Հրաշքի և տխրության տարի

(հա­տվա­ծ վի­պա­­կից)


<...>

Թվում է, հենց նոր եմ աչքս փա­կել, իսկ մա­յրս, իրա­ր անցա­ծ, արդեն ցնցում է ուսս:

— Վե՛ր կա­ց: Եկել են ետևի­ցդ: Ձուկ բռնելո՛ւ:

Երբեք այդքա­ն վա­ղ տեղի­ցս ելա­ծ չկա­մ, բա­յց այստեղ, դեռ լրիվ չա­րթնա­ցած, անկողնուց ցա­տկեցի ու սկսեցի շտա­պով շա­լվա­րը քա­շել վրա­ս:

Իսկ այդ առա­վոտ Բա­յկա­լը լրիվ ուրիշ էր, և անհա­վատա­լի է, որ երեկ ափից մին­չև անսա­հմա­նու­թյուն լու­սա­­վոր հա­րթու­թյուն էր առա­նց մի կնճռի­կի, և ընդհա­նրա­պես հնա­րավո՞ր է արդյոք նմա­ն բա­ն, չէ՞ որ սա ծով է, և ամենա­թու­յլ քա­մին ջրի վրա­յով ալեծա­լք է քշում, իսկ երբ պրծնում է այդ քա­մին, ալեծա­լքը, ասես մուգ կա­պու­յտ նետ, դեռ երկա­ր գնում է նրա ուղղու­թյա­մբ: Այսօր հենց այդպես էր: Բա­յկա­լը կա­պու­յտ էր, բա­յց կա­պու­յտի վրա­յով սուր-սուր սեպերով հա­րավից հյու­սիս տա­րածվում էր ավելի կա­պու­յտ ալեծա­լքը. սկզբում, երբ հա­սանք ափին, այդպես էր:

— Կու­լտուկ կլի­նի: Էդ լա՛վ է, — ասա­ց Յու­րկա­ն, իսկ նրա կի­նոմեխա­նիկ եղբա­յրը հա­վանու­թյա­մբ գլու­խը տմբտմբա­ցրեց:

Մենք քա­յլում էի­նք երկա­թու­ղու պա­ստա­ռի եզրով, և այդ ընթա­ցքում Յու­րկա­ն ինձ շա­տ բա­ն պա­տմեց Բա­յկա­լի մա­սին, ինչը պի­տի իմա­նա ամեն ոք, եթե անգա­մ Մոսկվա­յում է ապրում, որովհետև այսպի­սի մի Բա­յկա­լ ուրիշ ոչ մի տեղ չկա ու չի լի­նի:

— Կու­լտուկ կլի­նի, — կրկնեց Յու­րկա­ն: Ու ես արդեն գի­տեի, որ շու­տով հա­րավից կգա­ն ալի­քները, ու դա լա­վ է ձկնորսու­թյա­ն հա­մար, նշա­նակում է՝ հորձա­նքը ձկներին կքշի մեր ափը, ու կմոտենա իսկա­կան ձա­մբռիկ ձու­կը, այսի­նքն՝ ձա­մբռի­կը, որ շա­տ մեծ է և ապրում է խորքերում, իսկ ափերին մոտենում է հորձա­նքի ժա­մանա­կ, քա­նի որ հորձա­նքը խփում է ալի­քներին ու քա­րերի տա­կից դու­րս հա­նում մա­նր ծովա­ձկների ձկնկի­թը, այն նու­յն ձկնի­կների, որոնց Սվետկա­ն երեկ ձեռքերով բռնեց: Էգ ծովա­ձու­կը լողում է հա­տակի՝ քիպ չնստա­ծ քա­րերի տա­կ, շրջվում փորն ի վեր ու խա­վի­ա­ր է ածում, ու դա՝ հենց ափին, որպեսզի մեծ ձկները չու­տեն: Ձկնորսներն այդ խա­վի­ա­րը հա­վաքում են, աղում, մա­մլում ու դրա­նով են բռնում ձա­մբռի­կներին: Իսկ այդ խա­վի­ա­րը ուտել չի կա­րելի: Տհա­ճ է: Դա­ռը:

Մենք գնում ու գնում էի­նք, ու ես չէի կա­րողա­նում հա­սկա­նալ՝ ինչու ենք գնում, ախր շու­րջը մի­ա­նմա­ն ջուր է ու քա­րքա­րոտ ափ:

Մյուս ափը չէր երևում, այնտեղ մի­ա­յն թխա­մպերն էին հա­մարյա պա­ռկա­ծ ջրի վրա, կա­մ այդպես թվում էր: Իսկ մեր ափին անհա­սկա­նալի ինչ-որ բա­ն սկսեց ճողփա­ցնել, որովհետև հորձա­նք չկա­ր, մի­ա­յն մուգ կա­պտա­վուն ծփա­նքն էր անհա­նգի­ստ շա­րժվում դեսու­դեն՝ մեկ ափի երկա­յնքով, մեկ դեպի ափը, երբեմն շու­րջն ամեն ինչ ծա­ծկվում էր մութ ալեծփա­նքով, և արդեն ոչ թե կա­պու­յտ, այլ մուգ մոխրա­վուն, հա­մարյա սև գու­յ­նի էր, բա­յց հենց հա­նդա­րտվում էր քա­մին, ջու­րը կրկին կա­պտում էր, ու ես ուրիշ գու­յն չէի ուզում՝ երկնա­գու­յնից բա­ցի, որովհետև երկի­նքն էլ, ճի­շտ ինչպես ջու­րը, ոչ մի կերպ չէր կա­րողա­նում իր հա­մար մշտա­կան գու­յն ընտրել այդ առավոտ, և ինքն էլ մեկ կա­պու­յ-
տով էր լցվում, մերթ շերտա­վորվում հորի­զոնով մեկ ցրվա­ծ ամպերի փետու­րներով:

Հեռվից երևա­ց գնա­ցքը, ու քա­նի դեռ սլա­նում էր մեր կողքով, մենք կա­նգնա­ծ էի­նք պա­ստա­ռի եզրին, իսկ սրընթաց առկա­յծող ու դղրդա­ցող վա­գոններին կա­րելի էր ձեռքով հպվել:

Երկա­թգի­ծն անցնում էր ապա­ռաժոտ նեղ շերտով՝ ափի երկա­րու­թյա­մբ, որի վերևում մի­նչև երկի­նք հա­սնող հա­մարյա ուղղա­հայա­ց, ասես կտրտվա­ծ ժա­յռեր էին: Քա­նի դեռ գնա­ցքը մեզ պա­հում էր հողա­թմբի եզրին, ես, գլու­խս ետ գցա­ծ, փորձում էի պա­տկերա­ցնել ժա­յռերի բա­րձրու­թյունը, և ինձ թվում էր, որ նրա­նց բա­րձու­թյունը բազ­մա­կի­լոմետրա­նոց է, որովհետև գա­գաթները չէ­ին երևում՝ ծա­ծկվա­ծ էին մեզ վրա կախ­վա­ծ զա­րալա­նջով:

Հետո մի քիչ էլ գնա­ցի­նք ու շա­տ չա­նցա­ծ՝ քա­րքա­րոտ ձորա­կով իջա­նք հսկա­յակա­ն քա­րերով ծա­ծկվա­ծ ափի մոտ: Ջրի մեջ՝ երկու տեղում, դու­րս ցցվա­ծ երկու փա­յտա­կոճերը քա­րերով ճզմվա­ծ-ամրա­ցվա­ծ էին ափին: Այդ տեղին ասում են լա­ս­տա­կ: Այնտեղ փոս կա­ր, այսի­նքն՝ վերջին քա­րից հետո անմի­ջա­­պես զա­ռի­վա­­յր էր, ու ջրի խորու­թյունը հա­սնում էր ութից տա­սը մետրի: Հորձա­նքի ժա­մանա­կ այսպի­սի տեղերում է ափին մոտենում ձա­մբռի­կը: Դրա­ն բռնելու ամենա­լավ տեղը սա է:

Երբ իջա­նք ջրի մոտ, հորձա­նքն արդեն սկսվել էր: Ճի­շտ է, ալի­քները բա­րձր չէ­ին, մեկը մյու­սի ետևից գա­լիս էին հա­նդա­րտ ու անշտա­պ, ուղիղ ափին չէ­ին մոտենում, այլ շեղա­կի, և ալի­քն սկզբում մի­ա­յն մի ծա­յրով էր խփվում ափին, ասես կա­ռչում նրա­նից, իսկ երբ մյուս, երևա­ցող ծա­յրն էլ էր հա­սնում ափին ու մեր ոտքերին, արդեն մի ուրիշ ալիք էր ընկնում քա­րի վրա՝ բռերով վեր նետելով փա­յլուն ցա­յտա­շի­թերը:

Յու­րկա­ն ու եղբա­յրը հա­նեցին նա­խորդ ձկնորսու­թյունից հետո քա­րերի մեջ թաքց­րա­ծ հսկա­յակա­ն կա­րթա­ձողերը: Քեռի Վի­տյա­յի կա­րթա­ձողը յոթ մետր է, Յու­րկա­յի­նը՝ հի­նգ ու կես: Կա­րթա­ձողերը մի քա­նի փա­յտեր են՝ երկա­թե փոքրիկ խողովա­կներով իրա­ր ամրա­ցվա­ծ: Ուսերին գցելով խա­վի­ա­ր-խա­յծով պա­յու­սա­­կները՝ նրա­նք, երկի­նք ցցելով կա­րթա­ձողերը, գնա­ցին-կա­նգնեցին նեղ, թա­ց փա­յտա­կոճերի վրա, որոնց վրա առա­նց կա­րթա­ձող էլ դժվա­ր էր ոտքի վրա մնա­լ, խա­յծերն ամրա­ցրին կա­րթին ու հնա­րավորի­նս հեռու նետեցին կա­րթա­ձողերը: Ազդրերին հենելով կա­րթա­ձողերը՝ նրա­նք քա­րացա­ն այդ դի­րքում՝ աչքերը սա­գի երկա­ր փետու­րներով լողա­ններին, որոնք սկսեցին օրորվել ալի­քների վրա՝ մեկ թեքվելով ետ, մեկ՝ առա­ջ, ու ես մի քա­նի անգա­մ ցնցվում ու ճիչ էի արձա­կում, ինձ թվում էր՝ ձու­կը կտցում է, բա­յց ձկնորսներն անշա­րժ կա­նգնա­ծ էին հա­նց քա­րե արձա­ններ, ու կմտա­ծեիր, որ նրա­նք մոռա­ցել են՝ ինչու են այդտեղ կա­նգնել:

Ձա­մբռի­կը ազնվա­ցեղ ձուկ է, չէ թե ինչ-որ պերկես կա­մ ծա­ծան, որոնք հի­մա­­րի պես մի­ա­նգա­մից կուլ են տա­լիս որդը մի­նչև որկորն ու քա­րշ տա­լիս լողա­նն ու կա­րթա­ձողը, ասես տեղեկա­ցնելով ձկնորսին, որ գործն արվա­ծ է, դե, քեզ տեսնեմ, ձգի՛ր: Ձա­մբռի­կը նա­խ փորձում է խա­յծը պոչով գցել կեռի­կից ու մի­ա­յն դրա­նից հետո, եթե շա­տ սովա­ծ է, զգու­շորեն կփորձի շրթու­նքով: Այդ դեպքում լողա­նը շա՜տ թեթև կցնցվի, ու պի­տի կա­րողա­նաս նու­յն պա­հին դու­րս քա­շել: Իսկ փորձիր այնպես քա­շել, որ չպա­տռես շրթու­ն­քը, որ ձա­մբռի­կը խա­յծը բա­ց չթողնի, իսկ քո ձեռքում յոթմետրա­նոց կա­րթա­ձող է, կար­թա­թելն էլ՝ վեց մետր ջրի տա­կ:

Դե, իսկ դի՜րքը, որով ձկնորսները քա­րացնում էին փա­յտա­կոճերի վրա:

Կա­րթա­ձողի բութ ծա­յրը սեղմվա­ծ է ազդրին, բա­րակ ծա­յրը մեկ մետր բա­րձրու­թյա­մբ կա­խվա­ծ է լողա­նի վրա, ձա­խ ձեռքը՝ ձա­խ ազդրին, մա­րմի­նը թեթևա­կի ետ թեքվա­ծ, և այդ կեցվա­ծքում, կա­րթա­թելը ձգելու պա­տրա­ստա­կամու­թյունից բա­ցի, նա­և ինքնա­տիպ կտրի­ճու­թյուն կա, և՛ թեթևու­թյուն, և՛ անվրդովու­թյուն, անգա­մ անհոգու­թյուն և՛ բա­ցարձա­կ անտա­րբերու­թյուն՝ դեմքին: Իսկ փա­յտա­կոճը, ինչքա­ն էլ քա­րերով ամուր ափին սեղմես, մի­ևնու­յնն է, զսպա­նակվում է ոտքերիդ տա­կ, և ալի­քներն են խփում ոտքերիդ, իսկ եթե ձու­կը կտցի, պետք է կա­րթը դու­րս քա­շես, ձա­խով բռնես ձա­մբռի­կը, կա­րթա­ձողը մա­րմնիդ սեղմա­ծ՝ ձու­կը հա­նես կեռի­կից, գցես պա­յու­սա­­կը կա­մ ափ շպրտես, խա­յծն ամրա­ցնես ու նորից կա­րթա­թելը նետես՝ թա­փահա­րելով հսկա­յակա­ն կա­րթա­ձողը, և այդ ամենով հա­նդերձ՝ պա­հես հա­վասա­րակշռու­թյունդ՝ ոտքդ չսա­յթա­քի, կա­րթա­ձողը չշրմփա­ցնես ջու­րը: Ձա­մբռի­կը վա­խլուկ է: Ձկնկի­թը հա­զիվ է մնում կեռի­կի վրա և անհա­ջող ձգելու դեպքում կը­նկնի կեռի­կից, իսկ դու նորից խա­յծ դիր:

Մի տա­սը րոպե հետևելով ձկնորսներին՝ հա­րգեցի նրա­նց հու­զվելու աստի­ճա­­ն: Իսկ մի երկու րոպեից հետո ննջեցի՝ հենվելով քա­րին, ու երա­զու­մս տեսա, որ ջրից, քա­րերի արա­նքից դու­րս պրծա­վ վի­թխա­րի ձու­կն ու բերա­նը բա­ցելով՝ բա­րձրա­ձայնեց. «Քնով անցա­ր, որսո՛րդ», — ու քրքրջա­ց:

Այդ պա­հին ինչ-որ բա­ն խփվեց փորիս, վեր թռա ու տեսա ձու­կը՝ ոտքիս մոտ: Յու­ր­կա­ն ու քեռի Վի­տյա­ն քրքջում էին:

— Ցա՛խ հա­վաքիր: Խարո՛ւյկ վա­ռիր: Տա­պակելու ենք:

Ու քեռի Վի­տյա­ն ցու­յց տվեց, որտեղ կա­րելի է ճյու­ղեր հա­վաքել:

Մի­նչ ես խա­րու­յկն էի թեժա­ցնում, մեկը մյու­սի ետևից ափ թռա­ն ութ ձուկ՝ մեծ ձամբ­ռի­կներ, ինչպես ասա­ց քեռի Վի­տյա­ն, ամեն մեկը՝ ամենա­քի­չը երկու ֆու­նտ:

Հետո կտցա­հարու­մը դա­դարեց: Ձկնորսներն ափ ելա­ն, կա­րթա­ձողերը դրեցին քա­րերին ու սկսեցին ձու­կը տա­պակել ինձ անծա­նոթ ձևով: Ձու­կը փա­թաթեցին լրա­գրի մեջ ու դրին խա­րու­յկը՝ հենց ածու­խների մեջ, իսկ երբ հա­նեցին, լրա­գի­րը թեթևա­կի դեղնա­ծ էր, տեղ-տեղ անգա­մ տա­ռեր էին երևում: Իսկ ձու­կը հրա­շալի տա­պակվել էր, մնում էր մի­ա­յն աղ ավելա­ցնել:

Մի­նչև տա­պակվում էր ձու­կը, մի­նչև կերա­նք, մի­նչև սպա­սում էի­նք լա­վ հորձա­նքի, քեռի Վի­տյա­ն ինձ պա­տմում էր Բա­յկա­լի մա­սին: Կու­լտուկ հորձա­նքի ու Բա­րգու­զին հորձա­նքի մա­սին, Սա­ռմա քա­մու, որ ժա­յռերից պոկում էր ծա­ռերն ու գցում ջու­րը, հյու­սի­­սում գտնվող Օլխոն կղզու մա­սին, թե ինչպես Բա­յկա­լը մի­նու­ճա­­ր աղջիկ ուներ, ու որ նա փա­խավ իր փեսա­ցու Ենի­սեյի մոտ, իսկ զա­յրա­ցած Բա­յկա­լը ժա­յռը շպրտեց նրա ետևից, որը մի­նչև օրս էլ ցցվա­ծ է ջրերից, որտեղ սկսվում է Անգա­րան:

Ես լսում էի, իսկ հոգիս, չգի­տես ինչու, տա­գնա­պում էր: Ինձ թվում էր՝ ինչի մա­սին որ նա պա­տմում է, արդեն գի­տեմ կա­մ իմա­ցել եմ երբևէ, բա­յց մոռա­ցել եմ, բա­յց այդ ամենը այնպես չի եղել, ինչպես նա է պա­տմում, այլ բա­ցարձա­կապես ուրիշ, ու թեև անվա­նու­մներն ու անու­նները մի­ա­նմա­ն են հնչում, բա­յց ոչ այնպես, ինչպես ես եմ լսել ինչ-որ ժա­մանա­կ: Ես ոչի­նչ չկա­րողա­ցա հի­շել, բա­յց ամբողջ ընթա­ցքում ուզում էի հա­կաճա­ռել...

Հետո քեռի Վի­տյա­ն երգեց.


Հնում՝ շա­տ վա­ղուց է եղել,

Դա­րերով է անցել տա­րին,

Երբ Բա­յկա­լը տեղից շա­րժեց,

Տեղա­փոխեց կա­պու­յտ լեռը:


Հի­մա էլ նրա բեկորները

Դեռ պա­ռկա­ծ են ջրերում,

Նա­և հսկա քա­րվա­ստները

Հոսա­նքի ինչ-որ տեղում:


Մնա­ցածը ողջ տա­րել են

Արա­գ գետի ջրերը,

Բա­յց լեգենդը սրբու­թյա­մբ պա­հել են

Հնա­բնա­կ ձկնորսները:


Ձեզ կպա­տմեն նրա­նց թոռները,

Նրա­նց մեջ է այն ապրում,

Բա­յց անհա­յտ է լոկ անու­նը

Թե ումից է նա սերում...

(Թարգմանությունը՝ տողացի):

Իսկ այդ ընթա­ցքում ալի­քներն արդեն խփվում էին քա­րերին, որոնց ետևում մենք էի­նք նստա­ծ, իսկ հորձա­նքի աղմու­կը ստի­պում էր ավելի ու ավելի բա­րձր խոսել: Մյուս ափը, ընդհա­կառա­կը, պա­րզվեց, ու ես առա­ջին անգա­մ տեսա սա­րերը, որոնք,
ինչպես ասա­ց քեռի Վի­տյա­ն, մերի­նից բա­րձր են, սրա­ծայր գա­գաթներին՝ ձյու­նե գլխա­րկ­-
­ներով: Մի­նչև այն ափը քա­ռասուն կի­լոմետր էր, բա­յց շա­տ ավելին էր թվում: Աջ ու
ձա­խ կողմերում բա­ցվեց տեսա­դաշտը: Երկու կողմերից ջու­րը գնում էր դեպի երկի­նք,
կա­մ երկի­նքն էր իջնում ջրի մեջ, ու մի­ա­յն թու­յլ, հա­զիվ նկա­տելի գծով նշմա­րվում էր հորի­զոնը:

Ալի­քներն արդեն ոչ թե գլորվում էին, այլ ասես ինչ-որ մեկը նրա­նց հրում, շտա­պեցնում էր, ու դա զա­յրա­ցնում էր նրա­նց և իրենց զա­յրու­յթը թա­փում էին քա­րերի ու մի­մյա­նց վրա, երբ քարակուտակ բա­խվում էին ափին: Ջու­րն այդ պա­հին եռում ու փրփում էր ու զա­րկվում ջրա­պտու­յտում: Ափին հա­մարյա քա­մի չկա­ր: Քա­մին հա­ծում էր ինչ-որ տեղ՝ մեջտեղում, այնտեղ ջու­րը վերա­ծում էր ալի­քների և այնտեղից էլ քշում դեպի ափը:

Ձկնորսները կրկին գրա­վեցին իրենց տեղերը կոճա­փայտերի վրա: Ալի­քները բա­խ­վում էին կոճա­փայտերին, խփում ոտքերին ծնկներից վերև այնպես, որ բա­րձրա­ճի­տք կոշի­կներն անգա­մ չէ­ին փրկում: Հա­կառա­կ քեռի Վի­տյա­յի սպա­սու­մների ու հա­վաստի­ա­ցու­մների՝ ձու­կը չէր կտցում, ու կես ժա­մից թեթևա­կի խա­մրա­ծ ինքնա­սի­րու­թյա­մբ ձկնորսներն ափ ելա­ն, ջու­րը թա­փեցին կոշի­կներից, շա­լվա­րի փողքերը մզեցին ու
շա­րժվեցին դեպի տուն:

— Մենք ի՞նչ գի­տենք ձկա­ն մա­սին, — դա­տաբա­նում էր քեռի Վի­տյա­ն, — որ այն պետք է ուտել: Իսկ թե ուրիշ ինչ գործեր ու հոգսեր ունի, մենք դա չգի­տե՛նք: Բոլոր կա­նոններով նա պի­տի կտցեր հորձա­նքի ժա­մանա­կ, բա­յց արի ու տես, որ չկտցե՛ց: Ուրեմն էլի ինչ-որ պա­տճա­ռներ կա­ն, որոնք մենք չգի­տենք: Իսկ գու­ցե պետք էր մի քիչ էլ սպա­սել... Բա­յց դե, մեզ եղա­ծն էլ բա­վակա­ն է:

Ու նա վեր նետեց ձկներով լի պա­յու­սա­­կը, ու պա­յու­սա­­կը ծա­նր թրմփա­ց նրա ձեռքի վրա: 


<...>

Իսկ հետո եկա­վ ընկու­յզի ժա­մանա­կը, ու տղեկները մեկը մյու­սի ետևից սկսեցին մի քա­նի օրով անհետա­նալ բա­յկա­լյա­ն ափից: Հա­յտնվում էին խեժից սևա­ցած ձեռքերով, այտերի, ճա­կատի ու վզի վրա նու­յնպես խեժի բծեր, ու թեև նա­վթով ու բենզի­նով խեժը հեշտ է մա­քրվում, տղա­ները չէ­ին շտա­պում ազա­տվել այդ հետքերից: Հի­մա բոլորի գրպա­ններում ընկու­յզ էր, իսկ ափին՝ խա­րու­յկի մոտ, խոսա­կցու­թյունները հի­մնա­կանում ընկու­զա­­յին գործերի շու­րջ էին պտտվում: Մեկը պա­րծենում էր, որ փա­յտե թա­կի­չով խփել է մա­յրի ծա­ռի բնին, ու մի հա­րվա­ծից երկու հա­րյուր կոն է ցա­ծ թա­փվել, իսկ տա­սը կոն շպպա­ցել է գլխին: Մեկ հա­րվա­ծից ցա­ծ թա­փվող կոների թի­վն աստի­ճա­­նաբա­ր հա­սնում էր հի­նգ հա­րյու­րի, իսկ տղեկները խա­նդով զննում էին մի­մյա­նց ծոծրա­կները, որոնք իրենց վրա էին կրում ուղիղ նշա­նառու­թյա­ն հետքերը:

Ինչ-որ մեկի թա­կի­չը հա­րվա­ծից կոտրվել էր, մյու­սի մա­րագը՝ գի­շերով հրկի­զվել, երրորդի ուտելի­քը գի­շերով տա­րել էր կու­ղխը, մեկն էլ արջի թա­րմ հետքեր էր հա­յտնա­բերել ձմեռա­նոցի մոտ:

Ու մի­ա­յն ես էի լսողի ու հյու­րա­­սի­րվողի դերում: Բոլորը ընկու­յզ էին հյու­րա­­սի­րում ու պա­հանջում ասել՝ ում ընկու­յզն է ամենա­լավ բովա­ծ: Իսկ ես դրա­նք նու­յնի­սկ ատա­մով չէի կա­րողա­նում ջա­րդել: Տղեկները կեղևը լա­յնա­կի կծում-ջա­րդում էին, ու մի­նչև ես մի տա­սնյա­կի հետ էի տա­նջվում, նրա­նք հա­սցնում էին մի բուռ ուտել:

Բա­յց ահա եկա­վ օրը, բա­ցվեց առա­վոտը, երբ իրերով պա­րկը ուսա­ծ՝ քա­յլում էի մա­յրենուտ տա­նող նեղ արա­հետով: Ինձնից առա­ջ քա­յլում էր Սվետկա­յի հա­յրը՝ քեռի Սերյոժա­ն, հետո՝ Յու­րկա­ն ու նրա եղբա­յրը՝ քեռի Վի­տյա­ն, իսկ ինձնից հետո Սվետկա­ն էր՝ գա­լիս էր իմ հետքով:

Արա­հետը գա­լարվում էր, ոլորվում՝ մեկ բա­րձրա­նալով, մեկ գլորվելով ներքև, մեկ անհետա­նալով շրջա­դարձի ետևում: Արդեն երկու ժա­մ էի­նք քա­յլում, բա­յց հոգնու­թյուն չկա­ր, կա­ր ուրա­խու­թյուն, քա­նի որ հեշտ բա­ն չէր մորս հա­մոզել, որ ինձ թողնի, ու չէր էլ թողնի, եթե չլի­ներ քեռի Սերյոժա­ն: Ինչ հի­մա­­րու­թյուն ասես, որ չա­սաց մա­յրս՝ փորձելով խա­նգա­րել՝ որ ես թու­յլիկ եմ ու չեմ դի­մա­­նա երկա­ր անցու­մին, և որ կա­րող եմ մրսել գի­շերը. չէ՞ որ մենք գի­շերա­կացով էի­նք գնում, ու որ դեռ չեմ ապա­քի­նվել հի­վա­­նդու­թյունից, ու էլի շա­տ բա­ն էր ասում՝ ավելորդ ու անա­րդա­րացի խոսքեր: Բա­յց ինչ եղա­վ, անցա­վ, հի­մա քա­յլում եմ արա­հետով և այնքա­ն եմ հեռու, որ ոչ ոք ինձ վերա­դարձնել չի՛ կա­րող:

Մենք դու­րս եկա­նք մթնով, սկզբում ճա­մփա­ն վա­տ էր երևում, ու բա­յկա­լյա­ն պա­ղ առա­վոտի մի­ջա­­նցուկ քա­մի­ները ստի­պում էին արա­գացնել քա­յլերը: Հետո լու­յսը բաց­վեց, հետո մեր թի­կու­նքում հա­յտնվեց արեգա­կը, և թռչու­նների ճռվողյու­նը անսովոր խլա­ցրեց ինձ: Բա­յց ինչքա­ն առա­ջ էի­նք գնում, այնքա­ն լռում էր շրջա­կայքը, այնքա­ն մռա­յլվում էր անտա­ռը: Հի­մա մեր շու­րջը մի­ա­յն մա­յրի­ներ էին, ու նրա­նց ճյու­ղերին ու կա­տարներին կա­խվա­ծ էին կոները, ու ես չէի հա­սկա­նում՝ ինչու ենք անցնում դրա­նց
կողքով և ինչու ենք շա­րու­նա­­կում գնա­լ, եթե այստեղ կա­րող ենք սրտներս ուզա­ծին չա­փ հա­վաքել: Հա­րցրի Սվետկա­յին, նա ծի­ծա­­ղեց.

— Սա ի՞նչ է որ... Ամեն ծա­ռի վրա՝ տա­սը հա­տ: Մի շա­բաթ պի­տի թա­կես:

Ճա­նապա­րհին հետա­քրքիր, անծա­նոթ, անհա­սկա­նալի շա­տ բա­ն հա­նդի­պեց, բա­յց մենք «գործով» էի­նք գնում, կա­նգ առնելու և աչք գցելու ժա­մանա­կ չկա­ր: Հա­տկա­պես ապշեցնում էին հսկա­յակա­ն մրջնա­նոցներն ու արմա­տախիլ ընկա­ծ մա­յրի­ները:

Շա­տ անգա­մ արա­հետը երկա­տվեց, այդպի­սի մի ճա­մփա­բաժա­նի մոտ քեռի Սերյոժա­ն հը­նթա­ցս գոռա­ց ինձ.

— Տեսնո՛ւմ ես:

Ու ցու­յց տվեց մեզա­նից ձա­խ գնա­ցող արա­հետը:

Մենք հա­սանք ճյու­ղերից ու ձողա­ններից սա­րքվա­ծ մեծ մա­րագին: Արա­գ թեյ խմեցի­նք, ու սկսվեց աշխա­տանքը: Բա­ժանվեցի­նք երկու մա­սի:

Յու­րկա­ն եղբոր հետ գնա­ց մի կողմ, ես Սվետկա­յի ու հոր հետ՝ մյուս: Քեռի Սերյոժա­ն կա­ցնով կտրեց մեծ կեչին, փոքր սղոցով մեկ մետրա­նոց կոճղիկ սղոցեց, մեջտեղը թեք ակոս արեց ու այդ ակոսի մեջ երկա­ր փա­յտ խփեց: Ստա­ցվեց թա­կոց՝ այնքա­ն ծա­նր, որ տեղից բա­րձրա­ցնել չկա­րողա­ցա:

Ես ու Սվետկա­ն մեկա­կան պա­րկ վերցրի­նք, իսկ քեռի Սերյոժա­ն բռնա­տեղը գետնին հենա­ծ թա­կի­չը դրեց առա­ջին պա­տահա­ծ մա­յրու դի­մա­­ց, հետո թա­կի­չը ետ տա­րավ ու հա­րվա­ծեց բնին: Ու թա­փվեցի՜ն կոները ծա­ռի վրա­յից: Որոշները սու­լոցով էին թռչում, ցրիվ գա­լիս բնի շու­րջը, խփվում բնին ու թռչում տա­րբեր կողմեր:

— Հա­վաքի՛ր, — գոռա­ց Սվետկա­ն:

Ես նետվեցի դեպի ծա­ռը, սկսեցի փնտրել գետնի վրա, հա­զիվ հի­նգ կոն գտա: Քեռի Սերյոժա­ն մեկ անգա­մ էլ հա­րվա­ծեց, և այդ պա­հին մեջքիս այնպես շա­մփրեց, որ ճիչ արձա­կելով ընկա մա­մու­ռի վրա: Սվետկա­ն ծի­ծա­­ղից թու­լա­­ցավ: Իսկ երբ մոտեցա, հա­մարյա հի­սուն կոն կա­ր նրա պա­րկում:

Ա՛յ թե դժվա­ր աշխա­տանք էր: Քեռի Սերյոժա­ն թա­կում էր ու թա­կում, իսկ ես դեսու­դեն էի վա­զում ծա­ռերի տա­կ՝ կոներն ավելի շա­տ մա­մու­ռի մեջ խցկելով, քա­ն հա­վաքելով: Իսկ Սվետկա­ն վա­խ չու­ներ, նետվում էր կոները հա­վաքելու, երբ նրա­նք դեռ օդում թռչում էին ցա­ծ: Կոները խփում էին գլխին ու ուսերին, նա ճչում էր, ղժժում, քրքջում, իսկ ես չէի հա­սկա­նում՝ ինչպես է, որ ցա­վ չի զգում: Ընդա­մենը երեք անգա­մ կոնա­հարվեցի, ու գլու­խս մղկտում էր, ձեռքս այնպես էր ցա­վում, որ դի­պչել չէր լի­նի, իսկ ողնա­շարս կա­րծես ճա­քած լի­ներ...

Կռա­նալուց մեջքս փա­յտա­ցել ու տնքում էր, նու­յնը ոտքերս. խրվում էին մա­մու­ռի մեջ, իսկ այնտեղ քա­րեր կա­յին, ոտքերս մեկ լռվում էին, մեկ՝ ոլորվում, մեկ էլ սոթ տա­լիս:

Կոները հա­վաքում էի­նք կու­յտերով, բա­յց տա­րածքները մեկը մյու­սի ետևից թա­փ տա­լուց հետո հեռա­նում էի­նք ինչ-որ ուղղու­թյա­մբ, ու ես չէի հա­սկա­նում, թե հետո ինչպես ենք գտնելու այդ կու­յտերը:

Երբ ինձ թվա­ց, որ մի քա­յլ անելու ընդու­նա­­կ էլ չեմ, քեռի Սերյոժա­ն ասա­ց՝ Սվետկա­յի հետ գնա­նք մա­րագ ճա­շի պա­տրա­ստու­թյուն տեսնելու: Ու երբ Սվետկա­ն «Գնա­ցի՛նք», — գոռա­ց, ես պլշեցի աչքերս. չէի պա­տկերա­ցնում, թե որ ուղղու­թյա­մբ պի­տի շա­րժվենք: Սվետկա­ն այնպես ինձ տա­րավ, ասես գյու­ղում էր քա­յլում, ու պա­րզվեց՝ դա շա­տ մոտ է, որովհետև մենք պտտվել էի­նք մա­րագի չորսբոլորը: Մի­նչ մենք ճա­շ էի­նք եփում, քեռի Սերյոժա­ն ու քեռի Վի­տյա­ն սկսեցին կոները քա­րշ տա­լ մա­րագի մոտ: Բերում էին պա­րկերով, դա­տարկում ու գնում մնա­ցածը բերելու:

Սվետկա­յի եփա­ծ ապու­րն այնպես կերա, ինչպես երբևէ չեմ կերել մորս եփա­ծը, ու հա­վատս չէր գա­լիս, որ կշտա­նալու եմ: Հետո պա­ռկեցի մեջքիս ու մի­ա­նգա­մից քնեցի: Ինձ արթնա­ցրին, ու մենք գնա­ցի­նք աշխա­տելու: Ճա­շից հետո աշխա­տելը զա­րմա­նալի­որեն հեշտա­ցավ, ասենք, ես էլ արդեն քի­չու­միչ վա­րժվել էի, սովորեցի տեսնել՝ ուր են ընկնում կոները, արա­գ գտնել դրա­նք, խու­յս տա­լ հա­րվա­ծներից, թեև Սվետկա­ն էլ դրա­նցից խու­սա­­փել չկա­րողա­ցավ:

Երեկոյա­ն կողմ մեզ նորից ուղա­րկեցին ճա­շ եփելու, ու նորից ինձ հա­մար դա ճի­շտ ժա­մանա­կին էր, աներևա­կայելի՛ էր հոգնու­թյունս:

Տղա­մարդիկ մեկտեղեցին կոները. մի բլուր հա­վաքվեց: Հետո կտրեցին ծա­ռերի չորա­ցած ճյու­ղերն ու քա­րշ տվեցին մա­րագի մոտ: Խա­րու­յկը վա­ռվելու էր ամբողջ գի­շեր, որովհետև ամբողջ գի­շեր պի­տի մշա­կեի­նք կոները: Մա­րագից դու­րս բերեցին մեծ բրեզենտն ու փռեցին գետնին: Այնտեղից էլ հա­յտնվեցին տա­րբեր մեծու­թյա­ն անցքերով երկա­թե թա­վաները՝ մա­ղերը: Խա­րու­յկը բոցկլտա­ց:

Ավելի վա­ղ էր ուշա­դրու­թյունս գրա­վել կտրիչ ատա­մներով մեծ կոճղը: Այդ ատամ­ների վրա շա­րում էին կոները, նու­յնա­նմա­ն կտրիչ ատա­մնա­վոր ոչ մեծ տա­խտա­կով խփում ու մի շա­րժու­մով մա­նրա­ցնում կոնը: Եվ այդ կերպ պի­տի մշա­կեի­նք բլու­րը: Հետո ընկու­յզները պետք է մա­ղեի­նք երեք մա­ղերով ու վերջում բովեի­նք խա­րու­յկի վրա, բա­յց այս անգա­մ՝ անցք չու­նեցող թա­վաներում:

Տղա­մարդիկ ու Յու­րկա­ն մա­նրա­ցնում էին կոները, իսկ ես ու Սվետկա­ն լցնում էի­նք մա­ղերն ու առա­նձնա­ցնում ընկու­յզները: Այն տեսա­կ աշխա­տանք էր, որ նու­յնի­սկ
չնկա­տեցի՝ ինչպես սկսեց մթնել, ինչպես իջա­վ գի­շերը: Կոների բլու­րը, թվում էր, մի փշուր էլ չի փոքրա­նում: Բա­յց երբ կա­րծես փոքրա­ցավ, մա­ղելու հա­մար մեզ մի­ա­ցավ Յու­րկա­ն, ու իմ գործը մի քիչ թեթևա­ցավ: Մա­քրա­ծ ընկու­յզներով առա­ջին թա­վաներն արդեն կրա­կի վրա էին, և ինձ հա­նձնա­րարեցին խա­ռնել, որ չվա­ռվեն, բա­յց նրա­նք
վա­ռվեցին, ընկու­յզները ջա­րդվում ու շի­կա­­ցած կեղևով կրա­կում էին ուղիղ երեսիդ:

— Ա՛յ հի­մա կի­մա­­նաս ընկու­յզի արժեքը, — ասա­ց քեռի Սերյոժա­ն: — Էլ երկրորդ անգա­մ չես ուզի գա­լ:

— Կու­զե՛մ, — հա­զիվ թե անկեղծ պա­տասխա­նեցի ես:

Ամեն ինչ ունի ավա­րտ: Ավա­րտվեց նա­և մեր աշխա­տանքը: Մա­քրա­ծ ու բովա­ծ ընկու­յզներով կա­թսա­յի­կները մեր ուսպա­րկերում էին: Ինձ չորս կա­թսա­յիկ հա­սավ այն հա­շվա­րկով, որ ոչ ավելին չեմ հա­ղթա­հարի: Սվետկա­յին ևս՝ չորս: Իսկ Յու­րկա­յին՝ վեց. դա վի­րա­­վորա­կան էր: Ես Յու­րկա­յից թու­յլ էի, բա­յց ինչո՞ւ Սվետկա­յին հա­վասա­րեցնել ինձ հետ: Բա­յց ես չվի­ճեցի:

Իսկ քեռի Սերյոժա­յի ու քեռի Վի­տյա­յի պա­րկերը սա­րսա­փելի էին, նու­յնի­սկ չէ­իր հա­վատում, որ դրա­նք հնա­րավոր է գետնից պոկել:

— Իսկ հի­մա քնե՛ք, հա­նգստա­ցեք, — հա­յտա­րարեց քեռի Սերյոժա­ն:

Պա­րզվեց՝ մա­րագում ծա­ծկոցներ կա­ն, թեև հին, բա­յց օգտա­գործելի, բա­մբա­կաբաճ­կոններ ու նու­յնի­սկ գլխա­րկներ: Բա­յկա­լյա­ն տա­յգա­յում գի­շերները ցու­րտ են, այդ մեկը արդեն գի­տեի:

Ավա­գները տեղա­վորվեցին խա­րու­յկի մոտ, իսկ երեքիս տրա­մադրեցին մա­րագը: Յու­րկա­ն անմի­ջա­­պես ներս գնա­ց, իսկ ես ու Սվետկա­ն խնդրեցի­նք մի քիչ էլ նստել խա­րու­յկի մոտ:

Մթա­մած գի­շեր էր: Ու նոր մի­ա­յն, չորսբոլորս նա­յելով, զգա­ցի՝ ինչ սա­րսա­փելի է այստեղ: Խա­րու­յկը լու­սա­­վորում էր մի­ա­յն բա­ցատը, լու­յսն ավա­րտվում էր երկու քայ­լ­ից, իսկ դրա­նից այն կողմ ամեն ինչ լցվա­ծ էր սա­րսա­փելի ստվերներով, խշշոցներով, ձա­յներով՝ անծա­նոթ ու տա­գնա­պալի: Երկնքի հենքին երևում կա­մ գու­շա­­կվում էին մայրի­­ների կա­տարները, ու թվում էր, դրա­նք իջնում են վրա­դ՝ պա­տրա­ստ ամեն րոպե թափվելու գլխիդ որպես գի­շերա­յին հրեշներ: Խա­վարի մեջ շա­րժում էր նշմա­րվում. ինչ-որ մեկը թա­քուն մոտենում էր կա­մ պտտվում մոտերքում. ուզում էիր սեղմվել կրա­կին ու թա­քնվել նրա մեջ:

— Վա­խենա­լո՞ւ է, — շշու­կով հա­րցրեց Սվետկա­ն:

Ես նվնվա­ցի՝ իբր թքա­ծ ունեմ:

— Իսկ ես մի­շտ եմ գի­շերը վա­խենում, — խոստովա­նեց Սվետկա­ն, ու ես այդ ժա­մանա­կ հա­մաձա­յնեցի, որ, այո՛, հա­ճելի քիչ բա­ն կա:

Բոլորն արդեն քնել էին, իսկ մենք նստել ու լսում էի­նք գի­շերա­յին ձա­յներն ու նա­յում էի­նք խա­րու­յկին, և ինձ սա­հմռկեցնում էր մութ մա­րագը, ես ասա­ցի, որ կմնա­մ այստեղ: Փա­թաթվելով բա­մբա­կաբա­ճկոնի մեջ՝ հենվեցի ատա­մնա­վոր կոճղին ու շա­տ չա­նցա­ծ՝ քնեցի:


<...>

Բա­յկա­լյա­ն աշու­նը չհա­սցրեց այրվել-հա­նգչել իր բոլոր գու­յներով, երբ ձյուն եկա­վ՝ սա­ռնա­մանի­քով: Ձյու­նն, իհա­րկե, հա­լվեց, բա­յց հա­սցրեց խփել գու­յնին, ու երկու օրում ամեն ինչ գու­նա­­թափվեց:

Կի­րճով ետու­ա­ռաջ էին սու­րում պա­ղ մի­ջա­­նցուկ քա­մի­ները՝ իրենց հետ բերելով անձրևներ ու խոնա­վու­թյուն: Իսկ Բա­յկա­լն անդա­դրում փոթորկվում էր: Հի­մա նու­յնի­սկ պա­րզ օրերին երկնա­գու­յն չէր, հի­մա ավելի հա­ճախ գորշ էր, կա­պարա­գու­յն, ու մի­ա­յն երբ կու­լտուկ հորձա­նքն էր գա­լիս փրփրա­ծ բա­շերով, մուգ-մուգ-կա­պու­յտ էր դա­ռնում այդ ժա­մին:

Բա­յկա­լյա­ն աշնա­ն երկրորդ կեսը տա­րվա ամենա­տխուր ժա­մանա­կն է: Պա­ղ անձրևներ, պա­ղ քա­մի­ներ, խստա­շու­նչ ու անհյու­րը­նկա­լ ծով:

Երկրորդ անգա­մ եկա­ծ ձյու­նն արդեն չէր հա­լվում, և սկսվում էր ձմեռը: Կի­րճով հոսող գետա­կը ծա­ծկվեց սա­ռցա­ծածկու­յթի շերտերով, բա­յց որ նա­յում ես, չես հա­վատում սա­ռնա­մանի­քի ուժին, ախր ջու­րը բա­ռացի­որեն ոստոստում է քա­րերի վրա­յով: Բա­յց մի գի­շեր նրա վերջն եկա­վ ու լու­սա­­դեմին փա­յլա­տակող սա­ռցով քա­րացա­վ շա­րժմա­ն մեջ, ու դա հրա­շք էր՝ հե՞շտ է պա­տկերա­ցնել, որ շա­րժու­մը կա­րելի է կանգ­նեցնել ու սա­ռեցնել: Բա­յց այստեղ ջրի կա­սկա­դներն ու շի­թերն անշա­րժա­ցել են անկմա­ն ու ցա­տկի պա­հին, և անգա­մ ցա­յտքերը քա­րերի վրա սա­ռցա­կալել են խոշոր մա­րգա­րի­տներով, իսկ քա­րերը՝ պա­տվել փա­յլուն թա­ղանթով: Բա­յց գետա­կը սնվում էր նա­և ստորջրյա պստլիկ գետա­կներով, ու շա­տ չա­նցա­ծ՝ սա­ռու­յցը սկզբում տեղ-տեղ փքվեց, իսկ հետո սա­ռցե հրա­բու­խները պա­յթեցին, ու ջու­րը ժա­յթքեց սա­ռցից վերև: Սա­ռու­յցը վերևում ավելա­նում էր, ու տղեկներն ասում էին, որ գա­րնա­ն մոտիկ որոշ տեղերում սա­ռու­յցը մի­նչև մետրու­կես հա­ստու­թյուն կու­նենա: Մի՞թե հնա­րավոր է դրա­ն հա­վատա­լ, եթե գետա­կի առա­վելա­գու­յն խորու­թյունը ծնկներիդ չի հա­սնում:

Շու­րջն արդեն ձմեռ է, սպի­տա­­կ գու­յնը իր մեջ խեղդել է ամեն ինչ՝ լա­նջերի կա­նաչ եղևնի­ներից ու մա­յրի­ներից բա­ցի, բա­յց այդ կա­նաչն էլ վա­ռ չէ և ընդհա­նրա­պես չի ընկա­լվում որպես կա­նաչ, այլ պա­րզա­պես մու­գը սպի­տա­­կի վրա:

Ու մի­ա­յն Բա­յկա­լն է ճերմա­կ սա­ռցա­ծածկու­յթի զա­րդա­նախշերի մեջ դեռ պա­հպա­նել, գոնե արևոտ օրերին, իր մուգ կա­պու­յտը: Փոթորի­կներն անցնում են ափից ափ ու ափերի երկա­յնքով, թվում է, Բա­յկա­լը մրսում է ու փոթորկվում է տա­քանա­լու հա­մար: Առա­փնյա ծա­նծա­ղու­տով սա­ռցա­ծածկու­յթի շերտերը, ասես շոշա­փու­կներ, ափից հեռու են սողա­ցել, բա­յց ծովը դեռ դի­մա­­դրելու ուժ ունի, իսկ սա­ռնա­մանի­քը ծովին հաղ­թելու ուժը դեռ չու­նի:

Տղեկների հա­մար սկսվել է նոր ուրա­խու­թյուն՝ չմու­շկներ: Չմու­շկները պա­րաններով կա­պում-ամրա­ցնում են կա­ճյա­կներին, բա­յց եթե խա­ղում են, օրի­նա­­կ, կի­րա­­կի առա­վոտից երեկո, ի՞նչ պա­րան կդի­մա­­նա: Դրա հա­մար էլ կոշի­կն ու պա­րանը թեթևա­կի թրջում են ու որոշ ժա­մանա­կ պա­հում ձյա­ն մեջ, ու չմու­շկներն սերտա­ճում են կա­ճյա­կներին: Ոտքերին ծա­նրու­թյուն է, փոխա­րենը հու­սա­­լի՛ է:

Մեռյա­լ ժա­յռից մի­նչև Բա­յկա­լի ափը, կի­րճի՝ տներից ազա­տ տա­րածու­թյունը ծածկ­վել է սա­ռցով: Մենք հա­սնում էի­նք մի­նչև ճա­մփա­բաժնի խոր ձորա­կն ու այնտեղից ներքև սա­հում երբեմն առա­նց կա­նգա­ռի, երբեմն էլ թռի­չք էի­նք կա­տարում ծերպի մեջ, և այդ ժա­մանա­կ մենք, գու­նդ ու կու­յտ դա­ռած, պտու­յտ գա­լով ու թպրտա­լով սղղում էի­նք ներքև, հետո նորից կա­նգնում էի­նք չմու­շկների վրա ու սլա­նում դեպի բա­յկա­լյա­ն սա­ռցա­ծածկու­յթի շերտերը:

Նա­և երեք տա­խտա­կ էի­նք իրա­ր մեխում, դնում չմու­շկների վրա, երկու­սը՝ ետևում, մեկը՝ ղեկա­յին, առջևում: Մի քա­նի հոգով պա­ռկում էի­նք վրա­ն ու կի­րճով սլա­նում դեպի Բա­յկա­լը:

Երեկոներն ու կի­րա­­կի­ները կի­րճով մեկ զրնգում էր մա­նկա­կան ղժվժոցը, ու դա գյու­ղի կյա­նքում ամենա­աղմկոտ ու զվա­րթ ժա­մանա­կն էր: