Պաստեռնակը Մայակովսկու դիակիզմանը ականատես

Ոնց պողպատագործը փայլարե կիսաբաց
պատուհանի միջով կայծկլտուն աչքերով
նայում է անողոք տապի թեժ ցայտքերին,
(ոնց ամռան օրվա մեջ՝ ճպուռները երգող),
անխնա բիբերին զարկող տաքությունից
կարմրած աչքերը ողողված արցունքով,—
վստահ հաստատապես, որ հրեղեն գետի
դժոխքից անդին կա անմահությունն իրոք:

Չէ՞ որ պողպատին այս Ստալինն ի վերջո
մոլիբդեն ու վոլֆրամ պիտի մի օր խառնի:
Հարկավոր է ապրել անշե՛ղ, մոլեգնորե՛ն
ու կուրորեն նայել հեռուները դեպի:
Դեռ կհնչի աշխույժ քայլերգ զինվորական:
Եվ վարդե սպիտակ, փոքրիկ պսակով իր—
անխուսափելի այն սուրբ ժամին հատուցման-
Հիսուսը սպասված ափին կհանգրվանի: