդությանս առումով առաջ անցա մարմնիցս։
Ուրեմն որքանով է ավելի հեշտ, բացահայտ, երբ առաջացած տարիքն է մեզ դանդաղ մոտեցնում մահվանը։ Ծերանալն ամենևին Աստծո պատիժ չէ, այն յուրատեսակ երանություն ու ջերմ գույներ ունի։
Ջերմանում ես նայելով միմյանց քաշքշող երեխաներին, որ պնդանում ու բնավորություն են ձևավորում։ Ջերմացնել կարող է նույնիսկ սեփական ուժերիդ թուլացումը, համեմատում ես՝ իսկ առաջ ի՜նչ քեղաձեգ էի։ Չես կարողանում ամբողջ օրը լիարժեք աշխատել, ու քաղցր է գիտակցության կարճատև ընդմիջումը, և մեկ էլ՝ մտքի առավոտյան հստակությունը օրվա ընթացքում վերադառնում է երկրորդ կամ երրորդ անգամ. նույնպես նվեր է։ Նաև ոգեղեն հաճույքներ կան՝ սահմանափակվել սննդի հարցում, խուսափել համային ծայրահեղություններից։ Դեռ ողջ ես, բայց արդեն վեր ես նյութականից։
Ու երաշտահավերի ծլվլոցը գարնանամուտի դեռ ձյունածածկ անտառում, որ կրկնակի դուրեկան է, որովհետև շուտով այլև չես լսելու, այնպես որ՝ լսիր-վայելիր։ Իսկ ի՜նչ անբաժանելի գանձ են հիշողությունները... Ջահելը դրանից զուրկ է, իսկ քոնոնք միշտ հետդ են, ցպահանջ, ու դրանց կենդանի պատառիկները քեզ այցելում են ամեն Աստծու օր, երբ դանդաղ, շատ դանդաղ գիշերն օր է դառնում, օրը՝ գիշեր։
Խաղաղ ծերացումը ոչ թե վարընթաց, այլ վերընթաց ուղի է։
Միայն աղաչում եմ, Տեր, ազատիր թշվառ ու ցուրտ ծերությունից։
Որպես և մենք ենք թողել շատերին ու շատերին...
Չար խոտը
Որքան ջանք է ներդնում հողագործը. սերմնացուն պահել մինչև ժամկետը, տեղը տեղին ցանել, խնամել-բերքի վերածել բարի բույսը։ Սակայն վայրի ճարպկությամբ
հողից դուրս են ցցվում մոլախոտերը ոչ միայն առանց խնամքի, այլևի հեճուկս ցանկացած խնամքի, որպես ծաղր։ Դրա մասին է առածը՝ չար խոտը հեշտ չի մտնի հողի տակ։
Ինչո՞ւ է, որ բոլոր բարի բույսերն ավելի թույլ են։
Տեսնելով մարդկության պատմության անվերջ տեղապտույտը՝ ինչ հնագույն հնում, ինչ ամենաարդի արդում, վհատ խոնարհում ես գլուխդ. այո՛, երևի աշխարհի օրենքն է դա։ Ու մենք դրանից չենք պրծնի՝ երբեք, ոչ մի տեսակ բարի հնարքներով։ Մինչև մարդկության վախճանը։
Եվ յուրաքանչյուր ապրողին տրված է ընդամենը իր գործն ու իր հոգին։
Առավոտ
Ի՞նչ է կատարվում մեր հոգու հետ գիշերվա ընթացքում։ Քնիդ անշարժ թմբիրի մեջ այն ասես ազատություն է ստանում մարմնիցդ`անցնելու ինչ-ինչ անարատ տարածքներով, թոթափելու ամեն անէականը, որ կպել-պոկ չի եկել իրենից կամ խոժոռել է իրեն անցած օրվա, նույնիսկ տարիների ընթացքում։ Ու վերադառնում է նախաստեղծ ձյունաթույր ճերմակությամբ։ Ու քո առջև բացում է անսահման խաղաղ, պայծառ նոր սկզբի հոգեվիճակ։
Ի՜նչ լավ է աշխատում ուղեղն այդ րոպեներին։ Թվում է, թե հենց հիմա ինչ-որ անակընկալ խորաթափանցությամբ կհասկանաս այն, ինչը երբեք... ինչը...
Պապանձվում-սպասում ես։ Կարծես մեջդ հենց հիմա ծնվելու-ձևավորվելու է մի բան, որի մասին գաղափար չունեիր դու, անտեղյակ էիր։ Շունչդ պահած կանչում, սպասում ես, որ լուսավոր այդ հունդը, սպիտակ շուշանի այդ գագաթը երևա հավերժ ջրի անարատ հարթության վրա։
Արգասաբեր են այդ պահերը։ Ինքդ քեզ գերազանցում ես։ Աննախադեպ մի բան կարող ես հայտնաբերել, լուծել, ծրագրել, հարկավոր է սոսկ չխռովել, չալեկոծել այդ ջրի խաղաղությունը քո ներսում...
Սակայն շուտով ինչ-որ բան անպայման թափ է տալիս, կոտրում է այդ զգայուն լարվածությունը, երբեմն ուրիշի գործողությունը, խոսքը, երբեմն քո իսկ աննշան միտքը։ Եվ կախարդանքն անհետանում է։ Անմիջապես՝ չկա՛ ջրի դյութիչ անշարժությունը, չկա՛ այն լճակը։
Ու ամբողջ օրվա մեջ այլևս ոչ մի ջանքով չես վերադարձնի։
Բոլոր առավոտները չէ, ցավոք, որ այդպիսին են։
Քողը
Սրտի հիվանդությունը մեր կյանքի պատկերն է. ընթացքը լիակատար մթության մեջ է, և չգիտենք մեր վերջին օրը՝ գուցե ահա շեմին է, իսկ գուցե դեռ բավական ժամանակ կա։
Երբ մարմնումդ ահարկու մեծանում է ուռուցքը, ապա եթե ինքնախաբեությամբ չզբաղվես, կարող ես հաշվարկել վերահաս ժամկետը։ Բայց սրտային հիվանդության դեպքում երբեմն խաբուսիկ առողջ ես, գամված չես դատավճռին, նույնիսկ կարծես ոչինչ չի եղել։
Օրհնյալ չիմացություն։ Դա գթառատ ընծա է։
Իսկ սուր փուլում սրտային հիվանդությունը նման է մահապարտների բանտախցում նստելուն։ Ամեն երեկո սպասում ես՝ քայլերի ձայն հո չի՞ լսվում,իմ հետևի՞ց են գալիս։ Փոխարենը ամեն առավոտն ինչպիսի՜ բարիք է, ինչպիսի թեթևություն՝ ահա մեկ լրիվ օր էլ նվիրեց ինձ Աստված։ Որքա՜ն շատ կարելի է ապրել ու անել մի հատիկ օրվա ընթացքում։
Իրիկնաժամ
Շատ լավ հիշում եմ մեր Յուգայում տարածվածիրիկնաժամելը։ Նախահեղափոխությունից եկած՝ այն գուցե ամրապնդվել է նաև քաղաքացիական պատերազմի սուղ ու վտանգավոր տարիներին։ Սակայն սովորույթն այդ եղել է նաև ավելի վաղ։ Դրան մղում էր հարավի իրիկնաժամի ամիսներ տևող ջերմությո՞ւնը... իսկ շատերը պարզապես չէին շտապում վառել ճրագը։ Դեռ լույսով ավարտելով գործերը, ով ուներ նաև անասունների հետ կապված, չէին շտապում, սակայն, անկողին մտնել։ Նստում էին շեմի դիմաց՝ փողոցի կամ բակի նստարաններին, կամ պարզապես սենյակում՝ բաց պատուհաններով (ճրագի լույս չկա, մլակները չեն լցվի)։ Անխոս նստում էին միայնակ, երկուսով, երեքով՝ մտքերով տարված։ Ու երկար լռում էին։
Եթե խոսում էլ էին, ապա ցածրաձայն, մեղմ, միմյանց չընդհատելով։ Այդ զրույցներում չգիտես ինչու, ոչ ոք վիճելու ցանկություն չէր ունենում, թունոտ նախատելու կամ կռվելու։ Դեմքերը աղոտ էին երևում, իսկ հետո բոլորովին անծանոթ ինչ-որ երանգ-
ներ էին հայտնվում դրանց վրա, նոր հնչերանգներ՝ ձայներում, որ տարիներով աննկատ էինք թողել։
Բոլորին համակում էր մեզ համար անտեսանելի միասնության մի զգացում, որը հանդարտ իջնում էր հետմայրամուտային մարող երկնքից, լուծվում էր օդում, թափանցում պատուհաններից ներս՝ օրվա ունայնության մեջ չնկատված կյանքի խորքային լրջությունը, դրա անապական իմաստը։ Մեր հպումը ձեռքներիցս բաց թողնվող հանելուկին։
Աքլորականչ
Մեր գյուղերի մարդազրկման, ամայացման, մահացման հետևանքով արդեն նույ-
նիսկ հիշել չենք հիշում, իսկ մի քանի սերունդ երբեք չի էլ լսել աքլորների միջօրեի բազմաձայն կանչերը։ Բակից բակ, փողոցի մի կողմից մյուսը, գյուղից դուրս, դեպի արևաողող ամառ. զմայլելի է հաղթանակած կյանքի այդ խմբերգը։
Հազվադեպ է հոգիդ այսպես խաղաղվում։ Որևէ ունայն ձայնով չխաթարված՝ այդ զիլ, գեղգեղող, հյութեղ, հզոր երգը մեզ է հասցնում ամբողջ շրջապատի օրհնյալ խաղաղությունը, անխաթար հանգստությունը. այսպիսին է եղել օրը մինչև հիմա, ինչո՞ւ այսպես էլ չշարունակվի։ Գնացեք ձեր բարի գործերին։
Ահա այս կողմերում է նա ճեմում՝ հպարտ, ճերմակ-նարնջագույն, ազնվատոհմ ասպետական կարմիր կատարով։
Անհոգ պահվածքով։
Այ թե մենք էլ կարողայինք այդպես։
Գիշերային խոհեր
Ճամբարում այլ էր. օրվա վերջին ոսկորներդ ցավագին նվում են, գլուխդ հարդե
բարձին դնելու պես լսում ես՝ վե’ր-կաց։ Ու ոչ մի գիշերային խոհ։
Իսկ ահա կյանքում ժամանակակից՝ շրջապտույտ, նյարդային, հարափոփոխ, օրվա ընթացքում մտքերդ չեն հասցնում հասունանալ ու ձևավորվել, թողնում ես հետոյին։ Իսկ գիշերը դրանք վերադառնում են՝ իրենց բաժինը լրացնելու։ Գիտակցությանդ քողն աննշան պատռվելուն պես նրանք արդեն սուրում են այնտեղ՝ հերթ չտալով իրար։ Ու մեկը՝ առավել հեգնականը, առավել հանդուգնը, արդեն պատրաստ է առաջինը կծել։
Եվ քո կեցվածքը, քո արժանապատվությունն է՝ չտրվել այդ հողմերին, այլ սանձել այդ մութ հեղեղն ու ուղղել դեպի այն միտքը, որն առողջացնում է։ Միշտ կա որևէ միտք, և ո՛չ մեկը, որ հանգստության փոքր առանցք է դառնում, ինչպես միջուկային ռեակտորի մեջ տեղադրում են պայթյուն թույլ չտվող առանցքներ։ Պետք է սոսկ կարողանաս այդ առանցքը՝ Աստծո փրկարար շողը, գտնել կամ նույնիսկ նախապես ճանաչել ու կառչել դրանից։
Այդժամ միտքդ ու հոգին մաքրվում են, այն հողմերը թռչում-հեռանում են, և անքնության անհանգիստ ծավալը լցնում են հանգստաբեր, խոշոր մտքերը, որոնց կողմը միտքըդ նույնիսկ չի նայում ունայն օրվա ընթացքում։
Ու նաև շնորհակալություն անքնությանը, որի միջից անլուծելին անգամ լուծելի է։
Տիրում ես ինքդ քեզ։
Հանգուցյալների ոգեկոչում
Դա բարձր իմաստնությամբ մեզ ավանդվել է սուրբ կյանքի մարդկանց կողմից։ Դրա իմաստը չես հասկանա առույգ պատանեկությանդ տարիներին, երբ մերձավորների, ազգականների, բարեկամների խիտ շրջապատում ես։ Այլ տարիքդ առաջանալու հետ։
Հեռացել են ծնողներդ, հեռանում են հասակակիցներդ։ Ո՞ւր են հեռանում։ Թվում է, թե անգուշակելի է, անըմբռնելի, մեզ տրված չէ։ Սակայն ինչ-որ նախաշնորհ հստակությամբ նշմարվում, առկայծվում-հասկացվում է մեզ, որ նրանք ո՛չ, չեն անհետացել։
Ու ավելին այլևս չենք իմանալու, քանի դեռ ողջ ենք։ Սակայն նրանց հոգիների համար մեր աղոթքը հասնում է նրանց, իրենցից վերադառնում մեզ տիեզերական ընդգրկման, բայց անխոչընդոտ մերձության մի անշոշափելի կամարով։ Ահա նրանք, կարելի է, թվում է, ձեռքով հպվել։ Նաև մեր ճանաչածը չեն, բայց առաջվա պես սովորական-ընտել են։ Սակայն տարիներով մեզանից հետ մնացած, շատերը, որ մեզանից տարիքով մեծ էին, արդեն ավելի երիտասարդ են։
Կենտրոնանալով՝ նույնիսկ շնչում ես նրանց պատասխանը, շփոթմունքը, նախազգուշացումը։ Եվ փոխարենը քո երկրային ջերմությունը ուղարկում՝ գուցե մե՞նք էլ մի բանով օգտակար լինենք։
Եվ՝ հանդիպման խոստում։