Հուշարձանի գլխին հավք է մի...

* * *

Հուշարձանի գլխին հավք է մի,
Թառել է անձայն, իսկ ո՞ւմ գլուխն է,
Իր համար մեկ է, ով էլ լինի,
Յուրովի ճիշտ է, իր իրավունքն է։

Նրան դուր է գալիս այս դիրքը,
Գագաթին՝ բրոնզե մազեր խուճուճ,
Ահա քեզ՝ փառք, ո՞ւր է հարգանքը։
Այս թռչնակից դու դժգոհ ես շատ լուրջ։

Ուրիշ բան, եթե արծիվ լիներ,
Ինչպես փետուրե սաղավարտ վրան,
Զինվորի գլխին հպարտ կիջներ։
Բայց սա Պիտերն է եւ ոչ Տրոյան։

Հայացքդ տարված սին մանրուքով,
Դու կպատժեիր աղավնիքին էդ,
Իսկ նա, ում վրա թառել են շուքով,
Չի ուզում թափ տալ, լավ է նրանց հետ։