Լինում են երբեմն մարդիկ թափանցիկ...

* * *

Լինում են երբեմն մարդիկ թափանցիկ,
Ամպեր են անցնում նրանց միջով,
Երկինքն է երեւում,
     հրեշտակը՝ երկնքով թռչող,
Կարելի է տեսնել նաեւ
     դեւին կրճտացնող։

Ես չեմ ուզում այդպես լինել,
Ուզում եմ լինել ոչ թե միջանցիկ, այլ՝ երկրային,
Ուզում եմ ապրել ըստ երկրի կարգի,
Բնակիչը լինել երկրի։