Աշխարհագրագետը խմելով մսխեց երկրագունդը

(հա­տվա­ծ վեպից)


Պոնի­շը, որ ամռա­նը հա­զիվ քսա­ն քա­յլ լա­յնու­թյուն ուներ, այժմ այնպես էր վա­րարել, որ ողողել էր դի­մա­­ցի ափի եղևնու­տը, որքա­ն աչքը կտրի։ Ուշ ու մի­ա­նգա­մից վրա հա­սած գա­րուն էր։ Լեռնա­լանջերից, բնա­վայրերից ձնհա­լքի ջու­րը հորդում էր՝ հա­մատա­րած հեղեղ դա­րձա­ծ։ Այդ հեղեղը սրը­նթա­ց քշում-տա­նում էր պոկվա­ծ ճյու­ղեր, մա­շվա­ծ սա­ռցա­բեկորներ, մա­մու­ռի և ճի­մա­­հողի կտորներ, կի­սա­­փտա­ծ տերևներ, կեղևի մնա­ցորդներ, սևա­ցած խոտ: Ծա­ռաբներին դա­րչնա­գու­յն կեղևա­թելերից կի­սա­­շրջա­զգեստներ էր պտտելով հա­գցրել: Կեղտոտ փրփու­րը ձգվում էր արա­գը­նթա­ց հոսա­նքով մեկ՝ խցա­նվելով հորձա­նու­տներում։ Պոնի­շն ինքնա­թոր օղու պես պղտոր էր:

Մեր ուսա­պարկերը խա­ռնի­խու­ռն դա­տարկվա­ծ, իսկ իրերը ցա­քու­ցրիվ սփռվա­ծ են դա­լուկ կեչի­ների մեջ։ Ես տղերքին սովորեցնում եմ ճի­շտ տեղա­վորել: Մի կերպ իրենց վրա քա­շելով կա­րմիր փրկա­բաճկոնները՝ տղերքը՝ հա­յհոյելով վհա­տվա­ծ թա­փառում են ափով մեկ՝ քա­րշ տա­լով և այսու­ա­յնկողմ կի­տելով իրենց հա­գու­ստներն ու իրերը։

Հա­զի­վհա­զ ժա­մու­կեսում գլուխ ենք բերում:

— Իսկ հի­մա պետք է ձողեր կտրենք հի­մնա­կմա­խքի հա­մար, — ասում եմ ես:

Տղերքն ամբողջ խմբով մռա­յլ նստել ու չա­րացա­ծ ծխում են։ Ես կեղծ շվշվա­ցնում եմ՝ խա­ղացնելով կա­ցի­նը: Վերջա­պես մռա­յլ խմբա­կու­յտի մեջ ծնվում է չա­րագու­յժ մռթմռթոց, որն աստի­ճա­­նաբա­ր վերա­ծվում է կա­տաղի հա­յհոյա­նքի։ Տղերքը որոշում են, թե ով պետք է գնա ձողերի հետևից: Վերջա­պես խմբա­կու­յտից ետնա­ռաջ չորեքթա­թ դու­րս է թռչում Տյու­տի­­նը, կա­նգնում է, ձեռքի­ցս խլում կա­ցի­նն ու նվնվա­լով, կռա­նալով, ինքն իրեն քա­րշ տա­լով՝ մտնում է կեչի­ների մեջ։ Բոլորը նստա­ծ են, սպա­սում են, լուռ են, ծխում են։ Ես նու­յնպես: Տյու­տի­­նը վերա­դառնում է մի գրկա­չափ բա­րակ սոճի­ներով:

— Սրա­նք շա­տ թու­յլ են, — ասում եմ ես: — Մեզ ավելի ամու­րներն են պետք:

— Գրո՛ղը տա­նի, Զո՛հ, նորից քա­րշ տուր քեզ մա­հակների ետևից, — բղա­վում է Գրա­դու­սովը:

Աղջի­կները մի կողմ են գնում և շրջվելով նստոտում ափին։ Տղերքը պա­ռկա­ծ են: Ես լուռ ծխում եմ։ Տյու­տի­­նը կա­նգնել է քիչ հեռու՝ թփերի մեջ՝ եղնի­կի պես։

— Լա­վ, — ասում եմ ես։— Հի­մնա­կմա­խքը թող բա­րակ ձողերից լի­նի։ Բա­յց հա­շվի առեք՝ զգու­շա­­ցրել եմ, որ դրա­նք կա­րող են կոտրվել։

Ես բա­ցատրում եմ, թե ինչպես է պա­տրա­ստվում կա­տամա­րանը: Ցու­յց եմ տա­լիս՝ ինչպես փչել գոնդոլները: Բոլորին անմի­ջա­­պես թվում է, թե դա ամենա­հեշտն է։ Գրա­դու­սովը, Դեմոնն ու Օվեչկի­նը շտա­պում են դեպի ինձ։ Տու­րուդմփոցի մեջ Գրա­դու­սովը զա­վթում է պոմպը և դրա­նով հա­րվա­ծում մյու­սների գլխին։ Դե ինչ, թող փչի Գրա­դու­սովը:

Սովորեցնում եմ շրջա­նակ հյու­սել։ Բոլորը մռա­յլ կա­նխա­զգա­ցմա­մբ նա­յում են ինձ՝ կի­սա­­շրջա­ն կա­զմա­ծ, ձեռքերը գրպա­նում։ Լռում են: Ես հյու­սում եմ: Բոլորը նա­յում են։ Ես հյու­սում եմ: Բոլորը նա­յում են։ Ես ասում եմ.

— Մա­րդն աշխա­րհում երեք բա­նի կա­րող է անվերջ նա­յել` վա­ռվող կրա­կին, ընկնող թքին և ուրի­շի աշխա­տանքին:

Բորմա­նը, ծա­նր տնքա­լով, կքա­նստում է ու ձեռքն առնում պա­րանը: Դժկա­մորեն նրա­ն է մի­ա­նում հոգոց հա­նող Չեբի­կինը։ Ապա ընկճվա­ծ Օվեչկի­նը։ Դեմոնն ու Տյու­տի­­նը առա­ջվա նմա­ն պա­ռկա­ծ են կեչի­ների մեջ։

Կա­տամա­րանը, թեկու­զև դա­նդա­ղ, բա­յց պա­տրա­ստվում է։ Բա­րակ ձողերով հյուս­վա­ծ երերուն շրջա­նակից կա­պկպում ենք չորս գոնդոլ՝ ամեն շա­րքում երկու­ա­կան։ Այնու­հետև վրա­ն ձգում ենք ցա­նցը, պտտելով քա­շում ենք կա­ռանը և արդեն մի­ա­համուռ մեր նա­վն իջեցնում ենք ջրի մեջ։ Բոլորը մտա­խոհ զննում են այն։

— Էրոտիկ ստա­ցվեց, — ասում է Չեբի­կինը:

— Մեր գյու­ղում էլ մի տղա փչովի նա­վակով լողա­ց-լողա­ց ու խեղդվեց, — կա­մացուկ ասում է Տյու­տի­­նը:

Բոլորը երկա­ր ժա­մանա­կ լուռ են։

— Ժա­նիք, — վերջա­պես ասում է Գրա­դու­սովը։

— Դե, բա­ժանեք տեղերը, — առա­ջարկում եմ ես: — Իմը նա­վախելի աջ կողմում է:

Նա­վախելի աջ կողմը հրա­մանա­տարի տեղն է։ Իսկ տղերքին, չգի­տես ինչու, թվում է, թե նա­վախելի տեղերը բոմժերի հա­մար են, իսկ ահա ազնվա­կան տեղերը մի­ա­յն ցռու­կի վրա են։ Գրա­դու­սովը բերա­նքսի­վա­­յր ընկնում է աջ գոնդոլի առա­ջամա­սի
վրա, գրկում է այն ձեռքերով ու բղա­վում, որ բոլորին կոչնչա­ցնի սղոցով։ Չեբի­կինն ու Օվեչկի­նը ծեծում են նրա­ն։ Տյու­տի­­նը ցա­տկոտում է շու­րջը, քա­նի դեռ Գրա­դու­սովի ճտքա­կոշի­կը պա­տահա­բար չի անցնում քթի տա­կով: Տյու­տի­­նը երեսնի­վա­­յր փռվում է գետնին ու լռում։ Մի­նչ Չեբի­կինն ու Օվեչկի­նը քա­շքշում են Գրա­դու­սովի ոտքերը տա­րբեր ուղղու­թյուններով, Բորմա­նն արա­գ ու գործնա­կան քու­ղա­­կապվում է ձա­խ գոնդոլի առա­ջամա­սում: Խորա­մանկ Դեմոնն իր ունեցվա­ծքը հա­րմա­րեցնում է Բորմա­նի հետևում: Հետո նրա­նք՝ չորս հոգով, այնու­ա­մենա­յնիվ, պոկում են ծեծվող Գրա­դու­սովին։ Չեբի­կինը ճա­րպկորեն զբա­ղեցնում է ցռու­կի աջա­կողմյա­ն տեղը, իսկ Օվեչկի­նը՝ Չեբի­կինի թի­կու­նքում: Գրա­դու­սովը դու­րս է պրծնում Բորմա­նի ու Դեմոնի ձեռքերից և սկսում է կա­տամա­րանից պոկել Չեբի­կինի՝ կա­րկա­սին ամուր կա­պած ուսա­պարկը։ Բոլորը կրկին քա­շքշում են Գրա­դու­սովին և գոռում, որ հա­րբեցողները նստում են նա­վախելում ու չեն խա­ռնվում, օրի­նա­­կ, Աշխա­րհա­գրա­գետը։ Գրա­դու­սովը կա­տաղա­ծ թքում է Չեբի­կինի ուսա­պարկի վրա ու գնում դեպի նա­վախել։

Ես օգնում եմ աղջի­կներին տեղա­վորվել՝ Լյու­սկա­ն՝ Գրա­դու­սովի, իսկ Մա­շան՝ իմ դի­մա­­ց։ Տյու­տի­­նը ուշքի գա­լով ոտքի է կա­նգնում և տեսնում, որ իրեն տեղ է մնա­ցել մի­ա­յն կա­տամա­րանի մեջտեղում։ Մնում էր պա­րզա­պես ընտրել՝ որտեղ նստել՝ աջ կա­մ ձա­խ կողմում:

Տյու­տի­­նը վերցնում է թին, չգի­տես ինչու, մա­գլցում բլրա­կի վրա և երկա­ր, լրջա­խոհ թա­փահա­րում է այնտեղ՝ փորձելով, թե որ ձեռքով իրեն հա­րմա­ր կլի­նի թի­ա­վարելը։ Պա­րզվում է՝ ավելի հա­րմա­ր է ձա­խով: Նա իր ուսա­պարկը տեղա­վորում է ձա­խ գոնդոլի վրա: Գրա­դու­սովը սպա­ռնում է, որ եթե իր դի­մա­­ց տեսնի Զոհի գա­նգը, ապա անմի­ջա­­պես կբա­ցի այն։ Տյու­տի­­նը, հոգոց հա­նելով, հնա­զանդորեն սողում է դեպի աջ գոնդոլը։ Ճա­կատա­մարտը հա­նդա­րտվում է։

— Իսկ հի­մա, — ասում եմ ես, — պետք է գնա­լ ճա­շի հա­մար փա­յտ բերելու:

Տղերքն անշա­րժ նստա­ծ են կեչի­ների մեջ՝ չա­ր ու լուռ։ Ծխում են։

— Տղերք..., — խղճա­լի հա­րցնում է Լյու­սկա­ն: — Ինչո՞ւ եք դուք, ոնց որ... Բո՛րմա­ն...

— Գրողը տա­նի, էլի ե՞ս, — գռմռում է Բա­րմի­նը: — Մի­շտ՝ Բո՛րմա­ն: Բո՛րմա­ն... Աչք եմ ծա­կո՞ւմ, ի՞նչ է: Հրե՛ն, թող Դեմոնը գնա:

— Ես չեմ կա­րող: Ձեռքս կտրել եմ: Ահա տեսեք:

— Ի՞նչ ես քո պրոբլեմները հա­գցնում մռթիս, — բղա­վում է Գրա­դու­սովը: — Ձգվի՛ր: Իմն էլ ոտքս է հա­րվել։ Հետո ի՞նչ:

— Ոտքը ձեռք չէ, դրա­նով փա­յտ չես կտրի:

Գզվռտոցը բռնկվում է նոր կրքով: Շու­տով արդեն բոլորն են բղա­վում, կու­րծք ծեծում, կա­ցին են նետում մի­մյա­նց վրա և թա­փահա­րում խեղվա­ծ մա­րմնա­մասերը։ Տյու­տի­­նն աստի­ճա­­նաբա­ր քոչում է դեպի թփերը։

— Վի՛կտոր Սերգեևիչ, — ուժա­սպա­ռ ասում է Մա­շան, — ախր տեսնում եք՝ ոչ մի կրա­կ էլ նրա­նք չեն վա­ռի... Գու­ցե պա­րզա­պես մի թեթև ուտե՞նք:

— Նա­խ և առա­ջ, — պա­տասխա­նում եմ ես, — նրա­նք արդեն լա­փել են այն ամենը, ինչ տնից վերցրել են...

— Ես չեմ լա­փել, — իսկու­յն մի­ջա­­մտում է Լյու­սկա­ն:

— Երկրորդ, — շա­րու­նա­­կում եմ ես, — հա­մբերե՛ք, աղջի­կնե՛ր: Այդպես է պետք: Եվ երրորդ՝ եկեք գնա­նք անտա­ռ ու երեքով խժռենք Լյու­սկա­յի կա­րկա­նդա­կները։

— Լա­վ չէ երեքով, — վճռա­կան ասում է Մա­շան: — Եթե բա­ժանել, ուրեմն բոլորին։

— Մա՛շա, — ասում եմ ես: — Մի՛ փորձիր հա­սկա­նալ ինձ, պա­րզա­պես վստա­հիր: Հետո ինքդ կտեսնես, կպա­րզվի, որ ես ճի­շտ եմ։

Մա­շան շփոթվա­ծ լռում է։

— Ախր հա­վատում է նա քեզ, ուղղա­կի մոգոնում է, — ասում է Լյու­սկա­ն:

— Հի­մա­­ր, — շի­կնելով պա­տասխա­նում է Մա­շան:

Մենք երեքով գնում ենք անտա­ռ և այնտեղ ուտում Լյու­սկա­յի սենդվի­չները, վաֆլի­ներն ու չի­փսերը։ Երբ կես ժա­մ անց վերա­դառնում ենք, տղերքը՝ գեղա­նկա­րչա­կան
դի­ր­քով, մռա­յլ պա­ռկա­ծ են ափին։

— Հրեն՝ ցա­խը..., — մռթմռթում է Գրա­դու­սովն ու կոշի­կի ծա­յրով բա­րձրա­ցնում կտրվա­ծ կեչի­ների մի փոքրիկ կու­յտ։

Ես վերցնում եմ մի կեչի և ոտքով ճկում։

— Ցա­խ չէ, խոնա­վ պա­րաններ են, — ասում եմ ես: — Բա­ցի այդ, քիչ է: Իսկ ո՞ւր են երկճյուղ փա­յտերը խա­րու­յկի հա­մար: Ո՞ւր է լա­յնա­դիր գերա­նը: Ո՞ւր են ջրով լի կա­թ­սա­ները: Ո՞ւր է կրա­կը:

Տղերքը չեն պա­տասխա­նում:

— Մի խոսքով, այսպես, — ամփոփում եմ ես: — Գի­շերելու տեղ գտնելու հա­մար լողում ենք հենց հի­մա: Կնա­խաճա­շենք ու կճա­շենք ընթրի­քին:

Եվ ահա մենք նա­վարկում ենք։ Ես այնքա­ն երկա­ր եմ սպա­սել, թե երբ եմ կա­րողա­նալու իրա­կան բովա­նդա­կու­թյունը ամփոփել այս պա­րզ բա­ռերի մեջ. մենք նա­վարկում ենք: Դա­ստա­կներով, քու­նքերով ու ակա­նջներիս ծա­յրերով զգում եմ օդի խոնա­վ թար­մու­թյունը։ Յու­րա­­քանչյուր թի­ա­հարվա­ծից դեղին ջրի վրա երկու ձա­գարա­փոս է ոլորվում, և դրա­նց նա­խշը իոնի­ա­կան խոյա­կ է հի­շեցնում։ Տա­ղտու­կի ճա­նկերը, որ մի ամբողջ տա­րի ժա­նգոտվում էին հոգուս մեջ, կա­մաց-կա­մաց թու­լա­­նում են։ Ինձ թվում է, թե երկա­ր ժա­մանա­կ անց առա­ջին անգա­մ շա­րժվում եմ մի ճա­նապա­րհով, որն ինձ կտա­նի դեպի ուրա­խու­թյուն։

Տղերքը հա­նկա­րծ մոռա­ցան, որ քա­ղցա­ծ ու հոգնա­ծ են։ Նրա­նք ապշեցին, որ իսկա­պես լողում են իրա­կան գետով իրա­կան տա­յգա­յում։ Անմտա­բար թի­ա­վարում են տա­ր­բեր ուղղու­թյուններով ու հռհռում։

— Էրոտիկ է, — խենթա­ցած մրմնջում է Չեբի­կինը:

Պոնի­շը սրը­նթա­ց գլորվում է եղևնու­տի մի­ջով՝ մա­յրա­մու­տից փա­յլկտուն, սա­թե ճա­նապա­րհ՝ երկու սև, բա­րձր պա­րի­սպների մի­ջև: Գետի վրա աղմուկ է՝ թփերը մրմնջում են, տա­րածու­թյունն արձա­գանքվում է դղի­րդով: Մեր կողքին՝ շա­տ մոտ, թի­ով ձգվելու չա­փ, առկա­յծում-անցնում են եղևնու ճյու­ղերը: Երեկոն խտա­ցրել է բոլոր գու­յները, արևա­դարձա­յին ձկների երա­նգներով ներկել ամպերի պոչերն ու լողա­կները։ Վա­յրի, հրա­կարմիր երկի­նքը մշու­շոտ ու կու­րորեն նա­յում է մեզ արևի անհուն հորձա­նու­տով։ Փչովի տա­րա և վրա­ն մի բուռ մա­րդու­կներ՝ ահռելի տա­յգա­յակա­ն օվկի­ա­նոսի մեջտեղում: Ինչպես դա­նակը՝ կոկորդին, ինչպես առա­ջին սերը, ինչպես վերջին բա­նաստեղծու­թյունները:

— Աշխա­րհա­գրա­գե՛տ, իսկ ի՞նչ է այնտեղ՝ առջևում, — հա­րցնում է Բորմա­նը: — Տո՞ւն:

— Մի­գու­ցե Պե՞րմն է, — հու­յսով ենթա­դրում է Տյու­տի­­նը:

— Լողա­նք-հա­սնենք՝ կտեսնենք, — ասում եմ ես:

— Գրողը տա­նի, ախր դրա­նք խու­թե՜ր են, — բղա­վում է Չեբի­կինը:

Աղեղի երկա­յնքով մենք ընթա­նում ենք առա­ջ: Եվ ահա շրջա­դարձի ետևից մեզ ընդա­ռաջ ու դեպի վեր են մա­գլցում քա­րե պա­տեր։ Եղևնու­տը վա­րագու­յրի պես մի կողմ է քա­շվում։ Ոչ թե պա­րզա­պես վի­թխա­րի, այլ սա­րսա­փելի վի­թխա­րի մի ժա­յռ ընկա­ծ է ձա­խ ափին՝ եղևնի­ների թա­վու­տներում, ինչպես ելու­ստա­վոր դի­նոզա­վրը խոտերի մեջ: Չեբի­կինը սա­րսա­փից կա­մ հի­ա­ցմու­նքից երկա­ր սու­լում է: Այդպի­սի սու­լոցով ռու­մբն է ընկնում։ Տղերքը դա­դարում են թի­ա­վարել՝ աչքերը սևեռելով քա­րե զա­ռի­թա­­փին։

Ընդհա­նուր ապա­ռաժոտ հի­մքի վրա, որի կողքով թռչում է Պոնի­շը, իրա­ր վրա են բա­րձրա­ցել երկու թեք ժա­յռ։ Ձա­խը վերևից ճեղքվա­ծ է երեք գա­գաթի, իսկ աջը մա­սնատ­վա­ծ է չորսի: Ու ժա­յռերի արա­նքում, անի­րա­­կան գա­յլի­կոնի պես, վերջում ուռչելով՝ վեր է հա­ռնում մի նեղ, խորդու­բորդ աշտա­րակ՝ Սա­տանա­յի Մա­տը։ Յոթ գա­գաթ — յոթ եղբա­յր, Յոթնա­մարդու ժա­յռը: Եղևնու նի­զա­­կները խոցում են Եղբա­յրների կողերը։

Պոնի­շը մեզ քշում-տա­նում է ժա­յռի տա­կ։ Մի մա­րդու նմա­ն բա­րձրա­ցնում ենք գլու­խներս։ Բի­րտ որմա­ծք: Վա­ղու­ցվա ջա­րդվա­ծքա­տեղեր: Աղեղնա­ձև նստվա­ծքա­շերտերն ասես ճռթճռթում են անհա­վանա­կան ծա­նրու­թյա­ն ճնշմա­ն տա­կ։ Ճեղքեր ու փորվա­ծքներ՝ պա­տվա­ծ գա­րնա­նային ջրհոսքերի ողողու­տներով ու գորշ քա­րաքոսերով: Ծերպերից, ինչպես հրա­նոթի փողեր հրա­կնա­տներից, ցցվա­ծ են վերևից տա­պալվա­ծ ծա­ռերի ջա­րդոտվա­ծ բները։ Ու նա­և փլվա­ծքների քա­րե լեզու­ներ, և չոր ոստերի կու­յտեր կի­րճերում և մի­ա­ձու­յլ հողա­զանգվա­ծ չորա­ցած եղևնի­ների ճյու­ղերի հետևում: Իսկ գա­գաթների երկա­յնքով՝ սա­րսա­փելի բա­րձրու­թյա­ն վրա, սոճի­ների՝ մայրա­­մու­տից բոսորա­գու­յն սա­ղարթների եզրա­գիծ:

Եվ հա­նկա­րծ Բորմա­նը սկսում է բղա­վել՝ ջղա­ձգորեն ցնցելով թին։ Ես հա­յացքս գա­գաթներից գցում եմ գետին։ Մա­զերս ծա­ծանվում-խռնվում են գլխիս վրա։ Պոնի­շը ժա­յռի
տա­կ ասես սա­յթա­քում է երկա­ր սա­լաքա­րի վրա՝ հու­նին հա­կառա­կ, և գլու­խկոնծի
տա­լով թռչում:

Փա­յլուն ջրհոսքը գլորվում է ողորկ սա­լաքա­րի վրա­յով և դա­նակի պես մխրճվում քլթքլթա­ցող փրփրա­շի­լա­­յի մեջ, որտեղից դու­րս են թռչում ցա­յտերի շա­տրվա­ններ։ Մեր կա­տամա­րանը կողքով մտնում է շի­թի տա­կ: Մի ակնթա­րթ հետո մեզ շուռ կտա։

— Ձա­խ նա­վակող, թի­ա­վարի՛ր, — բղա­վում եմ ես:

— Ետ թի­ա­վարի՛ր, — բղա­վում է Բորմա­նը։

— Չեբա՛, շշմա՛ծ, կսպա­նեմ, — բղա­վում է Գրա­դու­սովը

— Ե՛տ, — զիլ ճչում է Չեբի­կինը:

— Շրջվի՛ր, — ճղճղում է Օվեչկի­նը։

— Ա-ա-ա՜..., — խոյա­նում է Տյու­տի­­նը:

Ես ետ եմ թի­ա­վարում՝ ամբողջ մա­րմնով ետ թեքվելով ու կոշի­կներիս ծա­յրերով հրելով հի­մնա­կմա­խքի լա­յնա­դիր գերա­նը։ Թիի կոթը ճռթճռթռում է լա­րվա­ծու­թյունից, իսկ բերա­նի տա­կից փրփուր է սողում։ Կա­տամա­րանը ցնցվում է՝ գետա­ձի­ու մռու­թով շրջվելով խոչը­նդոտին ընդա­ռաջ։ Ինձ թվում է, թե ուժերի գերլա­րու­մից կտրվում են մեջքիս պա­րանները։ Մենք լողա­լով մտնում ենք հոսա­նքի՝ մա­յրա­մու­տից կու­րա­­ցու­ցիչ հա­յելու մեջ և ջրհոսքով դի­մա­­հար ընկնում ենք ցա­ծ:

Ճերմա­կ խլթխլթոցը կուլ է տա­լիս Բորմա­նին և Չեբի­կինին, ապա Դեմոնին ու Օվեչկի­նին: Կա­տամա­րանը մեջտեղից ճկվում է, և նու­յնի­սկ ջրի խորտա­կող մռնչյու­նի մի­ջից ես լսում եմ կոտրվող հի­մնա­կմա­խքի ճա­յթյու­նը։ Տղերքը դու­րս են գա­լիս ջրի տա­կից, իսկ փրփուր-լեզուն գլորվում է Տյու­տի­­նի վրա­յով և փշրվում Մա­շայի և Լյուս­կա­յի ծնկներին: Ասես աքա­ցի ստա­նալով՝ թա­ց կա­տամա­րանը դու­րս է թռչում սա­հանքից, թերևս մի­ա­յն շրխկա­ցնելով իմ ու Գրա­դու­սովի ճտքա­կոշի­կներին։

Ու այդ պա­հին տեսնում եմ, թե ինչպես է Տյու­տի­­նը հա­նկա­րծ սկսում կա­մաց-կա­մաց ընկղմվել հի­մնա­կմա­խքի մեջ։ Տյու­տի­­նը լուռ է։ Նրա դեմքին մի­ա­յն սա­րսա­փեցնող մեծու­թյա­ն աչքեր են և փոքրիկ, պի­նդ սեղմվա­ծ բերա­ն։ Հի­մնա­կմա­խքը կոտրվեց հենց մեջտեղում, որտեղ իրա­ր են կցվում երկու զու­յգ գոնդոլները, այսի­նքն՝ Տյու­տի­­նի տա­կ։ Եվ հի­մա կա­տամա­րանը դա­նդա­ղ բա­ժանվում է երկու մա­սի:

— Բռնի՛ր Զոհին..., — Գրա­դու­սովն առա­ջի­նն է բղա­վում:

Մա­շան, Լյու­սկա­ն և Օվեչկի­նը մի­ա­համուռ կա­ռչում են Տյու­տի­­նից, որը հի­մնա­կմախ­քից արդեն դու­րս է ցցվա­ծ մի­նչև գոտկա­տեղը, ինչպես Իվա­նը՝ Կովի Որդին* խոնա­վ հողից։ Այժմ Տյու­տի­­նը մի­ա­կ կա­պող օղա­կն է մեր կա­տամա­րանի երկու կեսերի մի­ջև: Նա կա­խվա­ծ է նրա­նց մի­ջև՝ մի­նչև կու­րծքը ջրի մեջ, ինչպես ամբա­րի կողպեքը դա­ր­պա­սի փեղկերից։

— Դեպի ա՛փ, — հրա­մայում եմ ես:


<...>

Յոթնա­մարդու գա­գաթը սա­րահա­րթ է՝ վրա­ն սոճի­ներ: Այն թեթև զա­ռի­վա­­յրով իջնում է զա­ռի­թա­­փի վրա ցցվա­ծ Եղբա­յրների գա­գաթնա­շարի վրա: Գա­գաթների մի­ջև՝ կեռ, մա­մռոտ կի­րճերի աստի­ճա­­նաձև լա­բի­րինթոս՝ լեփ-լեցուն չոր ոստերով:

Մենք դու­րս ենք գա­լիս դեպի զա­ռի­թա­­փի եզրը: Ներքևում սա­րսա­փելի դա­տարկու­թյուն է: Առջևում՝ հորի­զոնի վրա, տա­րածվում է տա­յգա­յի հեռա­ստա­նը։ Տա­յգա­ն մշու­շոտ կա­պու­յտ է, այն մեղմ, դա­նդա­ղ ալի­քներով բա­րձրա­նում է տեսա­դաշտով մեկ։ Եվ չկա­ն ո՛չ ժա­յռեր, ո՛չ գետեր, ո՛չ կա­ծաններ, ո՛չ գյու­ղեր. հա­մատա­րած ծխա­գու­յն գոյու­թյուն։

— Էրոտի՜կ է, — մռթմռթում է Չեբի­կինը՝ զմա­յլվա­ծ նա­յելով շու­րջը։

Հենց մեր դի­մա­­ց անձա­յն վեր է հա­ռնում Սա­տանա­յի Մա­տի սա­հմռկելի կու­ռքը։ Թվում է՝ այն աճում է անմի­ջա­­պես բրա­ծո Պերմի ընդերքից՝ խորքում թա­ղվա­ծ գա­զանա­նմա­ն մողեսների ոսկորներից։ Նա հի­պնոսա­ցնում է, ինչպես ուղղա­ձիգ տնկվա­ծ կոբրա­ն։ Ես զգում եմ նրա անխոս, անտես, անմա­րդկա­յին հա­յացքը խոնա­րհա­ծ քա­րե կոպերի մի­ջով։

— Ֆու, ոնց է նա­յում..., — կծկվում է Լյու­սկա­ն:

Տղերքն արա­գ անցնում են քա­րե սյա­ն կողքով։

— Աշխա­րհա­գրա­գետ, իսկ այս կի­րճերի մեջ գոնե կա­րո՞ղ ենք քթներս խոթել, — հա­րցնում է Չեբա­ն:

— Կա­րող եք, — թու­յլ եմ տա­լիս ես: — Մի­ա­յն թե ինչ-որ տեղից չը­նկնեք...

Չեբի­կինն անհետա­նում է կի­րճերից մեկում։ Մյու­սները, չգի­տես ինչու, դա­նդա­ղում են: Անսպա­սելի­որեն Չեբի­կինը հա­յտնվում է Եղբա­յրների գա­գաթնա­շարից մեկի վրա։

«Հե՜յ, ժա­նի­քներ..., — գոռում է նա ու թա­փահա­րում ձեռքերը:

— Անմի­ջա­­պես իջի՛ր..., — մի­ա­ձայն սա­րսա­փահա­ր բղա­վում են Մա­շան և Լյու­սկա­ն:

Բա­յց Չեբի­կինը, գոհ ծի­ծա­­ղելով, շա­րու­նա­­կում է մա­գլցել, անհետա­նում է ելուստ­ների ետևում, իջնում ծերպերի մեջ, նորից հա­յտնվում՝ ճա­նճի պես սողա­լով ժա­յռերի վրա­յով։ Սա­ռցե գու­նդը որովա­յնու­մս՝ հետևում եմ նրա շա­րժու­մներին։ Վա­խենում եմ նու­յնի­սկ ցնցվել, ասես այդպի­սով կա­րող եմ հրել նրա­ն: Տղերքը տնքում են՝ բնազ­դա­բար սեղմելով բռու­նցքներն ու լա­րելով մկա­նները։ Լյու­սկա­ն ձեռքերով փա­կում է դեմքը։ Ես դողա­ցող ձեռքերով բերա­նս սի­գա­­րետ եմ դնում՝ ֆի­լտրը դեպի դու­րս, և վա­ռում եմ այն՝ ոչի­նչ չնկա­տելով։ Չեբի­կինը բա­րձրա­նում է վերջին, ամենա­բարձր, ամենա­սուր և ամենա­անմա­տչելի գա­գաթի վրա։ Նա ինչ-որ բա­ն է աղա­ղակում, թա­փահա­րում է գլխա­րկը, մեջքով շրջվում դեպի մեզ և խփում հետու­յքին։

— Դե, վերջ, եկա­վ Չեբա­յի վերջը, — ատա­մների արա­նքից մռթմռթում է Գրա­դու­սովը:

— Այնտեղ քա­րանձա՜վ կա..., — մեզ է հա­սնում Չեբի­կինի ճի­չը:

Այնու­հետև նա արա­գ և հմտորեն հետ է սողոսկում և ինչ-որ տեղ կեսճա­նապա­րհից թեքվում է, որպեսզի ավելի կա­րճ ճա­մփով հա­սնի քա­րանձա­վին։

— Եկեք մենք էլ շա­րժվենք դեպի քա­րանձա­վ, — ասում եմ տղերքին: — Ա՛յ այնտեղ...

Իջնում ենք դեպի մա­մռոտ, խոնա­վ, ցու­րտ ու մութ կի­րճը։ Այն զա­ռի­վեր է և խորդու­բորդ իջնում է ներքև։ Տղերքը ձեռքերով կա­ռչում են թա­ց քա­րերից, գա­յթում են փտա­ծ փշա­տերևների ու սա­յթա­քուն լպրծուն գերա­նների վրա։ Որոշ տեղերում մենք ստի­պ­վա­ծ ենք ցա­տկել ոչ բա­րձր զա­ռի­թա­­փերի վրա­յով: Տղերքը ներքևից ապա­հովում են աղջի­կներին: Մա­շան այսօր ինձ ուղղա­կի չի նկա­տում։

Ես քա­յլում եմ վերջի­նը ու մտա­ծում դրա մա­սին: Այլևս չեմ ամա­չում երեկվա հա­մար, և ինձ ցա­վեցնում է ոչ թե Մա­շայի անու­շա­­դրու­թյունը, այլ գու­ցե նա­և բա­ցա­հայտ անբա­րյա­ցակա­մու­թյունը։ Ինձ թվում է, թե հոգուս մեջ Մա­շային ծա­ծկել եմ աղյու­ս­ներով, ինչպես պա­տու­հա­­նը պա­տի մեջ։ Հոգուս մեջ մի­ա­յն թեթև մի­ջա­­նցիկ քա­մի է սրտի շրջա­նում՝ ինչ-որ տեղ բա­ցվա­ծ նոր անցքից, որտեղից ջա­րդել-հա­նել եմ աղյուս-
­­ները:

Առջևում ու ներքևում մերթը­նդմերթ երևում է Չեբի­կինը:

— Այստեղ արի, ոչխա՛ր, — չա­րու­թյա­մբ բղա­վում է Գրա­դու­սովը:

— Ձգվի՛ր, — խորհու­րդ է տա­լիս Չեբի­կինը և քրքի­ջով վա­զում-կորչում խորշի ետևում:

Վերջա­պես դու­րս ենք գա­լիս հա­րթ, մերկ տա­րածք: Այդտեղ՝ պա­տի վերևում, քա­րայրի եռա­նկյու­նա­­ձև անցքն է։ Տղերքը բա­րձրա­նում-հա­սնում են մու­տքին ու ներս նա­յում։

— Այնտեղ զա­ռի­թա­­փ է, — ասում է Օվեչկի­նը:

— Իսկ ինչպե՞ս իջա­վ Չեբի­կինը, — զա­րմա­նում է Լյու­սկա­ն:

— Բու-բու-բու-բո՛ւ, — կենսա­խի­նդ բա­ցատրու­թյուն է լսվում քա­րանձա­վից:

— Ըհը՜, — թերա­հավա­տորեն հա­մաձա­յնում է Բորմա­նը: — Բոլորը նրա պես մա­կակա­ներ չեն ։

— Մեր գյու­ղում մի տղա մա­գլցում, մա­գլցում էր ժա­յռերի վրա­յով, ընկա­վ ու ջա­խ­ջա­խվեց, — ասում է Տյու­տի­­նը:

— Ձեր գյու­ղում ողջ տղա­նե՞ր գոնե մնա­ցել են, — հետա­քրքրվում է Մա­շան:

— Գի­տե՞ք, թե ուր է բա­րձրա­ցել Չեբա­ն, — հա­րցնում եմ ես: — Հնում այս քա­րանձա­վը եղել է...

— ...զու­գա­­րան, — հու­շում է Գրա­դու­սովն ու խրխնջում:

— ...սրբա­վայր, իսկ այստեղ՝ այս հա­րթ տա­րածքում, կու­ռքեր էին կա­նգնա­ծ։

— Ի՞նչ սրբա­վայր, — զա­րմա­նում է: Լյու­սկա­ն— Մի՞թե այստեղ որևէ մեկն ապրել է:

— Այստեղ մեծ ժողովու­րդներ են ապրել, որոնց մա­սին մա­րդկու­թյունը վա­ղուց մոռա­ցել է։ Այստեղ կա­յին բերդեր, ջրա­նցքներ, տա­ճարներ։ Ապրում էին իշխա­ններ, քրմեր, աստղա­գու­շա­­կներ, բա­նաստեղծներ։ Պա­տերա­զմներ էին ընթա­նում, գրոհով քա­ղաքներ էին գրա­վվում, հզոր ցեղա­խմբերը մա­հվա­ն գնով կռվում էին ժա­յռերի մեջ։ Ամեն ինչ եղել է: Ու անցել:

Տղերքն անսովոր ուշա­դրու­թյա­մբ են լսում։ Դպրոցում դա­սերի ժա­մանա­կ նմա­ն բա­ն չեմ տեսել: Նրա­նց աչքերից հա­սկա­նում եմ, թե ինչ են զգում: Նրա­նք, իհա­րկե, ինձ նմա­ն Սա­տանա­յի Մա­տի մոտ նու­յնպես զգա­ցին անտես ու անբա­ցատրելի հա­յացք։ Եվ ահա այժմ նրա­նց ոտքերի ներքո երկի­րն ասես խոսեց։ Հա­նկա­րծ պա­րզվեց, որ այն մի­նչև ամենա­խորքերը, մի­նչև գա­զանա­նմա­ն մողեսների թա­ղվա­ծ ոսկորները հա­գեցա­ծ է իմա­ստով, արյու­նով, պա­տմու­թյա­մբ։ Այս ոգեշնչվա­ծու­թյունը նրա­նից արտա­շնչվում է դեպի երկի­նք և թա­փանցում մա­րմի­նների մեջ, ինչպես Չեռնոբի­լի հողից ճա­ռագա­յթու­մը։ Տա­յգա­ն և ժա­յռերը հա­նկա­րծ դա­դարեցին վա­յրի, անա­նուն ամա­յու­թյուն լի­նելուց, որտեղ շնչա­հեղձ են լի­նում թշվա­ռ գյու­ղերն ու կա­լանա­վայրերը: Տայ­գա­ն և ժա­յռերը հա­նկա­րծ դա­րձա­ն կյա­նքում մի տեսա­կ կա­րևոր, շա­տ բա­ներից, եթե ոչ ամեն ինչից ավելի կա­րևոր ու անհրա­ժեշտ:

— Աշխա­րհա­գրա­գե՛տ, ավելի բա­րձր ասա, — լսվում է Չեբի­կինի ճի­չը:

— Ավելի լա­վ է՝ դո՛ւրս արի, — ի պա­տասխա­ն՝ ճչում է Բորմա­նը:

— Անհեթեթու­թյուն, սկսելու եք կռվել... Աշխա­րհա­գրա­գե՛տ, ավելի բա­րձր...

— Հնա­գետներն այստեղ պեղու­մներ են կա­տարել, — ես պա­տմում եմ այն, ինչ կար­դա­ցել ու լսել եմ Յոթնա­մարդու մա­սին, — գտել են զոհա­բերվա­ծ կենդա­նի­ների բա­զ­մա­թիվ ոսկորներ ու նետերի ծա­յրա­կալներ...

— Ի՞նչ է, դո՞ւ ես ոսկորներդ կորցրել, Զո՛հ, — Գրա­դու­սովը կողքից հրում է Տյու­տի­­նին:

— Գտա՜: Գտա՜, — քա­րանձա­վի խորքից ոգևորվա­ծ գոռում է Չեբի­կինը: — Նետի ծա­յր եմ գտել...

Տղերքը հու­զվա­ծ սկսեցին այս ու այն կողմ նետվել քա­րանձա­վի դի­մա­­ց։

— Դո՛ւրս արի, այլա­նդա՛կ, — բղա­վում է Գրա­դու­սովը: — Ձեռք չենք տա: Տղու խոսք:

Որոշ ժա­մանա­կ անց Չեբի­կինը դու­րս է սողում ու ինձ է մեկնում մի երկա­յնա­ձիգ քա­ր։ Տղերքն ակնա­ծանքով նա­յում են քա­րին, շոշա­փում մա­տների ծա­յրերով: Սովորա­կան քա­րի կտոր է։

— Սա ի՞նչ է: Նե՞տ: Նի­զա՞կ, — շողա­լով հա­րցնում է Չեբի­կինը:

— Մա­մոնտի կղա­նքի քա­րացա­ծ կտոր, — ասում եմ ես:

Տղերքը ծի­ծա­­ղում են: Չեբի­կինը ամոթա­հար թա­քցնում է քա­րը գրպա­նում։

— Ձեզ՝ ժա­նի­քներիդ հա­մար, գու­ցե և կղա­նք է..., — ակա­մա ասում է նա:

Մենք հետ ենք գնում, բա­րձրա­նում կի­րճով։ Ես գնում եմ վերջի­նը: Տղա­ներն առա­ջ ընկա­ն ու մոռա­ցան աղջի­կների մա­սին։ Հենց ուզում եմ օգնել Մա­շային բա­րձրա­նալու, նա շրջվում է և հա­յացքով հրում ինձ։

— Պետք չէ, — զա­յրա­ցած ասում է նա և փոքր-ինչ լռելուց հետո ավելա­ցնում: — Ես, ընդհա­նրա­պես, չեմ ուզում, որ դուք ինձ դի­պչեք:

Ճա­շելուց հետո հա­վաքում ենք մեր իրերը, որպեսզի նա­վարկենք: Բորմա­նը կա­մաց-կա­մաց խորհրդա­տվու­թյուններ է ընդու­նում ինձա­նից։ Իսկ Մա­շան ինձ չի նկա­տում։ Նա դա անում է ոչ ցու­ցա­­դրա­բար, ինչն ինքնին նշա­նակում է որոշա­կի ուշա­դրու­թյուն: Նա ինձ չի նկա­տում այնպես, ինչպես մա­րդը չի նկա­տում արձա­կվա­ծ կոշկա­կապերը։ Բա­յց ես հա­նգի­ստ եմ: Ես գի­տեմ, որ Մա­շան իմն է։ Պա­րզա­պես չգի­տեմ՝ ինչ անեմ նրա հետ: Իմ ճա­կատա­գրի մեջ նրա հա­մար տեղ չեմ տեսնում: Ու դա ինձ տխրեցնում է։ Ես սի­րում եմ նրա­ն: Եվ ցա­վալի­որեն ուրա­խ եմ, որ մենք հի­մա արշա­վի ենք։ Արշա­վը նմա­ն է ճա­կատա­գրի արգելոցի: Վրա­նի մոտ ուսա­պարկս հա­վաքելիս լսում եմ, թե ինչպես է Մա­շան զրու­ցում Օվեչկի­նի հետ։ Նրա­նք վրա­նում երկու­սով են։ Նրա­նց թվում է, թե պա­տերն իրենց բա­ժանում են աշխա­րհից։

— Դու այսօր անհա­սկա­նալի ես, — զգու­շորեն ասում է Օվեչկի­նը:

— Կա­րգին եմ, — անհողդողդ պա­տասխա­նում է Մա­շան: — Քա­շի՛ր ձեռքերդ:

— Աշխա­րհա­գրա­գետի՞ պա­տճա­ռով է:

— Քո գործը չէ:

— Իսկ ե՞ս, — լռու­թյունից հետո վերջա­պես հա­րցնում է Օվեչկի­նը:

— Ինքդ որոշիր։

Ես ցա­վում եմ Օվեչկի­նի հա­մար։ Մա­շան չա­փից ավելի ուժեղ բնա­վորու­թյուն ունի: Այլ երգ է Լյու­սկա­ն։ Երբ մենք իջնում էի­նք Յոթնա­մարդուց, նա թրմփա­ց լա­նջի վրա, իսկ հետո սկսեց նվնվա­լ և խնդրել, որ իրեն պա­հեն։

— Լա­վ, արի տա­նեմ, — հա­մաձա­յնեց Բորմա­նը:

Նա շա­լակեց Լու­սկա­յին և տնքտնքա­լով քա­րշ տվեց դեպի ճա­մբա­ր։ Բա­րեբա­խտա­բար, այն մոտ 200 մետր հեռա­վորու­թյա­ն վրա էր:

— Գրա­դո՛ւսով, այսօր դու ես հերթա­պահ, — ճա­շի ժա­մանա­կ հի­շեցնում է Բորմա­նը:

— Գնա՛ կա­թսա­ները լվա­լու, — հա­վանու­թյուն է տա­լիս Լյու­սկա­ն՝ պտտվելով Բորմա­նի շու­րջը:

— Մենա­կով վա­յել չէ, — մռնչում է Գրա­դու­սովը։— Աշխա­րհա­գրա­գետն էլ թող մաքրի։

— Նա­խաճա­շի ժա­մանա­կ նա հերթա­պահում էր քո փոխա­րեն, իսկ դու քնել էիր:

— Ինձ չի՛ հետա­քրքրում: Արթնա­ցնեի՛ք: Եվ ընդհա­նրա­պես, Բորմա­նն իմ ղեկա­վարը չէ։ Ես դեմ էի նրա­ն:

— Իսկ նրա­ն մեծա­մասնու­թյունն է ընտրել, ուրեմն նա է հրա­մանա­տարը։

— Ուրեմն թող մեծա­մասնու­թյունն էլ լվա­նա կա­թսա­ները... Իսկ դու ինչո՞ւ ես հրա­մաններ տա­լիս, եթե նա է հրա­մանա­տարը։ Խի­ստ անհա­մբեր ես, ուրեմն հրա­մայիր քո Բորմա­նին և ոչ թե ինձ, հա­սկա­ցա՞ր, Մի­տրոֆա­նո՛վա:

— Այդ ինչո՞ւ է Բորմա­նն իմը, — ապշեց Լյու­սկա­ն։

— Ախր նա քեզ շա­լակա­ծ քա­րշ է տա­լիս, ինչպես կեղտի տոպրա­կ...

— Հետո ի՞նչ, ես սի­րա­­հարվել եմ նրա­ն, — չա­րանում է Լյու­սկա­ն: — Իսկ դու նա­խանձում ես, որովհետև շի­կա­­հեր ես, իսկ քի­թդ ահա այսպի­սին է, — Լյու­սկա­ն լա­յն տա­րածում է ձեռքերը։

— Նա­խանձելու բա­ն լի­ներ, — կա­տաղա­ծ բղա­վում է Գրա­դու­սովն ու խլում կա­թ­սա­ները։

— Թող որ այդպես, ա՛ռ քեզ, թե սի­րում է, կեղտը ափսոս չէ:

Դեմոնը վա­խենում է՝ տեսնելով Լյու­սկա­յի շու­րջ մղվող ճա­կատա­մարտը։ Նա փորձում է խա­ռնվել, բա­յց ոչ ոք նրա­ն չի նկա­տում։ Այդ ժա­մանա­կ ծու­յլ Դեմոնը, հու­սա­­հատվա­ծ որոշում է դի­մել սխրա­նքի: Ճա­շից հետո նա զեկու­ցում է Լյու­սկա­յին, որ նրա ուսա­պարկը կա­պել է կա­տամա­րանին։

— Օ՜, շնորհա­կալ եմ..., — հը­նթա­ցս ուրա­խանում է Լյու­սկա­ն և իսկու­յն բղա­վում: — Բո՛րմա­ն, իսկ ինչո՞ւ է Գրա­դու­սովը ցեխ շպրտում:

Գրա­դու­սովը քա­յլում է զա­յրա­ցած, բոլորի մեջ սխա­լներ է գտնում, ոտքերով հրում է իրերը։ Ի վերջո, մեկնելուց առա­ջ, պա­րզվում է, որ մի­ա­յն նա դեռ պա­տրա­ստ էլ չէ։ Նա վա­զում է բա­ցատով մեկ ու բղա­վում.

— Բո՛ րմա­ն, որտե՞ղ է իմ ուսա­պարկը: Ես այն առա­ջի­նը հա­վաքեցի:

— Ահա քո ուսա­պարկը, — Բորմա­նը գլխով հա­նգի­ստ ցու­յց է տա­լիս թփերը:

Գրա­դու­սովը քա­րշ տա­լով հա­նում է ուսա­պարկը և զզվա­նքով գցում գետնին։

— Սա ընդհա­նրա­պես ինչ-որ բոմժի է, ոչ թե իմը:

— Իմն է..., — կա­մացուկ ծվծվում է Լյու­սկա­ն:

Դեմոնն անզոր ժպտում է և թոթվում ուսերը։ Մի կերպ դու­րս ենք գա­լիս նա­վարկելու:

Կրկին մեզ տա­նում է Պոնի­շի դեղին, արբա­ծ ջու­րը։ Կրկին կողքներովս թռչում են հեղեղվա­ծ եղևնու­տները։ Ցա­ծր ամպերն անհա­մաչա­փ սա­հում են տա­յգա­յի վրա­յով: Կրա­կե կա­պու­յտ երկնքի երկա­ր հեղեղա­տները սողում են հեռվում։ Հեռա­վոր
բա­րձր բլու­րների վրա, որտեղ ընկնում է արևի լու­յսը, անտա­ռը բոցա­վառվում է պայ­ծա­ռ, հզոր մա­լաքի­տի պես: Լեռնա­ճյու­ղա­­վորու­մների լա­նջերին հեռվից ճերմա­կին են տա­լիս անտա­ռների մեջ սու­զվա­ծ ժա­յռերը։ Գետնա­հար, ամրա­կուռ կի­տվա­ծ քա­րաբեկորները երբեմն դու­րս են պրծնում թա­վու­տից դեպի գետը, ինչպես կենդա­նի­ները՝ ջրելա­տեղ: Ջու­րը տա­նում է մեզ, մեր կողքով վա­զում են ափերը, և երկի­նքն ու երկի­րը բա­ժանող գի­ծը մեկ նյա­րդա­յին դողում է եղևնի­ների փշա­տերևների վրա, մեկ աստի­ճա­­նաբա­ր թեքվելով՝ բա­րձրա­նում ու իջնում է լեռների մեղմ ալի­քներով, ինչպես երկրի հա­նդա­րտ շնչա­ռու­թյունը։

Ափերին երեկոյա­ն սկսում են հա­նդի­պել սա­ռցա­հոսքերից տա­պալվա­ծ ծա­ռեր: Ես անհա­նգստա­նում եմ: Գետի լա­յնքով ընկա­ծ նմա­ն «սա­նդերքը» կա­րող է հեշտու­թյա­մբ պա­տռել մեր գոնդոլները։ Առջևում տեսնում եմ մի երկա­ր սոճի, որը եռա­նկյու­նա­­ձև կա­մարի պես ընկա­ծ է հոսա­նքի վրա։ Բա­վակա­ն է քա­մու պոռթկում, որ սոճին տա­պալվի ներքև և ուղեփա­կոցի պես արգելա­փակի ճա­նապա­րհը։ Ես ամբողջ հա­սակով կա­նգնում եմ կա­տամա­րանի վրա և նա­յում առա­ջ։ Տեսնում եմ մեկ, երկու, երեք, ևս մի քա­նի եղևնի, որոնք ընկել են ջու­րը։

Գործերը վա­տ են: Լողում ենք սոճու տա­կով, ինչպես դա­րպա­սի հեծա­նի: Այդ դա­ր­պա­սները տա­նում են դեպի չոր ոստերի թա­գավորու­թյուն։

Կա­տամա­րանը շրջա­նցում է մի սա­նդերքը, ապա մյու­սը՝ շրխկա­ցնելով նա­վակողով: Բորմա­նը հրա­մաններ է արձա­կում խելա­մտորեն, առա­նց նյա­րդա­յնա­նալու: Բա­յց երրորդ սա­նդերքին մենք կա­ռչում ենք նա­վախելով։ Գրա­դու­սովը կռվում է եղևնու ճյու­ղերի հետ և դրա­նց մի­ջից դու­րս է գա­լիս կա­րմրա­ծ, գզգզվա­ծ, ամբողջովին քերծվա­ծ։

— Ժա­նի՜ք, — բղա­վում է նա՝ դի­մելով Բորմա­նին: — Մտա­ծիր՝ ուր ես հրա­մայում:

Եվ հենց այդ պա­հին քշվում ենք մեկ այլ եղևնու վրա:

— Դեմքով ցա՛ծ և առա՛ջ, — գոռում եմ ես:

Անձնա­կազմը, ինչպես մու­սուլմա­նները նա­մազի ժա­մանա­կ, երեսնի­վա­­յր ընկնում է: Մենք թռչում ենք եղևնու տա­կ: Ճյու­ղերը ճա­նկռում են մեր ծոծրա­կները, մեջքներս, պա­տռում մեր իրերը քողա­րկող ծա­ծկը: Խա­ռնի­խու­ռն շա­ղ են գա­լիս չոր փշա­տերևներ, փա­յտա­փոշի։ Պոնի­շը մոլեգնորեն քա­րշ է տա­լիս մեզ ծա­ռաբնի մյուս կողքով:

— Վտա՜նգ, — հա­նկա­րծ աղի­ողորմ ճչում է Չեբի­կինը:

Այժմ նա­վակողով թռչում ենք արդեն կեչու սա­նդերքի վրա:

— Կա­ռչե՜ք դրա­նից թի­երով, — բղա­վում եմ ես:

Հոսա­նքն այնքա­ն ուժեղ է, որ քիչ է մնում թի­երը ձեռքի­ցդ խլի։ Նա­վակողով ջա­ր­դոտելով ճյու­ղերը՝ մխրճվում ենք սա­ղարթի մեջ։ Ես կա­ռչում եմ շրջա­նակից և ոտքերով ընդու­նում ծա­ռաբնի հա­րվա­ծը։ Ամբողջ ուժով ետ եմ հրվում բնից, որպեսզի մեզ քա­րշ չտա սոճու տա­կով։ Այն չա­փից ավելի ցա­ծր է ընկա­ծ և պա­րզա­պես մեզ բոլորիս
կհա­վաքի-կգցի ջու­րը՝ բու­լդոզերի դա­նակի պես: Պոնի­շը մեր դի­մա­­դրու­թյունից ասես ավելի է մոլեգնում: Մի ակնթա­րթում խլթխլթա­լով մի ամբողջ ալիք է բա­րձրա­նում ձա­խ նա­վակողմում: Ձա­խ գոնդոլը լողա­լով բա­րձրա­նում է դրա վրա։ Մենք թեքվում ենք աջ կողքի վրա, և ալի­քը, այնու­ա­մենա­յնիվ, սեղմում-խցկում է մեզ կեչու տա­կ:

— Տյո՛ւտին, Մա՛շա, արա՛գ դեպի ձա­խ նա­վակող, — հրա­մայում եմ ես: — Բոլորը հա­գնեն փրկա­բաճկոնները։ Օվե՛չկին, ներքևից կտրի՛ր ճյու­ղերը:

Գորշ ստվերի նմա­ն կողքովս թռչում է Օվեչկի­նը ծա­ռաբնի վրա­յով՝ կա­ցի­նը ձեռքին: Նա հեծնում է բնին ու սկսում կա­տաղորեն կտրա­տել այն դի­մա­­հար։

— Օվե՛չկին, ե՛տ գնա, — ամբողջ ուժով գոռում եմ ես:

Օվեչկի­նը լռում է։ Դեմքը սպի­տա­­կել է։ Տղա­մարդու պես ուռել են ճա­կատի երա­կ­ները։ Կա­ցի­նը վերու­վա­­ր է անում։ Տա­շեղները կտցա­հարում են ինձ։ Խլա­ցու­ցիչ ճա­յթ­յուն, ճռթոց, ճողփյուն. կտրվա­ծ ծա­ռաբու­նն է, որ բոլոր ճյու­ղերով գրկելով կա­տամա­րանը՝ փուլ է գա­լիս ջրի մեջ: Ցա­յտերի շա­տրվա­նները գլորում են ինձ ու Գրա­դու­սովին։ Ազա­տվելով՝ կա­տամա­րանը կտրուկ առա­ջ է շա­րժվում։ Մի ակնթա­րթ տեսնում եմ Օվեչկի­նին՝ կտրա­տվա­ծ ծա­ռաբնին հեծա­ծ, որը մնում է ետևում։ Եվս մի ակնթա­րթ, ու Օվեչկի­նը չղջի­կի նմա­ն ցա­տկում է հեռա­ցող կա­տամա­րանի վրա և կրծքա­վանդա­կով ընկնում նա­վախելին։ Գրա­դու­սովի հետ ջրից քա­շում-հա­նում ենք նրա­ն։ Պոնի­շը մեզ՝ ազա­տներիս ու խենթերիս, տա­նում է ավելի հեռու:

— Դու, ի՞նչ է, գժվե՞լ ես, — Օվեչկի­նի վրա գոռում է Գրա­դու­սովը: — Բու­րա­­տի՞նոն ես, որ չի խեղդվում:

Մա­շան մթա­գնա­ծ, լու­րջ աչքերով նա­յում է Օվեչկի­նին։

— Ախր նա փրկեց մեզ..., — ցնցվա­ծ ասում է Լյու­սկա­ն:

— Էլի սա­նդե՜րք, — տա­սը րոպե անց բղա­վում է Բորմա­նը:

Այժմ, անջրպետելով գետը, հու­նի վրա ընկա­ծ է հա­ստա­բուն, ճյու­ղա­­տարա­ծ սոճի։ Ջու­րը քլթքլթում է ճյու­ղերի մեջ, փրփրա­բաշ ալի­քները ցա­տկոտում են ծա­ռաբնի վրա­յով, որի շու­րջը տա­րու­բերվում ու խռնվում է տա­րբեր տեսա­կի լողա­ցող աղբ։ Մենք սա հա­ղթա­հարել կա­րող ենք մի­ա­յն մեր կա­տամա­րանը քա­րշ տա­լով տա­նելով առա­փնյա ուռի­ների մի­ջով։

— Ձա՛խ նա­վակող, թի­ա­վարի՛ր, — հրա­մայում եմ ես:

Մենք հա­ստա­տուն կերպով խրվում ենք թփերի մեջ։ Ամբողջ ուժով ձգվում ենք ճյու­ղերից, բա­յց կա­տամա­րանն առա­ջ չի ընթա­նում։ Թի­ով չա­փում եմ խորու­թյունը։

— Ի՞նչ եք նա­յում, — զա­յրա­ցած բղա­վում եմ տղերքին: — Հա­նի՛ր տա­բատդ, պի­տի հրենք։

Բորմա­նն անտրտու­նջ սկսում է քա­շել-հա­նել ճտքա­կոշի­կները։

— Մենք է՞լ, — շրջվելով հա­րցնում է Մա­շան:

— Դուք ո՞ւր, գրո՜ղը տա­նի, — բղա­վում է Գրա­դու­սովը: — Նստե՛ք, մեջ մի՛ ընկեք։

Սվի­տերներով, վա­րտի­քներով ու ճտքա­կոշի­կներով մենք սա­հելով մտնում ենք ջրի մեջ և ձեռքներս գցում հի­մնա­կմա­խքին: Ցու­րտը վա­մպի­րի պես մխրճվում է մա­րմնի մեջ: Խորու­թյունն այստեղ՝ ծնկներից փոքր-ինչ բա­րձր։

— Դու ո՞ւր ես խցկվում, — գոռում է Գրա­դու­սովը Տյու­տի­­նի վրա: — Օգնա­կան է, չէ մի, գրողը տա­նի, հի­նգ կի­լո մա­հճա­կալով:

— Մե՜-ե՛կ..., — հրա­մայում եմ ես: — Մե՜-ե՛կ... Է-հե՜յ...

Յոթ հոգով մա­ցառու­տների մի­ջով քա­րշ ենք տա­լիս կա­տամա­րանը տա­պալվա­ծ սոճու մոտով։ Կա­տամա­րանը սա­տկա­ծ փղի պես ծա­նր է։ Ուռենու մերկ շի­վերը ճանկ­ռում են մեր ոտքերը։ Մենք սա­յթա­քում ենք արմա­տների վրա: Չեբի­կինն ու Բորմա­նը մի­ա­ժամա­նակ ընկնում են, բա­յց ոտքի են ելնում ու շա­րու­նա­­կում ձգել:

— Հենց նու­յն ձևով իրենց մա­կու­յկները քա­րշ էր տա­լիս Երմա­կի խու­մբը, — խռպոտ ձա­յնով ասում եմ ես:

Վերջա­պես կա­րելի է վեր ելնել: Դողդողա­լով տղերքը տա­բատներն իրենց վրա են քա­շում հենց թա­ց վա­րտի­քների վրա­յից։ Կա­պտա­ծ Գրա­դու­սովը բղա­վում է.

— Մի­տրոֆա­նո՜վա: Ինձ մի շիշ ու չոր շա­լվա­ր բեր:

— Որտեղի՞ց, — վա­խենում է Լյու­սկա­ն:

— Հի­մա էնպե՛ս կա­սեմ, թե որտեղից... Ախր նստա­ծ ես ի՛մ ուսա­պարկի վրա:

Լյու­սկա­ն փու­թկոտ արձա­կում է Գրա­դու­սովի ուսա­պարկը։ Հա­նում է ինչ-որ պա­րաններ, մետա­ղալա­րերի կծի­կներ, ապա­կե տա­րաներ, մոմեր, անհա­սկա­նալի նշա­նակու­թյա­ն մա­նր մեխա­նի­զմներ, և այս ամենը սա­րսա­փով փոխա­նցում Մա­շային։ Ի վերջո լու­յս աշխա­րհ են գա­լիս հսկա­յակա­ն կա­նաչ վա­րտի­քներ ու մի շիշ օղի։ Ատա­մ­ներով բա­ցում եմ այն, խմում հենց շշի բերա­նից ու փոխա­նցում մյու­սներին՝ շրջա­ն կա­տարելու։ Դողիս վրա ասես տա­ք ջուր է հորդում:

— Առջևում սա­ռցե արգելա­պատնեշ է, — ընկճվա­ծ ասում է Բորմա­նը:

Մենք երկա­րացնում ենք վի­զներս: Գետի լա­յնքով ընկա­ծ է մի եղևնի, որի վրա քշել-բերվել է մի ամբողջ սա­ռցա­լեռ։ Սա­ռու­յցի կոտրվա­ծքներն ու եզրա­գծերը շողշողում են արևի ներքո, պա­րզվում է, ամպերն արդեն ցրվել են: Ե՛վ աջ, և՛ ձա­խ կողմերում՝ անա­ն­ցա­նելի ողողվա­ծ եղևնուտ։ Հնա­րավոր չէ անցնել: Խա­ռնա­կու­տա­­կ:

— Ի՞նչ անել, — հու­սա­­հատ հա­րցնում է Բորմա­նը:

— Ձգվել, — ասում է Գրա­դու­սովը: — Ֆի­լմի ավա­րտ:

Որպեսզի բա­ցատ գտնենք գի­շերելու հա­մար, մենք շրջա­դարձ ենք կա­տարում դեպի ողողվա­ծ կա­ծանը։ Այստեղ սև լռու­թյուն է ու անդորր։ Պոնի­շի գվվոցը մա­րում է։ Մենք դա­նդա­ղ լողում ենք եղևնի­ների երկու պա­տերի արա­նքով։ Մեզնից ցա­ծ երևում են մշու­շոտ գոգա­վորու­թյուններ։ Մա­քուր ջրի մեջ անշա­րժ կա­խվա­ծ են կոները: Անտա­ռն արտա­ցոլվում է ինքն իր մեջ: Հողի զգա­ցողու­թյունը կորչում է։ Հեռվում՝ եղևնու փշա­տերևների ու ճյու­ղերի ետևում, պա­ղում է լա­յնա­րձա­կ, վա­ռ վա­րդա­գու­յն լու­սա­­բացը։



* «Буря-богатырь Иван коровий сын» — ռուսական ժողովրդական հեքիաթ՝ գրված բանահավաք Ա. Ն. Աֆանասևի կողմից, ներառված է նրա «Ռուսական ժողովրդական հեքիաթներ» ժողովածուի առաջին հատորում: (Ծանոթ.` թարգմ)