Մոլախոտ
Մոռացել ամեն ինչ, կույր եմ եւ խուլ,
Շփոթվել, տրվել եմ անզգայացման:
Մոլախոտի պես աճել բակում,
Սիրահարվել եմ վարդին չինական:
Երեկոյան լույսը մարեց գետի վրա:
Բուն գուշակում է ինչ-որ չար բան,
Աքլորը, որին սպանել եմ մի անգամ,
Ծիծաղում է վրաս բարձրաձայն:
Սնկերն ինձ թույն են առաջարկում,
Կրետն ինձ վրա սատանայանում է,
Լոկ դեզն է խրճիթի բակում
Ինձ հարգում եւ խղճում է:
Ես կարող եմ կանգնել քամու դեմ,
Կրել ցավ ու աղետ, ինչ ասես,
Եվ հիմա չեմ մեռնի ես երբեք,
Եվ չեմ թույլ տա, որ դու էլ մեռնես:





