ու նաեւ ասա
ու նաեւ ասա աստղերի այն ինչ հոտեր են այնտեղ
ծիածանի ինչ ցայտքեր արցունքից թուլացած աչքում
եւ ինչ են նրանք բուրում դաշտերի եւ այգու վրա
հնարավոր է միթե աստղերը բուրում են այդպես
ով է թափել ցած որ նրանց լուսե երգերից պայթեն
սրտերը ով է թույլ տվել նրանց
ես կասեմ թե ինչ աստղ են արթմնի երազներն են մեր
այգում ու դաշտում եւ լույս են ծորում եւ նրանց հաճախ
ծաղիկ են ասում որոնք գարնանը ամռանը կամ էլ
ձմռանը նույնիսկ ծաղկում են սառցակեղեւի տակից
մինչեւ իսկ հանուն անիմաստ փառքի կամ որ
այս հողը սիրենք ողջ սրտով եւ ապրենք այստեղ
իսկ ասա հիմա աճյունների ինչ թերթիկներ են ինչ
ծաղիկներ են որ կապույտում թռչում երկութեւանի
եւ այնքան քաղցր են երգում որ էլ չեն սարսափեցնի
կառափնարանն ու կացինը անգամ միայն թե երգեն
եւ ով է նրանց թռցրել երկինք որ այդ թռիչքից
պայթեն սրտերը ասես թե սիրուց հեռավոր մեկի
կասեմ քեզ թե ինչ թերթիկներ են որ մարմին են առել
դրանք երկնային մեր քույրիկներն են թռչուններ քամու
նախասահմանման կամոք արարված բայց թռիչքի մեջ
ինչպես ձկներն են ուրուներ վարի այդպես թռչունը վերերի ուրուն
երգում են անվերջ ձգտում են լուծվել այդ կապույտներում
որ ուրախանանք մեր ներքեւներից ու որ ծիծաղենք
եւ ասա նաեւ ճշմարտությունն ինձ ինչ թռչուններ են
թե հրեշտակներ որ շարքով դեպի գետափ են գնում
աղավնաձայն ու վարդից առավել պայծառ դեմքերով
կյանքդ տաս նրանց ինչպես թիթեռը մոմի բոցի մեջ
եւ ապրես հավերժ նայելով ոնց են հեզասահ անցնում
կամրջակները ու սիրտդ պայթի կապույտ թերթերով
եւ կասեմ քեզ ինչ հրեշտակներ են դրանք երկնային
որ մայրամուտին իջնում են գետը տխուր երգերով
տես դստրիկներն են նրանք մարդկային մեր հարսնացուներն
ու նույնիսկ կանայք երկար է օրը միշտ նրանց համար
եւ կարճ գիշերներ ում հետ մեզ կյանքը դրախտ է թվում,
ում որ սիրում ենք ու հետո մեռնում
այդ դեպքում ահա այս մեկն էլ ասա առանց ստելու
ինչու է լինում միայն այն ինչ որ եղել է արդեն
ծաղիկն է ծաղկում թռչունն է երգում առավոտը վաղ
եւ արեգակին խնդրեցին շողալ ու նա սովորեց
եւ աղջիկները իջնում են գետափ երեխաներ են ծնվում վերստին
իսկ ինչու չկամ ինչու չեմ ապրում այս աշխարհում ես
աստված միշտ քեզ հետ ու եթե ողջ չես ողջ էլ մի եղիր
ով ցերեկները չի տեսել գիշեր չի ունենալու
ու չծնվածին չի ողբա երբեք մայրը հարազատ
ծաղիկը եթե չի ծաղկել մի օր չի էլ թառամի
ու ցած չի ընկնի թռչունը եթե ոչ է երկնքում
եւ ով սիրտ չունի չի պայթի սիրտը