Այնքա՜ն երկար եմ աշխարհում արդեն առանց սեր ապրել...
* * *
Այնքա՜ն երկար եմ աշխարհում արդեն առանց սեր ապրել,
Որ մոռացել եմ սխալները իմ եւ ուրիշների:
Ես կարող էի հանուն քեզ ծով ու օվկիանոս անցնել.
Ժպիտի համար քո անակնկալ, խենթ քմայքների:
Պաղ աշնան միջով հիմա ընկել եմ ես ետեւից իմ.
Ուզում եմ անհույս, անկատար սիրո մասին հարցնել:
Ես կարող էի ուղիղ երկու կես անել կյանքը իմ,
Բայց եթե ապրելն անհնար է՝ ի՞նչ կարող եմ անել: