Թաթարական ասք
Վե՛ր կաց, մի՛ քնիր, դյուցազուն Իլյա կիեւյան։
Օրենքն է տափաստանի՝ սպանել քնածին,—
Փոքր հանցագործություն չէ:
Այնպես որ, արթնացի՛ր, դյուցազուն:
Սուրդ հավատարիմ սրի՛ր,
ու սաղավարտդ գլխիդ դի՛ր։
Ես թաթար եմ տափաստանի,
կկռվեմ քեզ հետ:
Պայքար մինչեւ մայրամուտ...
Բայց թե մեզանից
Ոչ մեկը չհաղթի,
այդժամ կլինենք ինչպես եղբայրներ:
Ուժեղն ուժեղի հետ... եղբայրների պես։
Օրենքն է տափաստանի՝ սպանել քնածին,—
Փոքր հանցագործություն չէ:
Այնպես որ, արթնացի՛ր, դյուցազուն:
Սուրդ հավատարիմ սրի՛ր,
ու սաղավարտդ գլխիդ դի՛ր։
Ես թաթար եմ տափաստանի,
կկռվեմ քեզ հետ:
Պայքար մինչեւ մայրամուտ...
Բայց թե մեզանից
Ոչ մեկը չհաղթի,
այդժամ կլինենք ինչպես եղբայրներ:
Ուժեղն ուժեղի հետ... եղբայրների պես։





