Իսկ թիթեռը Դերժավինի գիրն է կարդում...

* * *

Իսկ թիթեռը Դերժավինի գիրն է կարդում,
Լցվում խինդով՝ ես որդ եմ իսկ, ես՝ Աստված,
Խղճուկ որդն այդ հանկարծ թեւքն է արագ բացում,
Գունագեղ է հյուսված եւ աչք՝ ջինջ, զարմացած։

Եվ ճիշտ է նա, հրճվելու եւ լուռ տխրելու
Բոլոր հիմքերն ունի, մեզնից առավել շատ,
Լուսատտիկ, ֆոսֆորափայլ եւ բացվելու
Ու փակվելու թեւեր եւ աչք անվերջ զգաստ։

Երբեմն թվում է, թե մերձենալն Աստծուն
Նրան տրվեց ընծա՝ որդին մոտ լինելուց,
Դա տանջում է նրան (քան մեզ), այդ գեղուհուն,
Հրեշին թավ, մազմզոտ եւ ճախրողին լույս։