Քնած, ընկնում ես տեսիլքների մեջ... Այդպիսի DVD-ում...
* * *
Քնած, ընկնում ես տեսիլքների մեջ... Այդպիսի DVD-ում
Տեսնում ես հին փարոսը Ծովառյուծի ժայռի վրա, հետեւում
Ինչ-որ երաժշտություն, լացի ձայն կրծքավանդակում...
Երազում Սաղմոնի ծովածոցը: Նավակ է նշմարվում:
Մուսան նրանց համար է լացում, ում հետ նայել է ծովին,
Ձմռանը շնչահեղձ է եղել, փաթաթված բրդե իրերով,
Բարձրացել, հետեւել է արշալույսի հեծելազորին...
Քնած, ընկնում ես... քո երազը գրեթե մարգարեական է:
Ո՞ւր փախչել... Եթե այդքան ապրել ես հետնախորքում,
Ցնորական շրջադարձ... արտաշնչեց— մռնչաց— կռկռաց,
Կաղապարվում է երազը, ներգրավվում բամբուկի աշխարհին
Ճնճղուկ բվեճներին, ստորջրյա հրեշներին, վիշապներին:
Մի՞թե Տիրոջ նշանը չէ դա— կղզիներ, կղզյակներ, փարոսներ,
Կարող է պատահել, որ հետմահու խառնվեմ Օխոտի
Սատանայական ծովին: Ո՞նց կհիշեն ինձ տարբեր աշխարհներ,
Ո՞նց կհիշեն, որպես անշուք եղջերուի՞, թե՞ կաշալոտի...